Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա Սողոմոնյան Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք Չալաբյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան


Չորացած ազգային արժեքները և արդիականությունը

Հայ իրականության ամենաարատավոր երևույթներից է Հայկական ֆունդամենտալիզմի առկայությունը, որն իր մեջ պարուրում է այն մտայնությունը, թե ստեղծված հասարակական, քաղաքական և մշակույթային ծանր իրավիճակից հնարավոր կլինի դուրս գալ՝ միայն հայկական արմատներին վերադառնալու շնորհիվ կամ այլ խոսքով ասած` ճգնաժամից դուրս գալու համար 21-րդ դարում վերարտադրել հազարամյա քաղաքակրթության ամբողջ արժեհամակարգը: Այդ տեսության գաղափարախոսները ոչ մի կերպ հաշվի չեն առնում այն բացահայտ ճշմարտությունը, որ այդ արժեհամակարգի ատրիբուտների մեծագույն մասն օրինաչափորեն կորցրել է իր կենսունակությունը և անվերադարձ ամփոփվել հեռավոր անցյալում: Այսինքն՝ ներկայիս մարդու և անցյալի միջև քաղաքակրթական և օրգանական առնչությունը որպես այդպիսին խզված է: Իսկ որպես կապող օղակ կարող է հանդիսանալ միայն հիշողությունը և ոչ ավելին: Խոսքը չի գնում մնայուն ազգային արժեքների մասին, դրանք անկախ ժամանակից և տարածությունից անփոխարինելի են և բնորոշ են միայն հայերին: Առավել ռացիոնալ տարբերակ թերևս կարող է լինել, որ մնայուն հայկական արժեքները սինթեզվեն համամարդկային լուսավորական արժեքների հետ և ադապտացվեն ժամանակաշրջանի առանձնահատկությունների հետ: Փաստենք, որ Հովհաննես Թումանյանն իր ստեղծագործությունների ծանրակշիռ հատվածը նվիրել է հենց չորացած ազգային արժեքների վերհանմանը և քննադատությանը: Իմ խորին համոզմամբ նա փորձ է կատարել ապահովել հայ ժողովրդի գաղափարական անցումը` միջնադարից դեպի նոր ժամանակներ: Բնականաբար, Թումանյանը, որը ծանոթ էր նոր ժամանակների լուսավորական գաղափարներին, «Անուշ», «Մարո», «Լոռեցի Սաքո» և մյուս կոթողային նշանակություն ունեցող ստեղծագործությունները, չի գրել ժողովրդական լայն զանգվածներին հուզելու կամ էլ զվարճացնելու նպատակով: Դրանք ունեցել են լրջագույն քաղաքակրթական թիրախներ՝ ծաղրել և արմատախիլ անել միջնադարյան արատավոր ավանդույթները, որոնք դեռևս լայնորեն տարածված էին խուլ հայկական գյուղերում (մանկահասակ երեխաների ամուսնություն, սովորութային արգելքներ, չհիմնավորված սպանություններ և այլն): Նմանատիպ խնդիրների կարող ենք հանդիպել նաև մեր օրերում: Եվ կարելի է փաստել, որ ներկայումս գաղափարական տեսանկյունից դրված է հայ հասարակության նոր ժամանակներից, ինչու չէ նաև միջնադարից դեպի 21-րդ դար անցում կատարելու խնդիրը: Օրինակի համար կարող ենք առանձնացնել հասարակության անհիմն միջամտությունները որևէ անհատի անձնական կամ սեռական կյանքին: Այսինքն՝ կարելի է փաստել, որ սեռական կյանքի և բարոյականություն եզրույթները սերտաճել են, և երկրորդը չափվում է առաջինի բացակայության կամ ավանդական կիրառման արդյունքում: Եվ նմանատիպ արատավոր օրինակները բազմաթիվ են և տարատեսակ: Պահպանողական շրջանակներն առաջնորդվում են հետևյալ  զավեշտական սկզբունքով`«Այն ամենը ինչ որ հարյուրամյակների պատմություն ունի և որոշակի մշակութային արժեք է իրենից ներկայացնում, ապա առավել արժեքավոր է, քան կամայական նորը»: Այդ ամենն իրոք միայն մշակութային տեսանկյունից է արժեքավոր, բայց ոչ մի կերպ չի կարող տեղ ունենալ 21-րդ դարի մարդու կյանքում՝ անգամ վերապրուկի տեսքով: Վերջաբանի փոխարեն փաստենք, որ բավականին ազդեցիկ ինստիտուտների իրականացրած սոցիոլոգիական հարցումների հիման վրա Հայաստանն ընդգրկվել է աշխարհի ամենադժբախտ հասարակություն ունեցող պետությունների տասնյակում: Որպես հիմնավորում բերվում է ծանր սոցիալ-տնտեսական իրադրությունը, անարդարությունը և այլն, բայց ոչ ոք չգիտես ինչու չի խոսում դժբախտ լինելուն ոչ պակաս նպաստող խնդիրների մասին, այն է՝ սեքսի բացակայություն, անհաջող ամուսնություններ և այլն: Իսկ սրանք ոչ այլ ինչ են, քան քարացած ազգային վերապրուկների ազդեցության արդյունք: Կարպիս Փաշոյան Orer.am, վերլուծաբան
Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան