Ճանապարհային ոստիկանությունն օրական 2500-3000 երթևեկության կանոնների խախտման մասին ակտ է ուղարկվում վարորդներին և մոտ 1000 հարցում: Խախտումների համար սահմանված տուգանքների չափը սկսում է 1000 դրամից:
Թե ինչպես է տեղի ունենում երթևեկության կանոնների խախտման արձանագրման գործընթացը, այսօր ՀՀ ՃՈ-ի կողմից կազմակերպված լրագրողական շրջայցի ժամանակ պատասխանատուները ներկայացրին լրագրողներին:
Հայաստանում արագաչափերի և տեսանկարահանող սարքավորումների տեղադրմամբ և դրանց արձանագրած խախտումներն արձանագրությամբ զբաղվող «Սեքյուրիթի դրիմ» ընկերության համահիմնադիր Ալեքսան Զաքարյանը տեղեկացրեց, որ իրենք մոտ 450 աշխատող ունեն: Օպերատորները հետևում են խաչմերուկներին, ամեն օպերատոր հսկում է մի խաչմերուկ: Դա առաջին էտապն է, սրանով իրենց աշխատանքն ավարտվում է:
«Հիմա բոլոր օպերատորները հիմնականում պարապ նստած են, որովհետև խախտումները շատ քիչ են, իսկ սկզբում բոլորն աշխատում էին շատ լարված: Օպերատորները կցված չեն կոնկրետ խաչմերուկին, և բացառված է, որ կոնկրետ մադը կոնկրետ մեքենայի հետ կապված որևէ միտում ունենա»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Վերջինս նաև նշեց, որ սխալվելու հավանականություն, իհարկե, կա: Բայց իրենց մոտ խախտումը ֆիքսելուց հետո անցնում է մի քանի էտապ: Վերջում ՃՈ պետը ստուգում և հաստատում է ակտը: Ընդհանուր ֆիքսումների 40 տոկոսը նոր դառնում է խախտում:
Անկախ նրանից տեսախցիկը կա, թե՝ ոչ, ճանապարհային ոստիկանն առավելություն ունի: Եթե խաչմերուկում կա ոստիկան, տեսախցիկը չի ֆիքսում խախտումը:
Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ: