Yerevan, 19.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Թուրքիան իր այս քայլով բացահայտ ցույց տվեց երկու բան. թուրքագետ

Interview

Այսօր Սիրիայում թուրքական օդուժի կողմից խոցվել է ռուսական «Սու-24» ինքնաթիռը, որը պատժիչ գործողություններ էր իրականացնում Սիրիայի տարածքում «Իսլամական պետության» դեմ: Հարկ է նկատել, որ Էրդողանը հաստատել է լուրը,՝ ասելով, թե ռուսական ինքնաթիռը խոցվել է Թուրքիայի սահմանը հատելուց եւ մի քանի անգամ զգուշացում ստանալուց հետո: Թուրքական կողմի խիստ անհանգիստ պահվածքի, Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման եւ հնարավոր զարգացումների մասին Orer.am-ը զրուցեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ:

-Պարոն Մելքոնյան, ի՞նչ քայլ էր Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումը եւ ի՞նչ շահեր է հետապնդում թուրքական իշխանությունը սահմանամերձ տվյալ տարածքում:

-Թուրք-սիրիական այդ հատվածում, որտեղ տեղի են ունենում պատժիչ գործողություններ Ռուսաստանի, Սիրիայի կանոնավոր բանակի, ինչպես նաեւ Իրանի ուժերի կողմից, տեղի են ունենում հետաքրքիր զարգացումներ: Թուրքիան ունի որոշակի նպատակներ ու շահեր, մասնավորապես, այնտեղ ապրող թուրքմենների ուղղությամբ վաղուց արդեն մշակված քաղաքականություն է վարվում ե այդ տարածքներում, որոնք Թուրքիային հարակից տարածքներ են Թուրքիան փորձում է ազդեցությունը մեծացնել: Հենց այդ սահմանների վրա էր Թուրքիան փորձում ստեղծել այսպես կոչված անվտանգության գոտի եւ հետագայում այդ տարածքները դե ֆակտո եւ դե յուրե կկցվեին Թուրքիային: Չմոռանանք նաեւ, որ հենց այդ տարածքներում էին թուրքմենները ներգրավված Քեսաբի դեպքերի ժամանակ, հայկական մշակութային ժառանգության, թալանի եւ ոչնչացման քաղաքականության մեջ: Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից այսօր ռուսական ինքնաթիռը խոցելուն, ապա կարող ենք ասել, որ Թուրքիան իր այս քայլով բացահայտ ցույց տվեց երկու բան՝ առաջինը, որ սատարում է համաշխարհային ահաբեկչությանը՝ «Իսլամական պետությանը»: Նկատենք, որ արդեն երկրորդ անգամ է, որ Թուրքիայի հակաօդային ուժերը կոնկրետ խոցում են այն օդանավերը, որոնք պայքարում են ԻՊ-ի եւ նրա աջակիցների դեմ: Նման դեպք առաջին անգամ արձանագրվեց Քեսաբում տեղի ունեցող դեպքերի ժամանակ, երբ խոցվեց սիրիական ինքնաթիռը, սա էլ արդեն երկրորդ դեպքն է: Այս ամենից պարզ երեւում է, որ Թուրքիան վարում է բացահայտ ահաբեկչական քաղաքականություն եւ պայքարում է ոչ միայն գաղտնի, այս պահին նաեւ բացահայտ կերպով այն ուժերի դեմ, որոնք պայքարում են համաշխարհային չարիքի՝ ծայրահեղ իսլամական խմբավորումների դեմ: Երկրորդն էլ այն է, որ Թուրքիան իր այդ քայլով ի ցույց է դնում, որ տվյալ տարածքների եւ այնտեղ բնակվող թուրքմենների նկատմամբ վարում է բացահայտ քաղաքականություն՝ նպատակ ունենալով այդ տարածքներում հաստատել իր գերիշխանությունը:

-Հետեւելով օրերս Թուրքիայում բարձրացած հակառուսական ալիքին՝ կարելի՞ էր ենթադրել, որ գործողությունները կանցնեն ռազմական ոլորտ:

-Ճիշտ եք նկատել, վերջին մեկ-երկու օրվա ընթացքում ողջ թուրքական քաղաքական օրակարգը լի էր տվյալ տարածքների եւ այնտեղ բնակվող թուրքմենների հետ կապված խնդիրներով: Տեղի էին ունենում անգամ բողոքի ակցիաներ ռուսական դեսպանատան դեմ, տեղի էին ունենում նաեւ հակառուսական հանրահավաքներ: Այո, այդ ամեն ինչի առաջին կոնկրետ արդյունքներից կամ հետեւանքներից է ինքնաթիռի այսօրվա խոցումը: Ես սպասում եմ ռուսական կողմի կոշտ արձագանքին: Այս քայլը եւս մեկ անգամ հստակ ի ցույց է դնում այն անջրպետը, որը կա այն պետությունների դեմ, որոնք իրոք պայքարոմ են համաշխարհային ահաբեկչության դեմ:

-Ի՞նչ զարգացումներ կստանան ռուս-թուրքական հարաբերությունները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիան բացահայտ քայլերի եւ գործողությունների է անցնում:

-Ես կարծում եմ, որ Թուրքիան էական քայլերի չի գնա եւ Ռուսաստանի դեմ լայնածավալ գործողություններ չի սկսի, նրանք սա կվերագրեն նրան, որ իբր ռուսական օդանավը խախտել է սահմանը, դրա համար էլ թուրքական կողմը խոցել է այն: Կարծում եմ, որ Թուրքիան կառաջարկի միջազգային հետաքննություն անցկացնել, բայց այն, որ ռուս-թուրքական հարաբերություններում օրեցօր ավելանում է լարվածությունը եւ դա անգամ դրսեւորովում է ռազմական ոլորտում, փաստ է, եւ դա այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ, երբ Ռուսաստանը սկսեց պատժիչ գործողություններ իրականացնել Սիրիայում, բնականաբար« իր քայլերով նաեւ դարձավ ոչ ցանկալի, անգամ թշնամի Թուրքիայի համար, որը բացահայտ սատարում է համաշխարհային ահաբեկչությանը:

Սոսե Չանդոյան

Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance