Երևան, 27.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Արցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո Հունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից․ օդի ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյան Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում Շիրակում Ի՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցում


Լարս-Ստեփանծմինդա ճանապարհն այլընտրանք չունի, նոր ճանապարհ կառուցելու խնդիրն առաջ քաշելու ժամանակն է. կարծիքներ

Արդեն մի քանի օր է՝ սողանքի հետևանքով փակ է Լարս-Ստեփանծմինդա` Վրաստանը Ռուսաստանին կապող ճանապարհը, և բեռնափոխադրողները կանգնել են փաստի առաջ: Tert.am-ի հետ զրույցում «ՀՀ միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիայի» նախագահ Հերբերտ Համբարձումյանը նշեց, որ այսօր չկա որևէ այլընտրանքային ճանապարհ նման իրավիճակներում բեռները տեղափոխելու համար: Նա ընդգծեց, որ այսօր փակ է իրականում մեր կյանքի ճանապարհը: «Բեռնատարները պետք է սպասեն այնքան, մինչև Լարսը բացվի, որովհետև ծով չունենք ու նավով բեռներ չենք կարող տեղափոխել: Մի ժամանակ եղել է մի ճանապարհ, որն անցել է Հարավային Օսեթիայով, բայց դա հիմա ես չեմ կարող ասել, թե արդյոք կարող է կրկին վերականգնվել, քանի որ դա գրեթե նույնն է, որ ասենք Լեռնային Ղարաբաղով մի ճանապարհ բացենք, կարո՞ղ է այդպիսի բան լինել, ես չգիտեմ: Բայց գիտեմ, որ նախկինում նման ճանապարհ կար և բեռներ տեղափոխվում էին դեպի Ռուսաստան և այլ երկրներ: Սա զուտ քաղաքական հարց է, որի լուծումը ես չգիտեմ»,- ասաց նա: Հարցին՝ հաշվարկ կա, թե որքան բեռնատար է սպասում ճանապարհի բացմանը, պատասխանեց. «Այսօր բազմաթիվ մեքենաներ են կանգնած հերթի՝ Ռոստովում, Պյատեգորսկում, Վլադիկավկազում, Մինվոդիում, բայց հաշվարկ չկա, թե ընդհանուր առմամբ քանի բեռնատար է այսօր սպասում ճանապարհի բացմանը: Մինչև այս ճանապարհը չբացվի, ամբողջ ապրանքաշրջանառությունը կանգնած է մնալու»,- ասաց նա: «Հայաստանի հայրենական ապրանքարտադրողների» միության նախագահ Վազգեն Սաֆարյանն էլ Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իհարկե նման բնական աղետները դրականորեն չեն ազդում Հայաստանի տնտեսության վրա, քանի որ պակասում է ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Ռուսաստանի, ինչպես նաև այլ երկրների միջև: «Հատկապես այս սեզոնին, երբ շատ են տեղափոխվում մրգեր ու բանջարեղեն, այս իրավիճակը ցանկալի չէր, և ազդեցություն կունենա տնտեսության վրա»,- ասաց նա: Հարցին, թե հաշվի առնելով այն, որ ներկրվող ապրանքը ևս ուշանում է, հնարավոր է, որ ապրանքների գները թանկանան, պատասխանեց. «Չեմ կարծում, որ իրավիճակը կնպաստի որոշ ապրանքների գնի բարձրացմանը: Օրինակ՝ նախորդ անգամ, երբ կրկին նման իրավիճակ էր ստեղծվել, նկատեցինք ավիատոմսերի թանկացում, որովհետև բավական երկար ժամանակ փակ էր ու ավտոբուսներով մարդիկ չէին կարողանում գնալ Ռուսաստան, ավիափոխադրողներն էլ առիթից օգտվելով գները բարձրացրին: Հիմա դեռևս այդ միտումը չեմ տեսնում, չեմ էլ ուզում, որ այս հարցը դառնա քննարկման առարկա, ու մարդիկ սկսեն սրա շուրջ մտածել»: Ինչ վերաբերում է այլընտրանքային ճանապարհին, ապա ըստ Վազգեն Սաֆարյանի՝ կա ևս մեկ տարբերակ՝ լաստանավով բեռների փոխադրումը, ինչը, սակայն, անհամեմատ թանկ է: «Նման դեպքում և՛ ժամկետն է երկարում, և՛, բնականաբար, բեռներն են թանկանում: Բայց նման իրավիճակներում արդիական է դառնում Հայաստան-Իրան երկաթգծի շինարարության հարցը: Այդ դեպքում մենք կունենանք լրացուցիչ ճանապարհ՝ Իրանով բեռների փոխադրում դեպի Ռուսաստան, Ղազախստան և այլ երկրներ»,- ասաց նա: Վազգեն Սաֆարյանը նաև նշեց, որ ընդհանրապես Լարս-Ստեփանծմինդա ճանապարհը, որտեղ հաճախ են փլուզումներ լինում, երեք անգամ դրվել է թունել կառուցելու խնդիր, սակայն այդպես չի հաջողվել կառուցել: «Առաջին անգամ թունելի կառուցմանը խանգարել է Առաջին համաշխարհային պատերազմը, երկրորդ անգամ՝ Հայրենական մեծ պատերազմը և երրորդ անգամ՝ Խորհրդային Միության փլուզումը: Այդ խնդիրը 100 տարի է արծարծվում է, գուցե հիմա ժամանակն է այս հարցը ևս բարձրացնել ու Հայաստան-Ռուսաստան-Վրաստան համատեղ ուժերով փորձել մի թունել կառուցել»,- ասաց նա:  
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՍա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները«Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրՍահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Իրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. ԹրամփԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում է«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջովՍահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն ՄանվելյանՔաղաքական «բեզպրեդելը» վաղուց հատել է գծված ու չգծված բոլոր սահմանները. Տիգրան Աբրահամյան Նայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՆույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթԿոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՅունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ Հայաստանյան QR վճարային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն. ArcaQR - IdramNetԲաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը ԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԱրցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա ՊողոսյանՀունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից․ օդի ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյան Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը Այս պայմաններում՝ ՀՀ սեփականության իրավունքով գրանցված գույքերի և հողամասերի փոխանցումն Ադրբեջանին ի՞նչ է, եթե ոչ հանձնում. Գոհար ՄելոյանԵթե ԵԱՏՄ-ն ուղիղ կամ «նամյոկով» կասի՝ «մենք չկանք», ի՞նչ կարող ենք անել, չկան-չկան. ՓաշինյանՄակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. ՊեսկովԱդրբեջանը գործում է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ մեր դեսպանատունը սելֆիներ է տեղադրում Հայաստանին պետք են ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններ«Ինտերը» նոր պայմանագիր կկնքի Դիմարկոյի հետ Որպես պատասխանատու քաղաքական ուժ տեր ենք և հաշվետու մեզ վստահված քվեների համար․ Մարիաննա Ղահրամանյան