Ադրբեջանի պետական պարտքը հասել է 25 մլրդ դոլարի
International newsՆավթի համաշխարհային գների անկման պատճառով Ադրբեջանի տնտեսության մեջ ծագած ճգնաժամի հետ կապված` Նախագահ Իլհամ Ալիեւի վերջին ելույթը լուրջ արձագանք է առաջացրել հանրության մեջ: Շատերը ծագած ճգնաժամը գնահատում են որպես իշխանության կողմից մինչ այժմ տարված տնտեսական քաղաքականության սխալի խոստովանություն:
Թեմայի առնչությամբ Starteq.az-ի հետ զրույցում ADR շարժման նախագահ, տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն, անդրադառնալով Ալիեւի այն պնդմանը, թե աշխարհում տնտեսական ճգնաժամի շարունակման պայմաններում իր վարած «խելամիտ» քաղաքականության շնորհիվ Ադրբեջանում առաջընթաց է գրանցվել, ասել է, որ «սխալ գնահատական է, թե աշխարհում տնտեսական ճգնաժամ է, նմա ն բան չի էլսպասվում, քանի որ անցյալ տարի համաշխարհային տնտեսությունը 3,4 տոկոս աճ էգրանցել, այս տարի սպասվում է 3,5 տոկոս աճ, իսկ եկող տարվա համարկանխատեսվում է 3,8 տոկոս աճ»: «Ֆինանսների նախարարության տվյալներով` 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ` Ադրբեջանի պետական արտաքին պարտքը կազմել է 6,5 մլրդ դոլար:
Բացի այդ, նույն ժամանակաշրջանում բանկերի պարտքերը կազմել են 6,2 մլրդ դոլար, Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի հետ միասին խոշոր ընկե րությունների (Ազերէներժի, Ազալ եւ ուրիշներ) պարտքերը կազմել են 8,5 մլրդ դոլարից ավելի: Այսինքն` ամբողջությամբ մեր արտաքին պարտքը մոտ 25 մլրդ դոլարէ կազմում: Այստեղ նշված չեն մասնավոր բանկերի պարտքերը, եւ եթե նրանքսնանկանան ու չկարողանան մարել պարտքերը, ապա դա պետք է անի պետությունը: Համարեք, որ ներկայում Ադրբեջանը 35 մլրդ դոլար արտարժությի պահուստ ունի:Եթե դրա հաշվին փակենք պարտքերը, ապա հետո ի՞նչ պետք է անենք: Ով պետք էպատասխանատվություն կրի սրա համար:
Բնական է, որ պատասխանատվություննընկնելու է երիտասարդների եւ գալիք սերնդի վրա: Դարձյալ պատքրերի մեջ մտնելըկկործանի երկիրը, եւ մենք կընկնենք Նիգերիայի, Անգոլայի, Ճամայկայի,Հունաստանի եւ Լիբիայի օրը: Արտաքին պարտքի պատճառով դժվարություններունեն անգամ Ճապոնիայի, Իռլանդիայի եւ Պորտուգալիայի նման զարգացածերկրները», -ասել է նա: Անդրադառնալով Ալիեւի այն պնդմանը, թե Fitch վարկանիշային գործակալությունը Ադրբեջանի սուվերեն պարտքն ու ներդրումային վարկանիշը գնահատել է BBB մակարդակի, տնտեսագետն ասել է, որ դա վարկունակության երկրորդ խմբում գտնվելու գնահատական է , եւ որոշ տնտեսական դժվարություններ առաջանալու դեպքում, եթե այն դառնա BB+, ապա Ադրբեջանում արտասահմանյան ոչ մի ընկերություն այլեւս ներդրում չի կատարի:
Գուբադօղլուի կարծիքով` 2016 թվականի համար Ադրբեջանի պետբյուջեն կարող է կանխատեսվել 15 մլրդ մանաթի շրջանակում, որի 9 մլրդ մանաթ մասը պետք է ուղղվի ծախսերին, 5 մլրդ մանաթ մասը` կապիտալ ներդրուններին եւ 1 մլրդ մանաթ մասը` պարտքի սպասարկմանը: «Նման դեպքում, պետք է 1 մլրդ մանաթով կրճատվեն ընթացիկ ծախսերին ուղղվող միջոցները եւ 3 մլրդ մանաթով` կապիտալ ներդրումներին բյուջետային հատկացումները: Ամենադժվարն ընթացիկ ծախսերի կրճատումն է:
Դա նշանակում է, որ պետք է կրճատվեն կառավարման, բարձրաստիճան պաշտոնյաներին սպասարկող ավտոմեքենաների թիվն ու նրանց վրա արվող ծախսերը, հեռախոսային խոսակցությունները լիմիտավորվեն եւ այլն, բայց դեռ հարց է, թե ինչքանով է դա իրագործելի», -նշել է նա: