Թուրք ոստիկանները բիրտ ուժ են կիրառել Ստամբուլում ահաբեկչությունը դատապարտող ցուցարարների նկատմամբ
Международные новостиԹուրքական ոստիկանությունը հերթական անգամ բիրտ ուժ է կիիրառել Ստամբուլում Սուրուչի ահաբեկչությունը դատապարտող ցույցը ցրելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, թուրքական իրավապահ մարմինները ցուցարարների նկատմամբ կիրառել են ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և արցո ւնքաբեր գազ: Ահաբեկչական գործողության հետևանքով զոհվածների հիշատակին անցկացված երթի մասնակիցները կրել են պաստառներ հետևյալ գրությամբ. «Մարդասպաններից երիտասարդներն են հաշիվ պահանջելու»:
Ոստիկանության միջամտությունից հետո ցուցարարների մի մասը ցրվել է, սակայն մյուս մասը կրկին վերադարձել է փողոց՝ այրելով մի քանի աղբաման: Ցուցարարների մի մասն արցունքաբեր գազից տուժել է:
Թուրքիայի Շանլըուրֆա (Ուրֆա) շրջանի Սուրուչ գավառում իրականացվել է ահաբեկչություն, որը խլել է 28 մարդու կյանք, իսկ վիրավորների թիվը հասել է 100-ի: Հիվանդանոց տեղափոխվածների մի մասի վիճակը ծանր է, նրանց կյանքը փրկելու համար արդեն կոչ են անում արյուն հանձնել:Նշվում է, որ զոհերի թիվը կարող է ամեն պահի ավելանալ:
Քոբանիին օգնություն տրամադրելու նպատակով Ստամբուլից Սուրուչ մեկնած Սոցիալիստ երիտասարդության ընկերակցությանդաշնության շուրջ 150 անդամից բաղկացած խումբը Սուրուչում ելույթ է ունեցել, երբ գործի է դրվել պայթուցիկը: Պայթյունըորոտացել է անմիջապես մարդկանց շարքերում: Կա կարծիք, որ պայթյունի հեղինակը 18-ամյա մահապ արտ աղջիկ է եղել, ով հարել է ահաբեկչական «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպությանը: