Մեծ Բրիտանիան մտադիր չէ ֆինանսական օժանդակություն ցուցաբերել Հունաստանին
Международные новостиՄեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը ԵՄ ֆինանսների նախարարներին հայտնել է, որ Լոնդոնը մտադիր չէ ֆինանսական աջակցություն ցուցաբերել սնանկացման շեմին կանգնած Հունաստանին: Օսբորնը հայտնել է, որ Լոնդոնը չի ցանկանում բրիտանացիների վճարած հարկերը տրամադրել Հունաստանին՝ որպես ֆինանսական օգնություն:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Օսբորնը նաեւ բացառել է տարբերակը, որ օգտագործվի ԵՄ անդամ, սակայն եվրագոտում չգտնվող երկրի գումարները Հունաստանին աջակցության նոր փաթեթի ծրագրման համար: «Եվրագոտում մեր գործընկերը հստակ ազդանշան ստացավ Լոնդոնից առ այն, որ բրիտանացիների վճարած հարկերը որեւէ կերպ չի օգտագործվի Հունաստանին աջակցելու համար»,- ասել է Օսբորնը: