Իտալիան առաջիններից մեկը կվերականգնի հարաբերություններն Իրանի հետ
Международные новостиԲազմաթիվ պետություններ, այդ թվում՝ Իտալիան, խիստ շահագրգռված կլինեն Իրանի հետ համագործակցելու հարցում այն բանից հետո, երբ չեղյալ հայտարարվեն այդ երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Այդ մասին հյուսիսգերմանական Լյուբեկ քաղաքում G7-ի երկրների (Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա եւ Ճապոնիա) արտաքին գործերի նախարարների հանդիպման ավարտից հետո հայտարարել է Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնին:
«Իրանը հսկայական հետաքրքրություն է ներկայացնում շատ երկրների համար, եւ Իտալիան առաջիններից մեկը կլինի Թեհրանի հետ տնտեսական հարաբերությունները վերականգնողների թվում»,- ընդգծել է նախարարը:
Նրա խոսքով՝ պատժամիջոցների չեղարկումից հետո «մրցում կսկսվի Թեհրանի հետ արտոնյալ հարաբերություններ հաստատելու համար», եւ դա «միանգամայն բնական է», հաղորդել է ՏԱՍՍ-ը: