57 համարի ավտոբուսը սիրում եմ ոչ միայն այն բանի համար, որ գրեթե տուն է հասցնում: Ճապոնացիների, թե չինացիների նվիրած այդ ավտոբուսում պարզապես կա մի առանձնահատկություն՝ առաջին շարքի նստարանին երբ նստում ես, դիմացդ էլ մեկը գալիս է ու նստում այն նստարանին, որը թիկնել է վարորդի նստարանին ու հենց քո դիմացն է… է որ քո դիմացն է, բնականաբար, նայում ես: Համալիրի կանգառում նստեց դեկոլտե… Եթե երեկ լիներ՝ նոյեմբերի 30-ին, ոչինչ էլ չէի գրի, որովհետեւ աշնանային դեկոլտեն շատ լավ եմ հասկանում: Ու խնդրում եմ՝ աշնանային դեկոլտեն ամառայինի հետ երբեք չհամեմատեք՝ ամառը ով ասես եւ մինչեւ որտեղ ասես հանվում է… Իսկ աշնանայինը շատ ավելի գայթակղիչ է, միգուցե նույնիսկ ազնվական ու մի քիչ էլ մելամաղձոտ… Բայց ձմեռայինը չեմ հասկանում: Ախպեր ջան, կներես, քուր ջան՝ ձմռան առաջին օրը եկել նստել ես իմ հարազատ 57 ավտոբուսը՝ հենց դեմ դիմաց ու դատապարտող հայացքով նայում ես, թե ես ինչպես եմ նայում… Բա ձմեռային դեկոլտեին հենց այդպես էլ նայում են բոլոր քաղաքակիրթ երկրներում, Դանիայում էլ եմ այդպես նայել… Գոնե մի կեղծեք էլի՝ ձեր հայացքը մեծամասնական չի՝ 50 պլյուս մեկ դատապարտող չի… Անկեղծ ասեք՝ իմ հարազատ 57 համարի ավտսբուսի չափ՝ 57 տոկոսով չեք դատապարտում, կեսից քիչ…
Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան գրառումը