Երևան, 18.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Կապրենք՝ կտեսնենք. որտե՞ղ են հայերն ավելի հարուստ. «Փաստ» «Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ»


Սիրիայում իրավիճակը բավական բարդ ու խճճված է լինելու. փորձագետ

Հարցազրույց

Ռազմական իրավիճակը Սիրիայի տարածքում ավելի սրվեց հատկապես հունվար ամսվա վերջին, երբ արդեն պայմանավորվածություններ էին ձեռք բերվել հակամարտության հանգուցալուծմանը նվիրված «Ժնեւ-3» միջազագային համաժողովի անցկացման մասին: Այս մասին Orer.am-ի հետ զրույցում նշեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:

«Ռազմական իրավիճակն ավելի սուր բնույթ ստացավ Սիրիայի հյուսիսային և հյուսիսարեւմտյան շրջաններում՝ Հալեպում ու Լաթաքիայում, որտեղ գրանցվեցին հանգուցային զարգացումներ: Մասնավորապես, Լաթաքիան (որտեղ էլ տեղակայված է ռուսական ռազմաբազան) գրեթե ամբողջությամբ ազատագրվեց սիրիական բանակային ստորաբաժանումների եւ նրանց հարող ուժերի, այդ թվում նաեւ ռուսական օդատիեզերական ուժերի կողմից»,- ասաց նա:

Շարունակելով Սիրիայում վերջին զարգացումների մասին խոսքը՝ Ա. Պետրոսյանը հավելեց, որ Հալեպում տեղի ունեցած կարեւոր իրադարձություններից մեկն էլ այն էր, որ ճեղքվեց շիայաբնակ Նուբլ և ալ-Զահրա բնակավայրերի՝ արդեն մոտ 4 տարի շարունակվող պաշարման օղակը, ապա կտրվեց կապը Հալեպի ու Թուրքիայի միջեւ, նույն շրջանում ավելի ակտիվացան քրդական ինքնապաշտպանական ուժերը, ինչը, բնականաբար, իր հերթին լուրջ հարված էր Թուրքիայի համար, քանի որ, ըստ էության, հօդս էին ցնդում սիրիական հակամարտության ընթացքում Սիրիայի հյուսիսում Անկարայի ձևավորած անվտանգության գոտիները:

«Այդ իսկ պատճառով Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի կողմից շրջանառվեց Սիրիայի տարածքում, իբր ԻՊ-ի դեմ պայքարում, կոալիցիոն ուժերի հրամանատարության ներքո ցամաքային գործողություններ իրականացնելու հնարավորությունը, Սաուդյան Արաբիայի կողմից անգամ որոշ բանակային ստորաբաժանումներ ուղարկվեցին Թուրքիա՝ այդ ծրագիրն իրականացնելու համար, թուրքական կողմն էլ սեփական տարածքից սկսեց գնդակոծել Սիրիայի հյուսիսում քրդերի և կառավարական ուժերի դիրքերը: Այս ամենին զուգահեռ տեղի ունեցավ Մյունխենի միջազգային անվտանգության հարցերով համաժողովը, որի ընթացքում Սիրիայի հարցով միջնորդ երկրները հանդես եկան հայտարարությամբ, ըստ որի՝ փետրվարի 12-ից հետո մեկ շաբաթվա ընթացքում պետք է զինադադար հայտարարվի Սիրիայի տարածքում»,- նշեց նա:

Հարցին, թե արդյոք Սիրիայի հակամարտության շուրջ վերջին զարգացումները իրավիճակն ավելի կսրվի, հաշվի առնելով Թուրքիայի վերջին հայտարարությունները, փորձագետը ասաց, որ իրականում բարդ է հստակ կանխատեսել, թե ի վերջո այդ պայմանավորվածությունները հնարավոր կլինեն ի կատար ածել, թե ոչ եւ առհասարակ ինչ ընթացք կունենան ռազմական գործողությունները:

«Մենք գիտենք, որ սիրիական ընդդիմություն կոչվածը շատ խայտաբղետ է, այդ թվում այն կառույցները, որոնք Արեւմուտքի կողմից համարվում են ընդդիմադիր, Ռուսաստանի ու սիրիական կառավարության կողմից համարվում են ահաբեկչական կազմակերպությունները: Գիտենք, որ այն կառույցները, որոնք ահաբեկչական են համարվում, հովանավորվում են Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի կողմից: Այն, որ իրավիճակը բավական բարդ ու խճճված է լինելու, միանշանակ է: Այս ամենի մեջ մի դրական իրողություն կա, որը որոշակի հույս է ներշնչում գործընթացի արդյունավետության հետ կապված, այն է՝ ՌԴ-ի եւ Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի միջեւ առկա դիրքորոշումների մերձեցումը: Ակնհայտ է, որ Արեւմուտքն այլեւս չի կարող առկա միջոցներով դիմագրավել Մերձավոր արևելքից բխող գլոբալ մարտահրավերները՝ ահաբեկչական սպառնալիքի աճին, միգրացիոն հոսքերին և այլն: Իսկ այդ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է վերահսկել զարգացումները հենց Սիրիայում, Իրաքում: Եթե կողմերը կարողանան արդյունավետ ճնշում գործադրել սիրիական ռազմադաշտի սեփական հովանավորյալ կողմերի վրա, ապա հնարավոր կլինեն որոշակի դրական տեղաշարժեր, սակայն, թե դրանք որքանով կհասցնեն հարցը հակամարտության վերջնական կարգավորմանը, բավական բարդ է ասել, քանի որ շատ բան կախված է նաև տարածաշրջանային գործընթացներից, որոնք շատ հաճախ չեն տեղավորվում ընդհանուր տրամաբանության սահմաններում»,- ասաց փորձագետը:

Սոսե Չանդոյան

Գերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներումՈ՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն ՄարուքյանԱնի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը Պայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանՈրևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. ՓաշինյանԲոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ ԿարապետյանԱյս մարդը շարունակում է նվաստեցնել հայ ժողովրդին․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է. Գոհար ՄելոյանԵվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Մենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանՎտանգը մեր տան դռանն է․ Արթուր ՄիքայելյանԲացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Աշխարհը տեսավ թե ինչպես չի կարելի կազմակերպել ընտրություններ․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան»Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններումԵրբ որ մենք և մեր ժողովուրդը ճիշտ կգտնի կկանգնի ոտքի, դա կլինի մեկ անգամ և վերջնական․ Նարեկ ԿարապետյանՆիկոլը պարտվել է իր ՇԵՖԵՐԻ առաջ․ Գառնիկ ԴավթյանՄինչև ՔՊ-ն ու նրա ղեկավարը շարունակում են ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, Ադրբեջանը բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին․ Մարիաննա ՂահրամանյանԱլիևին փոխած սահմանադրություն է պարտք, դրա համար էլ իրեն պատեպատ է տալիս․ Արշակ ԿարապետյանԹուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆիդան Արդյո՞ք ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի. Էդմոն ՄարուքյանԻդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին․ ԿարապետյանՓաշինյանը իր իշխանությունը պահելու համար մասնակցում է ինչ-որ խաղերի․ ԿարապետյանՍամվել Կարապետյանը Նարեկ Կարապետյանի մասինԱմբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսությունը․ Սամվել ԿարապետյանՀայաստանը 162 տոննա ծիրան է արտահանել Ուկրաինա և Վրաստան․ Գևորգ Պապոյան Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել ԿարապետյանՓաշինյանը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը. Սամվել Կարապետյան 2026-ի թոփ ճամփորդական ուղղությունները IDBank-ի պրեմիում քարտերով Նախընտրական շրջանում և քվեարկության օրը արձանագրվել է շուրջ 1300 խախտում․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Ընտրությունների արդյունքը ժողովուրդն է որոշում, ոչ թե Վահագն Հովակիմյանն իր գրիչով․ Իվետա ՏոնոյանՀայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ անցկացվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի բաց առաջնություն ԿԸՀ-ն կորցրել է իր առաքելությունը և իրավական անորոշություն առաջացրել․ Աննա ԿոստանյանԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհ՝ Բաքվի նավթավերամշակման գործարանում Պերովսկիտային արևային վահանակները այլևս արագ չեն «մեռնում». Գիտնականները հետաքրքիր լուծում են գտել Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանԱռաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Լրջագույն հարվածներ ու արտադրական նոր կյանք. «Փաստ»Սևան-Մարտունի ավտոճանապարհին 41-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում՝ բախվելով ծառին․ կա վիրավոր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՀՈԻՆԻՍԻ). «Տիտան» սարքի կորուստը՝ «Տիտանիկի» հետքերով. «Փաստ»Անհեթեթ և անպատասխանատու արկածախնդրություն է Հայ-ռուսական հարաբերությունները թողնել ժողովրդի էմոցիոնալ ընտրությանը․ Մհեր Ավետիսյան