Yerevan, 18.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սիրիայում իրավիճակը բավական բարդ ու խճճված է լինելու. փորձագետ

Interview

Ռազմական իրավիճակը Սիրիայի տարածքում ավելի սրվեց հատկապես հունվար ամսվա վերջին, երբ արդեն պայմանավորվածություններ էին ձեռք բերվել հակամարտության հանգուցալուծմանը նվիրված «Ժնեւ-3» միջազագային համաժողովի անցկացման մասին: Այս մասին Orer.am-ի հետ զրույցում նշեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:

«Ռազմական իրավիճակն ավելի սուր բնույթ ստացավ Սիրիայի հյուսիսային և հյուսիսարեւմտյան շրջաններում՝ Հալեպում ու Լաթաքիայում, որտեղ գրանցվեցին հանգուցային զարգացումներ: Մասնավորապես, Լաթաքիան (որտեղ էլ տեղակայված է ռուսական ռազմաբազան) գրեթե ամբողջությամբ ազատագրվեց սիրիական բանակային ստորաբաժանումների եւ նրանց հարող ուժերի, այդ թվում նաեւ ռուսական օդատիեզերական ուժերի կողմից»,- ասաց նա:

Շարունակելով Սիրիայում վերջին զարգացումների մասին խոսքը՝ Ա. Պետրոսյանը հավելեց, որ Հալեպում տեղի ունեցած կարեւոր իրադարձություններից մեկն էլ այն էր, որ ճեղքվեց շիայաբնակ Նուբլ և ալ-Զահրա բնակավայրերի՝ արդեն մոտ 4 տարի շարունակվող պաշարման օղակը, ապա կտրվեց կապը Հալեպի ու Թուրքիայի միջեւ, նույն շրջանում ավելի ակտիվացան քրդական ինքնապաշտպանական ուժերը, ինչը, բնականաբար, իր հերթին լուրջ հարված էր Թուրքիայի համար, քանի որ, ըստ էության, հօդս էին ցնդում սիրիական հակամարտության ընթացքում Սիրիայի հյուսիսում Անկարայի ձևավորած անվտանգության գոտիները:

«Այդ իսկ պատճառով Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի կողմից շրջանառվեց Սիրիայի տարածքում, իբր ԻՊ-ի դեմ պայքարում, կոալիցիոն ուժերի հրամանատարության ներքո ցամաքային գործողություններ իրականացնելու հնարավորությունը, Սաուդյան Արաբիայի կողմից անգամ որոշ բանակային ստորաբաժանումներ ուղարկվեցին Թուրքիա՝ այդ ծրագիրն իրականացնելու համար, թուրքական կողմն էլ սեփական տարածքից սկսեց գնդակոծել Սիրիայի հյուսիսում քրդերի և կառավարական ուժերի դիրքերը: Այս ամենին զուգահեռ տեղի ունեցավ Մյունխենի միջազգային անվտանգության հարցերով համաժողովը, որի ընթացքում Սիրիայի հարցով միջնորդ երկրները հանդես եկան հայտարարությամբ, ըստ որի՝ փետրվարի 12-ից հետո մեկ շաբաթվա ընթացքում պետք է զինադադար հայտարարվի Սիրիայի տարածքում»,- նշեց նա:

Հարցին, թե արդյոք Սիրիայի հակամարտության շուրջ վերջին զարգացումները իրավիճակն ավելի կսրվի, հաշվի առնելով Թուրքիայի վերջին հայտարարությունները, փորձագետը ասաց, որ իրականում բարդ է հստակ կանխատեսել, թե ի վերջո այդ պայմանավորվածությունները հնարավոր կլինեն ի կատար ածել, թե ոչ եւ առհասարակ ինչ ընթացք կունենան ռազմական գործողությունները:

«Մենք գիտենք, որ սիրիական ընդդիմություն կոչվածը շատ խայտաբղետ է, այդ թվում այն կառույցները, որոնք Արեւմուտքի կողմից համարվում են ընդդիմադիր, Ռուսաստանի ու սիրիական կառավարության կողմից համարվում են ահաբեկչական կազմակերպությունները: Գիտենք, որ այն կառույցները, որոնք ահաբեկչական են համարվում, հովանավորվում են Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի կողմից: Այն, որ իրավիճակը բավական բարդ ու խճճված է լինելու, միանշանակ է: Այս ամենի մեջ մի դրական իրողություն կա, որը որոշակի հույս է ներշնչում գործընթացի արդյունավետության հետ կապված, այն է՝ ՌԴ-ի եւ Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի միջեւ առկա դիրքորոշումների մերձեցումը: Ակնհայտ է, որ Արեւմուտքն այլեւս չի կարող առկա միջոցներով դիմագրավել Մերձավոր արևելքից բխող գլոբալ մարտահրավերները՝ ահաբեկչական սպառնալիքի աճին, միգրացիոն հոսքերին և այլն: Իսկ այդ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է վերահսկել զարգացումները հենց Սիրիայում, Իրաքում: Եթե կողմերը կարողանան արդյունավետ ճնշում գործադրել սիրիական ռազմադաշտի սեփական հովանավորյալ կողմերի վրա, ապա հնարավոր կլինեն որոշակի դրական տեղաշարժեր, սակայն, թե դրանք որքանով կհասցնեն հարցը հակամարտության վերջնական կարգավորմանը, բավական բարդ է ասել, քանի որ շատ բան կախված է նաև տարածաշրջանային գործընթացներից, որոնք շատ հաճախ չեն տեղավորվում ընդհանուր տրամաբանության սահմաններում»,- ասաց փորձագետը:

Սոսե Չանդոյան

Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance