Ամերիկացիները հայտնել են իրենց գերակայությունները նախագահական ընտրություններում. Gallup
Международные новостиՀարցումների ընթացքում ամերիկացիները հայտնել են, թե ինչ հարցեր ամենից ավելի կազդեն նախագահական ընտրություններում իրենց քվեարկության վրա: Համապատասխան տվյալներն իր կայքում ներկայացրել Է Gallup-ը:
ԱՄՆ-ի քաղաքացիների 86 տոկոսը խոստովանել Է, որ իրենց ընտրությունը գլխավորապես կախված կլինի տնտեսության վիճակից: Ամերիկացիներին հուզող թեմաների թվում երկրորդ տեղն զբաղեցրել Է ահաբեկչության հիմնախնդիրը (74 տոկոս), եւ միջազգային հարաբերությունները (61 տոկոս): Ինչպես նշում են Gallup-ի փորձագետները, թվերը դեռ կարող են փոխվել, բայց տնտեսությունն, ամենայն հավանականությամբ, վճռորոշ գործոն կմնա: Միջազգային թեմատիկայի նկատմամբ հետաքրքրության մեծացումը բացատրվում Է Բարաք օբամայի վարչակազմի վերջին նախաձեռնություններով, ներառյալ կոալիցիայի գործողությունները Սիրիայում եւ Իրաքում, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների բարդություններով:
Հետաքրքրական Է, որ եթե տնտեսական հիմնախնդիրները երկու կուսակցությունների կողմնակիցներին եւ չկողմնորոշվածներին հուզում են գրեթե հավասարապես, ապա միջազգային քաղաքականությունն ավելի շատ հետաքրքրում Է հանրապետականներին, քան դեմոկրատներին: Առողջապահության, ունեցվածքային անհավասարության հարցերը, միջռասայական հիմնախնդիրները եւ միգրացիան ամերիկացիների շատ ավելի քիչ են հուզում:
ԱՄՆ-ի հաջորդ նախագահական ընտրությունները պլանավորված են 2016 թվականի նոյեմբերի 8-ին: Դեմոկրատներից նախագահի պաշտոնի թեկնածու ընտրվելու պայքարին մասնակցելու ցանկություն Է հայտնել Հիլարի Քլինթոնը: Ներքին ընտրություններում Քլինթոնի մրցակից կարող Է դառնալ սոցիալիստ սենատոր Բեռնի Սանդերսը:
Հանրապետականներից ընտրություններին մասնակցելու մտադրության մասին մինչ այժմ պաշտոնապես հայտնել են Արկանզասի նախկին նահանգապետ Մայք Հաքաբին, սենատորներ Թեդ Քրուզը եւ Ռենդ Փոլը, Hewlett-Packard-ի նախկին գլխավոր տնօրեն Քառլի Ֆիորինան, ինչպես նաեւ նյարդավիրաբույժ Բեն Քարսոնը: Սպասվում Է որ այդ կուսակցությունից ընտրություններին կարող են մասնակցել նաեւ Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիստին, Վիսկոնսինի նահանգապետ Սքոթ Ուոքերը, սենատորներ Լինդսի Գրեմը եւ Մարկո Ռուբիոն, ինչպես նաեւ Ջեբ Բուշը: