Yerevan, 28.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ի՞նչ հանգուցալուծումներ կտան Վիեննայում տեղի ունեցող բանակցությունները սիրիական հակամարտության հարցում

International news

Թեպետ Ռուսաստանի օդուժը մինչ օրս գտնվում է Սիրիայում՝ փորձելով հնարավորինս կանխել ԻՊ-ի գործողությունները կառավարական ուժերի եւ խաղաղ բնակչության նկատմամբ, այնուամենայնիվ, վիճակը շարունակում է մնալ խիստ վտանգավոր: Սիրիայում տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաեւ Ասադ-Պուտին հանդիպման մասին Orer.am-ը զրուցեց արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ:

-Օրերս տեղի ունեցավ Պուտին-Ասադ հանդիպումը, գեոպոլիտիկ ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել երկու երկրների նախագահների հանդիպումից հետո:

-Ռուսաստանի կողմից երկու երկրների նախագահների հանդիպումը կազմակերպելու հիմնական նպատակը Բաշար ալ-Ասադի քաղաքական լեգիտիմության մակարդակի բարձրացումն էր՝ որպես հակամարտության ներսիրիական առանցքային դերակատարի՝ նրա դիրքերի ամրապնդումը: Նման գործընթացի կարեւորությունը պայմանավորված է հատկապես այն իրողությամբ, որ հակառակ ճամբարում մեծամասամբ բացառում են Ասադի հնարավոր դերակատարությունը ինչպես հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացում, այնպես էլ ապագայի Սիրիայում: Մյուս կողմից, վերոնշյալը կարեւորվում է նաեւ սիրիական հակամարտությանը Մոսկվայի ուղղակի ներգրավվածության համատեքստում, քանի որ ՌԴ իշխանությունները ռազմական միջամտությանը զուգահեռ փորձում են հնարավորինս ակտիվացնել նաեւ խնդրի կարգավորման քաղաքական բաղադրիչը: Ասվածի վառ ապացույցն է անցյալ շաբաթ անցկացված, նաեւ այս օրերին Վիեննայում տեղի ունեցող նոր բանակցությունները, որոնց արդյունքում նախ՝ ձեւավորվեց նոր միջնորդական ձեւաչափ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի մասնակցությամբ, իսկ գործընթացի ներկա փուլում արդեն մասնակիցների թիվն անհրաժեշտաբար եւ իրավացիորեն ավելացել է՝ ընդգրկելով Իրանի եւ Սիրիայի հարեւան պետություններին, նաեւ Ֆրանսիային, Գերմանիային, ինչն առավել լայն հնարավորություններ կստեղծի խնդրի հանգուցալուծման ճանապարհային քարտեզ մշակելու համար: Հենց այս, նաեւ ներսիրիական հնարավոր բանակցություններում, անգամ անցումային փուլում Բաշար ալ-Ասադի մասնակցությունն ապահովելուն էր ուղղված ձեր նշած հանդիպման կազմակերպումը:

- Թեպետ գերտերությունները բանակցություններ են իրականացնում՝ փորձելով կարգավորել խնդիրը, այնուամենայնիվ, ԻՊ-ն իր գործն առաջ է տանում: Ի՞նչ նպատակներ է հետապնդում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը սահմռկեցուցիչ տեսարաններով տեսանյութերի տարածման միջոցով:

-ԻՊ-ի մարտավարական կարեւորագույն բաղադրիչներից մեկն էլ քարոզչական լայն գործունեությունն է, որն ընդգրկում է ժամանակակից բարձրագույն տեխնոլոգիաների ընձեռած բոլոր հնարավորությունները՝ ամենադաժան եղանակներով մահապատիժների տեսարաններով բարձր որակի տեսանյութերի նկարահանումից, տարածումից, մինչեւ սոցիալական ցանցերի միջոցով երկրագնդի տարբեր ծայրերից մոլեռանդ «ջիհադականների» հավաքագրումն ու Իրաքի, Սիրիայի տարածք նրանց տեղափոխման ապահովումը: Բանն այն է, որ ծայրահեղական կառույցը, անմարդկային դաժանությունը ցուցադրելով, երկու նպատակ է հետապնդում՝ նախ ահ ու սարսափի մթնոլորտ ստեղծել սեփական վերահսկողության ներքո գտնվող տարածքներում ապրող բնակչության, անգամ սեփական զինյալների շրջանում՝ բացառելով բողոքի գործողությունների, անհնազանդության ակցիաների հնարավորությունը, մյուս կողմից՝ նույն սարսափի մթնոլորտն է ստեղծում նաեւ արեւմտյան պետությունների հասարակությունների շրջանում՝ «Իսլամական պետություն» անվանումը որպես բռնության մարմնավորում, «բրենդ» մշտապես պահելով աշխարհի գրեթե բոլոր ԶԼՄ-ների լրահոսի առաջնային հատվածում: Իսկ նման գործելաոճը, որն իրականացվում է իսլամի իրավական նորմերի գաղափարական շղարշի ներքո, որոշակի արձագանք է գտնում աշխարհի տարբեր երկրներում ապրող մուսուլմանների շրջանում՝ նրանց մոտ եւս Մերձավոր արեւելքում ընթացող «ջիհադին» մասնակցելու ցանկություն առաջացնելով: Չեմ բացառում, որ ԻՊ-ի նման գործելաոճի հեռահար մարտավարական նպատակներից մեկն էլ, գուցե, ոչ մուսուլմանական երկրներում տեղաբնիկ բնակչության եւ մուսուլմանական համայնքների միջեւ որոշակի լարվածության առաջացումն է, ինչը լրացուցիչ խնդիրներ կստեղծի ծայրահեղական կառույցի նկատմամբ անթաքույց թշնամական վերաբերմունք ունեցող երկրների իշխանությունների համար:

Սոսե Չանդոյան

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote work