Yerevan, 18.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Սրվելու է. կփորձեն սենսացիաներ գտնել, պեղել և հանել»

Society
Ըստ նրա՝ պատճառն այն է, որ այս պահին հեղափոխության տրամաբանությունն այլ բան է թելադրում: ««Իմ քայլի» կողմից հիմնական թիրախավորումն ուղղված է ՀՀԿ–ին, իսկ ՀՀԿ–ինը՝ «Իմ քայլին»: Մյուս ուժերն էլ, տեղավորվելով հեղափոխության տրամաբանության համատեքստում, հեղափոխության իդեալների իրականացման քարոզարշավ են անցկացնում: Հիմա սկսվում է քարոզարշավի վերջին՝ վճռորոշ փուլը: Այս ընթացքում այս քարոզարշավին բնորոշ գծերն ավելի են սրվելու. այսինքն՝ ավելի սուր քննադատություններ, ավելի հուզական քարոզարշավ, ավելի վճռորոշ են լինելու իրենց տեսակետներում, ինչպես նաև դիմացինի հանդեպ քննադատություններում: Կփորձեն սենսացիաներ գտնել, պեղել և հանել: Մենք տեսնում ենք, որ ինչ–որ նոր բացահատումներ են արվում՝ կապված հանցագործությունների և այլնի հետ: Այս ամենն, իհարկե, որպես տեխնոլոգիա, տեղավորվում է քարոզարշավի տրամաբանության մեջ: Սա բնական է և հասկանալի, որովհետև կողմնորոշիչ է»,– «Օrer» - ի հետ զրույցում ասաց քաղաքագետը: Է. Օրդուխանյանի խոսքով, քաղաքական ուժերը ուշադրություն են սևեռում իրենց վրա, ուզում են կարևորություն ստանալ, բայց այդ կարևորությունը դեռ չի նշանակում արդյունավետություն:
 
«Այո, ուշադրությունը սևեռվում է երկու հակադիր՝ այս դեպքում հեղափոխական և հակահեղափոխական ուժերի վրա: Հաշվի առնենք, որ ՀՀԿ–ն հենց ինքն իրեն բնորոշեց սև: ՀՀԿ–ն միակ ուժն էր, որը շատ լուրջ փորձում էր քննադատական ձևով մոտենալ գործող կառավարության արածներին կամ չարածներին: Բայց սա չի նշանակում, որ դա արդյունավետ է, որովհետև եթե դու նախկինում քաղաքական պատասխանատվություն ես կրել և շատ բացթողումներ ես արել, որքան էլ այսօր փորձես քննադատել, միևնույն է, քաղաքական անցյալն առաջին պլան է գալիս: Եվ մենք տեսնում ենք, որ հանրային արձագանքներն այդ առումով հիմնականում բացասական են: Եվ կասեմ նույնը՝ արդեն «Իմ քայլի» տեսանկյունից: Այս քարոզարշավի ընթացքում ՀՀԿ–ի նման ընդդիմախոս ունենալը «Իմ քայլի» համար քաղաքական տեսանկյունից ձեռնտու է. ՀՀԿ–ն այն ուժն է, որին մերժել են, այն ուժն է, որի դեմ էր հեղափոխությունը: «Իմ քայլը» դուրս չի գալիս հեղափոխության տրամաբանությունից: Իսկ մյուս ուժերը միմյանց հետ են մրցակցում, բոլորը խոսում են երկրորդ ուժը լինելու մասին և հիմնականում չեն քննադատում «Իմ քայլը» դաշինքին»,–նշեց քաղաքագետը:
 
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ առհասարակ քաղաքական ուժերը պետք է հասկանան, թե որպես քաղաքական ուժ հասարակությունն իրենցից ինչպիսի պահանջ ունի: «Ցավոք, այսօր հասարակությունն էլ գաղափարական ընտրարշավ տեսնելու պահանջ չցուցաբերեց: Եթե դիտարկում ենք սոցցանցերում առկա արձագանքները, ապա այն ամենն, ինչ տեղի է ունենում, մեծամասամբ ողջունվում է հասարակության կողմից: Հարցադրում պետք է անել՝ ժողովուրդն արդյոք ունի՞ ծրագրային, գաղափարական պայքար տեսնելու պահանջ: Լավ կլիներ, որ այդպես լիներ, բայց մեծամասամբ՝ չունի: Սա պայմանավորված է նաև ռեյտինգային ընտրակարգով, որն ընրարշավը կենտրոնացնում է անձերի շուրջ, և գաղափարներն ու ծրագրերն ավտոմատ երկրորդ պլան են մղվում»,–շեշտեց նա:
 
Քաղաքագետը քարոզարշավի ընթացքում, այնուամենայնիվ, դրական հանգամանք է առանձնացրել: «Անպայման ուզում եմ շեշտել քաղաքական բանավեճի մասին: Հիմա տարբեր հեռուստաեթերներում տարբեր թեկնածուների միջև բանավեճեր են ծավալվում: Մենք նախկինում ունեինք փորձ, ըստ որի՝ բանավեճերը չէին ստացվում, որովհետև կողմերը գալիս էին ու սկսում միմյանց վիրավորել: Հիմա ոչ այդքան հաճախ է պատահում, երբ անձնական վիրավորանքների կարող են հասնել: Այժմ գոնե բանավեճերի մակարդակով տեսնում ենք ինչ–որ ծրագրային դրույթների, տարբեր խնդիրների, մոտեցումների վերաբերյալ քննարկումներ և դրանց շուրջ քննադատություններ: Այս առումով առաջընթաց կա, և դա ողջունելի է»,–ասաց նա:
 
Ինչ վերաբերում է այն խնդրին, ըստ որի՝ բանավեճերի ժամանակ հաճախ անպատրաստ, թեմային չտիրապետող թեկնածուների ենք տեսնում, քաղաքագետը նախ հավելեց. «Բացի այդ, բանավեճերին հիմնականում տեսնում ենք նույն դեմքերին: Յուրաքանչյուր ուժից 3, 4, 5 անձ կա, որոնք տարբեր հեռուստաեթերներում բանավիճում են տարբեր թեմաների շուրջ: Սա նախ պայմանավորված է նրանով, որ ԱԺ ընտրություններն արտահերթ են: Ուժերը չեն հասցրել իրենց մասնագիտական զինանոցն ամբողջացնել նաև ծրագրային դրույթների տեսանկյունից: Ժամանակի սղության պատճառից բացի կա նաև հետևյալը. չնայած հարյուրն անցնող ցուցակների և քաղաքական ուժերի այն պնդումների, թե կադրերը շատ են, իրականում արհեստավարժության տեսանկյունից այդ կադրերն այդքան էլ շատ չեն: Սա է պատճառը, որ այդ բանավեճերի ժամանակ մենք հիմնականում նույն դեմքերին ենք տեսնում»:
 
Ամփոփելով նախընտրական պայքարի այս փուլն ու արդեն խոսելով այս քարոզարշավի տրամաբանությունից դուրս հետագա գործընթացների մասին՝ քաղաքագետն ընդգծեց, որ բոլորը պետք է հասկանան հետևյալը. «Այս ընտրական գործընթացով ավարտվում է հեղափոխությունը և ինստիտուցիոնալ փուլ է սկսվում: Սկսվում է աշխատանքի փուլ, որտեղ, բնականաբար, պոպուլիստական գաղափարներով և անձանց քննադատելով պետությունը չես կարող զարգացնել: Պետությունը զարգացնելու համար անհրաժեշտ է կրել այն պատասխանատվությունը, որը ժողովուրդը կվստահի քաղաքական մեծամասնությանը»:
Idram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized