Նախորդ ամսվա սկզբին հայ-ադբեջանական սահմանի ողջ երկայնքով իրավիճակն առավել քան լարված էր: Թե մեր, թե թշնամու ուժերը անցել էին համեմատաբար լայնածավալ գործողության: Պատճառները երկուսն էին. Դեպքերից ամիսներ առաջ հայկական կողմը Նախիջևանի սահմանի ողջ երկայնքով ընդլայնել էր իր սահմանը՝ հասնելով գործող ադրբեջանական հենակետներին: Սա կարող է դիտվել որպես այդ գործողության «պատասխան»:
Երկրորդ պատճառը՝ այդ օրերին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպում ունեցան երրորդ երկրում: Այս գործողությունները ադրբեջանական կողմից նաև հանդիպման գործընթացին ճնշում գործադրելու համար էր: Ինչևէ, 1998 թվականից սկսած Ադրբեջանի ռազմական պաշտոնական ծախսերը նվազագույնը երկու-երեք անգամ գերազանցել են մեր ծախսերին, իսկ 2010-2012թթ. դրանք գերազանցեցին 9-10 անգամ: Թվում է, թե Ադրբեջանը պետք է ավելի բարձր որակի հարձակում կազմակերպեր: Այդ 10 օրվա «միկրոպատերազմի» արդյունքում հայկական կողմն ունեցավ 8 զոհ, 10 վիրավոր, որոնցից 3-ը թեթև մարմնական վնասվածքներ էին, ադրբեջանական կողմը չունի պաշտոնական տվյալ, սակայն այդ 10 օրվա ընթացքում հայտարարել է 33-35 զոհվածների և 50-60 վիրավորների մասին: Արդյո՞ք անհրաժեշտ էր Ադրբեջանին նման գործողությունը, առավել ևս նման արդյունքով. Այո, Ադրբեջանը բացահայտեց իր առկա հսկա թերությունները զինված ուժերում, սակայն դրա հետևանքով ևս մեկ անգամ ապացուցեց, որ փաստացի Հայկական բանակն ավելի մարտունակ վիճակում է:
Աշոտ Գրիգորյան