Yerevan, 24.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ադրբեջանական զավեշտ. ԼՂ-ի հակամարտության լուծված չլինելու պատճառը Ադրբեջանի պետական կառույցներում «թաքնված հայերն» են

International news

 Լեռնային Ղարաբաղի հակամարտության մինչ այժմ լուծված չլինելու պատճառը Ադրբեջանի պետական կառույցներում «թաքնված հայերի» գործունեության արդյունքն է: Եվ քանի դեռ Ադրբեջանի պետական կառույցներում «հայի արյունակիցներ» են աշխատում, Ղարաբաղի խնդիրը չի լուծվելու:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական moderator.az լրատվական կայքի հետ զրույցում նման զավեշտալի հայտարարությամբ է հանդես եկել ադրբեջանցի քաղաքագետ, քաղաքականգիտությունների դոկտոր ՋումշուդՆուրիեւը:

Նա «համոզմունք» է հայտնել, որ ներկայում Ադրբեջանի խորհրդարանում «հայերի հետ ազգական 10 պատգամավորներ կան, իսկ կառավարությունում ծագումով հայ չինովնիկներն այնպես են փոխել իրենց փաստաթղթերը, որ նրանց հայտնաբերելն անհնարին է»:

Ջումշուդ Նուրիեը հայտարարել է, որ մարդկանց, «որոնց երակներով հայկական արյուն է հոսում», չի կարելի թույլ տալ աշխատել պետական կառույցներում:

Նա ասել է, որ փաստաբան Ասլան Իսմայիլովի հետ ՆԳՆ-ի արխիվներում ադրբեջանցի չինովնիկների հայկական ծագում ունենալու ապացույցներ է որոնել, սակայն հաջողության չի հասել:

«Խնդիրն այն է, որ նրանք վաղուց ադրբեջանականացել են», -հայտնել է քաղաքական գիտությունների դոկտորը՝  սրտնեղած հավելելով, որ Ադրբեջանում հայերն «ապրում են լավագույն վայրերում, զբաղեցնում են լավագույն պաշտոնները»:

«Ամենասարսափելին նրանում է, որ այդ հայերը փոխել են իրենց բոլոր փաստաթղթերը: Եւ երբ ուզում ես ապացուցել դա, փաստաթղթեր չեն հայտնաբերվում, որովհետեւ հանվել են արխիվներից: Ադրբեջանի խորհրդարանում 10 «միակողմանի» հայ պատգամավոր կա, որոնց մայրը, տատը կամ կինը հայուհի է: Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովի մայրը հայ է, բայց նա թաքցնում է դա», -հայտարարարել է «քաղաքագետը»:

Հիշյալ «դոկտորը» Ադրբեջանում հայերի հայտնաբերման հետաքրքիր հայտնագործություն է արել: Նրա խոսքով` եթե Ադրբեջանում հայ կին է մահանում, ապա հոգեհանգստի արարողության ժամանակ, ի տարբերություն ադրբեջանցիների, փակցնում են նրա դիմանկարը, եւ ինքն այդպես է հայտնաբերել փոխվարչապետի մոր հայ լինելու «փաստը»:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ ադրբեջանական չինովնիկները հարկադրված են թաքցնել իրենց հայկական ծագումը, Նուրիեւը պարզաբանել է, որ խորհրդային շրջանում հայի հետ պետական չինովնիկի ամուսնությունը «պրոբլեմ չէր», հակառակը, «առաջ գնալ ցանկացողները հայի հետ էին ամուսնանում, որոնք էլ նրանց թիկունք էին կանգնում»:

«Քանի դեռ մեր պետական կառույցներում հայի արյուն կրողներ են աշխատում, Լեռնային Ղարաբաղի հարցը չենք կարողանալու լուծել», -ամփոփել է նա՝ հավելելով, որ հակամարտության լուծված չլինելը «փաստաթղթերը փոխած հայերի գործունեության արդյունք է»:

Ադրբեջանում կառավարությունում իբր «հայուհի մայր ունեցող նախարարներ, փոխնախարարներ» լինելու մասին օրերս gundelik-baku.com կայքին հայտարարել է նաեւ «Արդի Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Հաֆիզ Հաջիեւը:

Ադրբեջանում հայերի նկատմամբ հանդուրժողականությունը «ազգային ինքնությանը հարված եւ անկախությանը սպառնալիք» են համարում:

Ադրբեջանում պաշտոնական մակարդակով տարվող հայատյացությանը միացել է նաեւ Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսի(DAK) գործադիր խորհրդի ղեկավար Սամիր Ադըգյոզալովը:

Moderator.az-ին տված հարցազրույցում, անդրադառնալով ոչ կառավարական կազմակերպություններին Ադրբեջանի նախագահին կից պետական աջակցության խորհրդի կազմի ընտրություններին, Ադըգյոզալովն ափսոսանք է հայտնել է, որ իր տեղեկություններով` խորհրդի անդամության թեկնածուների մեջ «հայի թոռ» էլ կա:

«Ամենասարսափելին այն է, որ խորհրդի թեկնածուների մեջ հայի թոռ կա: Այդ լուրը պետք է անհանգստացնի մեր ամբողջ ազգին: Մենք հայի թոռներին որեւէ ղեկավար աշխատանքի հնարավարություն չպետք է տանք: Պետք է խստագույնս արձագանքենք նմաններին աջակցող որոշակի պետական պաշտոնյաների նկատմամբ», -ասել է նա:

Ադըգյոզալովի խոսքով` նրանք, ովքեր հայտարարում են, թե «հայ ժողովուրդը ադրբեջանական ժողովրդի թշնամին չէ» կամ բարեկամություն են անում հայերի հետ, «հայի կաթ են ծծել»:

«Պետական բոլոր կառույցները, ադրբեջանական հասարակության ակտիվիստները պետք է նման դեպքերին ամենախիստ վերաբերմունք ցուցադրեն եւ թույլ չտան հայերի թոռներին իրենց հետ միասին բնակվել միեւնույն ավանում: Այդչափ հանդուրժողականությունը, մարդասիրությունը հարված է մեր ազգային ինքնությանը եւ սպառանալիք է մեր անկախությանը» -հայտարարել է նա:

«Ենի Մուսավաթ» թերթը, անդրադառնալով Ադրբեջանում պաշտոնական մակարդակով տարվող հայատյացությանը, գրել է.

«Ադրբեջանում հայերին չվիրավորող եւ ընդդիմախոսին հայ չանվանող շատ քիչ մարդ կարող է գտնվել, որն այդպես է վարվում լավ դաստիարակված լինելու, նման համոզմունք չունենալու կամ էլ համամարդկային առումով` «հանդուրժողական» լինելու պատճառով: Եթե Ադրբեջանում որեւէ մեկը մյուսին «հայ» կամ «հայամետ» չի անվանում, ուրեմն զգուշանում է արտասահմանյան կապերի պատճառով եւ ոչ թե թոլերանտության, խաղաղության գաղափարը յուրացրած լինելու կամ առաջադեմ հայացք ունենալու համար: Հասարակական հատվածում հայատյացություն «չլինելը» պայմանավոր ված է Արեւմուտքի առաջ ստանձնած պարտավորության պատaառով: Այդտեղ պարզապես լավ են հասկանում, որ հայատյացություն դրսեւորեն` Արեւմուտքը չի համագործակցի իրենց հետ»:

Անցյալ տարվա նոյեմբերի սկզբին Ադրբեջանի ազգային ռադիոհեռուստատեսության փորձագիտության, ծրագրավորման եւ վերլուծության բաժնի ղեկավար Թավաքյուլ Դադաշեւը ադրբեջանական ԶԼՄ-ներին կոչ էր արել շարունակել  հնարավորինս շատ վիրավորանքներ օգտագործել հայերին վերաբերող նյութերում:

 

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project