Երևան, 01.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ» Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ» Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ» «Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ» Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ» Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»


Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները վստահում են սահմանը պահող հայ զինվորներին

Երեկ՝ հունվարի 11-ին, ժամը 17:30-ի սահմաններում Տավուշի մարզի հայ-ադրբեջանական պետական սահմանի Բաղանիս գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները դիվերսիոն փորձ են իրականացրել: Ինչպես արդեն իսկ հայտնել էր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հակառակորդի ստորաբաժանումների առաջխաղացումը ժամանակին հայտնաբերվել է: Հայոց բանակի արագ արձագանքման համապատասխան ստորաբաժանումը դարանակալել եւ չեզոքացրել է Հայաստանի պետական սահմանը խախտած դիվերսիոն խմբի գործողությունները: Նշենք, որ կրակոցների ժամանակ հակառակորդը ունեցել է զոհեր, դիվերսիոն խմբի մի անդամի դիակը գտնվում էր միջդիրքային տարածքում: Հարկ է նկատել, որ ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումները ելնելով ՄՄԻ նորմերից, թույլատրել են ադրբեջանական կողմին հանել դիվերսանտներից մեկի դիակը: Ցավով պետք է նշել, որ փոխհրաձգության ընթացքում հայկական կողմը եւս զոհ է ունեցել, զոհվել է տարածքում գտնվող հովիվ Սերյոժա Նիկոլայի Սարգսյանը: Թե իրականում ի՞նչ վիճակ է ներկայումս տիրում Տավուշի սահմանամերձ գյուղերում, Orer.am-ը պարզեց սահմանապահ գյուղերի գյուղապետերից: Ինչպես նշեց Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը. «Գիշերը ժամը 1-ից հետո հետո կրակոցներ գյուղի ուղղությամբ չեն լսվել, հիմա ամեն ինչ հանգիստ է ու խաղաղ, խոճապ չկա: Դիրքերի ուղղությամբ չեմ կարող ասել, կրակոցներ հնչել են, թե՝ ոչ, բայց գյուղի ուղղությամբ առավոտյան կողմ եւս կրակոցներ չեն եղել: Պետք է նշեմ, որ երեկ մեր գյուղի բնակիչները կրել են նյութական վնասներ՝ երկու տուն է վնասվել, բայց փառք Աստծո, որ վնասը նյութական էր: Գնդակը մենք պահել ենք, որպեսզի հանձնենք որպես իրեղեն ապացույց: Ճիշտ է հակառակորդն անընդհատ խախտում է հրադադարի ռեժիմը եւ փորձում վախի մեջ պահել գյուղի բնակիչներին, բայց մեր բանակն էլ այդ քայլերն անպատասխան չի թողնում, մեր բանակն իր տեղում է` ամուր պահելով մեր դիրքերը։ Այսօր գյուղի բնակիչները խուճապի մեջ չեն: Պետք է մեկ անգամ եւս շեշտեմ, որ մեր գյուղը վստահում է մեր բանակին, հենց այդ պատճառով էլ խուճապի չենք մատնվում: Իսկ ինչ վերաբերում է մահացած հովվին, ապա կարող եմ ասել, որ նա եղել է Ոսկեւանի բնակիչ Սերյոժա Սարգսյանը՝ ծնված 1935 թվականին, գյուղում նրան Հրանտիկ էին ասում, հայրենասեր մարդ էր»: Չինարի գյուղապետ Սամվել Սաղոյանն էլ նշեց. «Մեր գյուղում վիճակը հանգիստ է, միջադեպը եղել է հակառակ ուղղությամբ, որը մեր գյուղի տարածքից հեռու է: Գիշերը եւ առավոտվա կողմ կրակոցներ չենք լսել, ամեն ինչ հանգիստ է, խուճապ բնակիչների շրջանում չկա»։ Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանն էլ նկատեց. «Գիշերը կրակոցներ եղել են, բայց դիրքերի ուղղությամբ, առայժմ մարդկային եւ նյութական վնասներ չունենք: Ներկայումս գյուղատնտեսական՝ գարնանային աշխատանքներ չկան, այդ իսկ պատճառով էլ մարդիկ քիչ են դուրս գալիս բաց տարածքներ»: Կարմիր Աղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանն էլ մեզ հետ զրույցի ժամանակ ասաց. «Մեր գյուղում վիճակը նորմալ է, խուճապ չկա, մենք վստահում ենք սահմանը պահող մեր զինվորներին»։ Ինչպես նկատում ենք, սահմանապահ գյուղերի բնակիչներն այլեւս կորցրել են վախի զգացումը։ Վերջիններիս համար հակառակորդի լկտի եւ անմարդկային պահվածքը սովորական է դարձել: Սակայն, ի հեճուկս ադրբեջանական գործողությունների եւ սպասումների, հարկ ենք գտնում նկատել, որ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները լիովին տիրապետում են իրավիճակին։ Հակառակորդի ամեն մի քայլ հսկողության տակ է: Սոսե Չանդոյան
Խոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ»Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք ՉալաբյանՄարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է Մարոկկո«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասինԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ ԶաքարյանԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներԵրբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա ենՀանրային խորհրդարանի ստեղծման նպատակն է ժողովրդի ձայնը դարձնել լսելի. Արեգ ՍավգուլյանԷմոցիոնալ դիվանագիտություն․ Իշխանությունները կրկնում են է այն նույն սխալը, որը արվեց Ադրբեջանի դեպքումԱյս վարչակարգը բոլոր հնարավոր ձևերով կարող է մարդկանց զրկել ընտրելու իրավունքից. Աննա ԿոստանյանՌուսական շուկան միշտ եղել է ամենամեծը ձկնամթերքի արտահանման համար. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունները իրենց հոգու խորքում գիտեն, որ ժողովրդի մեծ մասն իրենց դեմ է. Անահիտ ԱդամյանԲարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ) Ոտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձը