Երևան, 18.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ Գևորգյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ Դավթյան Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոց Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին


Թուրքիան իր այս քայլով բացահայտ ցույց տվեց երկու բան. թուրքագետ

Հարցազրույց

Այսօր Սիրիայում թուրքական օդուժի կողմից խոցվել է ռուսական «Սու-24» ինքնաթիռը, որը պատժիչ գործողություններ էր իրականացնում Սիրիայի տարածքում «Իսլամական պետության» դեմ: Հարկ է նկատել, որ Էրդողանը հաստատել է լուրը,՝ ասելով, թե ռուսական ինքնաթիռը խոցվել է Թուրքիայի սահմանը հատելուց եւ մի քանի անգամ զգուշացում ստանալուց հետո: Թուրքական կողմի խիստ անհանգիստ պահվածքի, Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման եւ հնարավոր զարգացումների մասին Orer.am-ը զրուցեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ:

-Պարոն Մելքոնյան, ի՞նչ քայլ էր Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումը եւ ի՞նչ շահեր է հետապնդում թուրքական իշխանությունը սահմանամերձ տվյալ տարածքում:

-Թուրք-սիրիական այդ հատվածում, որտեղ տեղի են ունենում պատժիչ գործողություններ Ռուսաստանի, Սիրիայի կանոնավոր բանակի, ինչպես նաեւ Իրանի ուժերի կողմից, տեղի են ունենում հետաքրքիր զարգացումներ: Թուրքիան ունի որոշակի նպատակներ ու շահեր, մասնավորապես, այնտեղ ապրող թուրքմենների ուղղությամբ վաղուց արդեն մշակված քաղաքականություն է վարվում ե այդ տարածքներում, որոնք Թուրքիային հարակից տարածքներ են Թուրքիան փորձում է ազդեցությունը մեծացնել: Հենց այդ սահմանների վրա էր Թուրքիան փորձում ստեղծել այսպես կոչված անվտանգության գոտի եւ հետագայում այդ տարածքները դե ֆակտո եւ դե յուրե կկցվեին Թուրքիային: Չմոռանանք նաեւ, որ հենց այդ տարածքներում էին թուրքմենները ներգրավված Քեսաբի դեպքերի ժամանակ, հայկական մշակութային ժառանգության, թալանի եւ ոչնչացման քաղաքականության մեջ: Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից այսօր ռուսական ինքնաթիռը խոցելուն, ապա կարող ենք ասել, որ Թուրքիան իր այս քայլով բացահայտ ցույց տվեց երկու բան՝ առաջինը, որ սատարում է համաշխարհային ահաբեկչությանը՝ «Իսլամական պետությանը»: Նկատենք, որ արդեն երկրորդ անգամ է, որ Թուրքիայի հակաօդային ուժերը կոնկրետ խոցում են այն օդանավերը, որոնք պայքարում են ԻՊ-ի եւ նրա աջակիցների դեմ: Նման դեպք առաջին անգամ արձանագրվեց Քեսաբում տեղի ունեցող դեպքերի ժամանակ, երբ խոցվեց սիրիական ինքնաթիռը, սա էլ արդեն երկրորդ դեպքն է: Այս ամենից պարզ երեւում է, որ Թուրքիան վարում է բացահայտ ահաբեկչական քաղաքականություն եւ պայքարում է ոչ միայն գաղտնի, այս պահին նաեւ բացահայտ կերպով այն ուժերի դեմ, որոնք պայքարում են համաշխարհային չարիքի՝ ծայրահեղ իսլամական խմբավորումների դեմ: Երկրորդն էլ այն է, որ Թուրքիան իր այդ քայլով ի ցույց է դնում, որ տվյալ տարածքների եւ այնտեղ բնակվող թուրքմենների նկատմամբ վարում է բացահայտ քաղաքականություն՝ նպատակ ունենալով այդ տարածքներում հաստատել իր գերիշխանությունը:

-Հետեւելով օրերս Թուրքիայում բարձրացած հակառուսական ալիքին՝ կարելի՞ էր ենթադրել, որ գործողությունները կանցնեն ռազմական ոլորտ:

-Ճիշտ եք նկատել, վերջին մեկ-երկու օրվա ընթացքում ողջ թուրքական քաղաքական օրակարգը լի էր տվյալ տարածքների եւ այնտեղ բնակվող թուրքմենների հետ կապված խնդիրներով: Տեղի էին ունենում անգամ բողոքի ակցիաներ ռուսական դեսպանատան դեմ, տեղի էին ունենում նաեւ հակառուսական հանրահավաքներ: Այո, այդ ամեն ինչի առաջին կոնկրետ արդյունքներից կամ հետեւանքներից է ինքնաթիռի այսօրվա խոցումը: Ես սպասում եմ ռուսական կողմի կոշտ արձագանքին: Այս քայլը եւս մեկ անգամ հստակ ի ցույց է դնում այն անջրպետը, որը կա այն պետությունների դեմ, որոնք իրոք պայքարոմ են համաշխարհային ահաբեկչության դեմ:

-Ի՞նչ զարգացումներ կստանան ռուս-թուրքական հարաբերությունները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիան բացահայտ քայլերի եւ գործողությունների է անցնում:

-Ես կարծում եմ, որ Թուրքիան էական քայլերի չի գնա եւ Ռուսաստանի դեմ լայնածավալ գործողություններ չի սկսի, նրանք սա կվերագրեն նրան, որ իբր ռուսական օդանավը խախտել է սահմանը, դրա համար էլ թուրքական կողմը խոցել է այն: Կարծում եմ, որ Թուրքիան կառաջարկի միջազգային հետաքննություն անցկացնել, բայց այն, որ ռուս-թուրքական հարաբերություններում օրեցօր ավելանում է լարվածությունը եւ դա անգամ դրսեւորովում է ռազմական ոլորտում, փաստ է, եւ դա այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ, երբ Ռուսաստանը սկսեց պատժիչ գործողություններ իրականացնել Սիրիայում, բնականաբար« իր քայլերով նաեւ դարձավ ոչ ցանկալի, անգամ թշնամի Թուրքիայի համար, որը բացահայտ սատարում է համաշխարհային ահաբեկչությանը:

Սոսե Չանդոյան

Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանԵս հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանՍամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԱշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ ԱկոպյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ ԴավթյանԱրարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱյն մասին, թե ինչու են հայ ժողովրդին պարբերաբար սպառնում պատերազմով, և ով է թշնամու դեմ բացում այդ պատերազմի դուռը․ Ավետիք ՉալաբյանԳորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարությունՀույս չենք դնելու «զորավար» Փաշինյանի վրա, որ չստանանք այնպիսի խաղաղություն, ինչպիսին ստացանք ԱրցախումՕրենքի՞, թե՞ վախի պետություն․ Մենուա ՍողոմանյանՋուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան