Երևան, 11.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ Կարապետյան Ինչպես մարդիկ որոշեցին կերակուր պատրաստել հենց կենդանու կաշվի մեջ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 հուլիսի). Սկսվել են տավուշյան բախումները. «Փաստ» Ժողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան Աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Ոչ միայն անհեռատես, այլ նաև կործանարար. խոստումները կան, իսկ առարկայական ոչինչ չկա. «Փաստ» Համընդհանուր ամոթի, նվաստացման և դեգրադացիայի նորանոր ռեկորդներ. «Փաստ» «Սամվելը սիրում էր կյանքը, սիրված էր շրջապատում, մարդասեր էր իր տեսակով». Սամվել Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ»


«Սրվելու է. կփորձեն սենսացիաներ գտնել, պեղել և հանել»

Հասարակություն
Ըստ նրա՝ պատճառն այն է, որ այս պահին հեղափոխության տրամաբանությունն այլ բան է թելադրում: ««Իմ քայլի» կողմից հիմնական թիրախավորումն ուղղված է ՀՀԿ–ին, իսկ ՀՀԿ–ինը՝ «Իմ քայլին»: Մյուս ուժերն էլ, տեղավորվելով հեղափոխության տրամաբանության համատեքստում, հեղափոխության իդեալների իրականացման քարոզարշավ են անցկացնում: Հիմա սկսվում է քարոզարշավի վերջին՝ վճռորոշ փուլը: Այս ընթացքում այս քարոզարշավին բնորոշ գծերն ավելի են սրվելու. այսինքն՝ ավելի սուր քննադատություններ, ավելի հուզական քարոզարշավ, ավելի վճռորոշ են լինելու իրենց տեսակետներում, ինչպես նաև դիմացինի հանդեպ քննադատություններում: Կփորձեն սենսացիաներ գտնել, պեղել և հանել: Մենք տեսնում ենք, որ ինչ–որ նոր բացահատումներ են արվում՝ կապված հանցագործությունների և այլնի հետ: Այս ամենն, իհարկե, որպես տեխնոլոգիա, տեղավորվում է քարոզարշավի տրամաբանության մեջ: Սա բնական է և հասկանալի, որովհետև կողմնորոշիչ է»,– «Օrer» - ի հետ զրույցում ասաց քաղաքագետը: Է. Օրդուխանյանի խոսքով, քաղաքական ուժերը ուշադրություն են սևեռում իրենց վրա, ուզում են կարևորություն ստանալ, բայց այդ կարևորությունը դեռ չի նշանակում արդյունավետություն:
 
«Այո, ուշադրությունը սևեռվում է երկու հակադիր՝ այս դեպքում հեղափոխական և հակահեղափոխական ուժերի վրա: Հաշվի առնենք, որ ՀՀԿ–ն հենց ինքն իրեն բնորոշեց սև: ՀՀԿ–ն միակ ուժն էր, որը շատ լուրջ փորձում էր քննադատական ձևով մոտենալ գործող կառավարության արածներին կամ չարածներին: Բայց սա չի նշանակում, որ դա արդյունավետ է, որովհետև եթե դու նախկինում քաղաքական պատասխանատվություն ես կրել և շատ բացթողումներ ես արել, որքան էլ այսօր փորձես քննադատել, միևնույն է, քաղաքական անցյալն առաջին պլան է գալիս: Եվ մենք տեսնում ենք, որ հանրային արձագանքներն այդ առումով հիմնականում բացասական են: Եվ կասեմ նույնը՝ արդեն «Իմ քայլի» տեսանկյունից: Այս քարոզարշավի ընթացքում ՀՀԿ–ի նման ընդդիմախոս ունենալը «Իմ քայլի» համար քաղաքական տեսանկյունից ձեռնտու է. ՀՀԿ–ն այն ուժն է, որին մերժել են, այն ուժն է, որի դեմ էր հեղափոխությունը: «Իմ քայլը» դուրս չի գալիս հեղափոխության տրամաբանությունից: Իսկ մյուս ուժերը միմյանց հետ են մրցակցում, բոլորը խոսում են երկրորդ ուժը լինելու մասին և հիմնականում չեն քննադատում «Իմ քայլը» դաշինքին»,–նշեց քաղաքագետը:
 
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ առհասարակ քաղաքական ուժերը պետք է հասկանան, թե որպես քաղաքական ուժ հասարակությունն իրենցից ինչպիսի պահանջ ունի: «Ցավոք, այսօր հասարակությունն էլ գաղափարական ընտրարշավ տեսնելու պահանջ չցուցաբերեց: Եթե դիտարկում ենք սոցցանցերում առկա արձագանքները, ապա այն ամենն, ինչ տեղի է ունենում, մեծամասամբ ողջունվում է հասարակության կողմից: Հարցադրում պետք է անել՝ ժողովուրդն արդյոք ունի՞ ծրագրային, գաղափարական պայքար տեսնելու պահանջ: Լավ կլիներ, որ այդպես լիներ, բայց մեծամասամբ՝ չունի: Սա պայմանավորված է նաև ռեյտինգային ընտրակարգով, որն ընրարշավը կենտրոնացնում է անձերի շուրջ, և գաղափարներն ու ծրագրերն ավտոմատ երկրորդ պլան են մղվում»,–շեշտեց նա:
 
Քաղաքագետը քարոզարշավի ընթացքում, այնուամենայնիվ, դրական հանգամանք է առանձնացրել: «Անպայման ուզում եմ շեշտել քաղաքական բանավեճի մասին: Հիմա տարբեր հեռուստաեթերներում տարբեր թեկնածուների միջև բանավեճեր են ծավալվում: Մենք նախկինում ունեինք փորձ, ըստ որի՝ բանավեճերը չէին ստացվում, որովհետև կողմերը գալիս էին ու սկսում միմյանց վիրավորել: Հիմա ոչ այդքան հաճախ է պատահում, երբ անձնական վիրավորանքների կարող են հասնել: Այժմ գոնե բանավեճերի մակարդակով տեսնում ենք ինչ–որ ծրագրային դրույթների, տարբեր խնդիրների, մոտեցումների վերաբերյալ քննարկումներ և դրանց շուրջ քննադատություններ: Այս առումով առաջընթաց կա, և դա ողջունելի է»,–ասաց նա:
 
Ինչ վերաբերում է այն խնդրին, ըստ որի՝ բանավեճերի ժամանակ հաճախ անպատրաստ, թեմային չտիրապետող թեկնածուների ենք տեսնում, քաղաքագետը նախ հավելեց. «Բացի այդ, բանավեճերին հիմնականում տեսնում ենք նույն դեմքերին: Յուրաքանչյուր ուժից 3, 4, 5 անձ կա, որոնք տարբեր հեռուստաեթերներում բանավիճում են տարբեր թեմաների շուրջ: Սա նախ պայմանավորված է նրանով, որ ԱԺ ընտրություններն արտահերթ են: Ուժերը չեն հասցրել իրենց մասնագիտական զինանոցն ամբողջացնել նաև ծրագրային դրույթների տեսանկյունից: Ժամանակի սղության պատճառից բացի կա նաև հետևյալը. չնայած հարյուրն անցնող ցուցակների և քաղաքական ուժերի այն պնդումների, թե կադրերը շատ են, իրականում արհեստավարժության տեսանկյունից այդ կադրերն այդքան էլ շատ չեն: Սա է պատճառը, որ այդ բանավեճերի ժամանակ մենք հիմնականում նույն դեմքերին ենք տեսնում»:
 
Ամփոփելով նախընտրական պայքարի այս փուլն ու արդեն խոսելով այս քարոզարշավի տրամաբանությունից դուրս հետագա գործընթացների մասին՝ քաղաքագետն ընդգծեց, որ բոլորը պետք է հասկանան հետևյալը. «Այս ընտրական գործընթացով ավարտվում է հեղափոխությունը և ինստիտուցիոնալ փուլ է սկսվում: Սկսվում է աշխատանքի փուլ, որտեղ, բնականաբար, պոպուլիստական գաղափարներով և անձանց քննադատելով պետությունը չես կարող զարգացնել: Պետությունը զարգացնելու համար անհրաժեշտ է կրել այն պատասխանատվությունը, որը ժողովուրդը կվստահի քաղաքական մեծամասնությանը»:
Գագիկ Ծառուկյանի պաշտպանական կողմը հրապարակել է իրանական դատարանի վճիռն ու պարտավորագիրըՆախընտրական շրջանում քաղաքական պայքարը քրեական բարքերի տիրույթում էր. Արեգ Սավգուլյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերՓաշինյանն ընտրություններից հետո այլևս ոչ մեկին չի այցելում և քաղցրավենիք չի բաժանում. Հրայր ԿամենդատյանԱյն գործարարները, որոնք այժմ աջակցում են Փաշինյանին, երկար այդպես շարունակել չեն կարող. Մենուա ՍողոմոնյանՄաքուր էներգիայի ապագան. լողացող արևային էլեկտրակայաններ Ընդդիմադիր ուժերը իրենց տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն և միավորվեն Փաշինյանին հեռացնելու համար. Աննա ԿոստանյանՊետք է կոտրենք վախի և անտարբերության մթնոլորտը՝ մեր ձայնը լսելի դարձնելով. Կարուշ Հովեյան«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ ԿարապետյանԻնչպես մարդիկ որոշեցին կերակուր պատրաստել հենց կենդանու կաշվի մեջ. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 հուլիսի). Սկսվել են տավուշյան բախումները. «Փաստ»Ժողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակումԻշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը, ընտրական գործընթաց կազմակերպելը. Աննա ԿոստանյանԱշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ»«ՀայաՔվեն» վճռական է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցումՈչ միայն անհեռատես, այլ նաև կործանարար. խոստումները կան, իսկ առարկայական ոչինչ չկա. «Փաստ»Հայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՀայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս. մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր. Ն. ԿարապետյանՀամընդհանուր ամոթի, նվաստացման և դեգրադացիայի նորանոր ռեկորդներ. «Փաստ»«Սամվելը սիրում էր կյանքը, սիրված էր շրջապատում, մարդասեր էր իր տեսակով». Սամվել Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ»Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է. Նարեկ Կարապետյան«Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ»Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ»Օտարերկրացիների՝ Հայաստանում ձեռք բերած ապրանքների արտահանման դեպքում ԱԱՀ-ի վերադարձի նոր կարգավորումներ կսահմանվեն. նախագիծ. «Փաստ»Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»«Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ»Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանԵրբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանԻշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԺողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն Մանվելյան«Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեԳյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է սկսենք տեր կանգնել մեր ազգային ինքնությանն ու իրավունքներին. Արսեն ԳրիգորյանԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր