Ասադը հայտարարել Է, որ չի դանդաղի պաշտոնաթող լինելու հարցում, եթե դա օգնի լուծել ճգնաժամը
Международные новостиՍիրիայի նախագահ Բաշար Ասադը Khabar TV իրանական հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել Է, թե չԷր դանդաղի պաշտոնաթողության հարցում, եթե դա կարողանա լուծել երկրում տիրող ճգնաժամը, բայց, որոշումը պետք Է ընդունի Սիրիայի ժողովուրդը, տեղեկացնում Է Արմենպրես-ը:
«Պաշտոնից հեռացնելու որոշումն ընդունում Է միայն ժողովուրդը: Ուստի ես ասում եմ ընդդիմությանը՝ եթե դուք ձեզ իրավացի եք համարում, ինչու չեք կարողանում դրանում համոզել Սիրիայի ժողովրդին, նա պետական ինստիտուտների, ընտրությունների միջոցով կորոշի՝ ով Է լինելու նախագահը»,-ասել Է նա:
«Ես մեկ անգամ եւս ասում եմ, որ եթե իմ հեռացումը լուծում Է, ես, անկասկած, դա կանեմ»,-ընդգծել Է Ասադը հարցազրույցում, որի տեքստը հրապարակել Է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը:
Ասադը նաեւ նշել Է, որ ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի, Սիրիայի, Իրանի եւ Իրաքի փոխգործակցությունն անհրաժեշտ Է տարածաշրջանն ավերումից փրկելու համար: «Ռուսաստանից, Սիրիայից, Իրանից եւ Իրաքից բաղկացած կոալիցիան պարտավոր Է հաղթել, այլապես տարածաշրջանը կավերվի»,-ասել Է նա: Նրա համոզմամբ, այդ փոխգործակցությունը թույլ կտա «իրական արդյունքների» հասնել ահաբեկչության դեմ մղվող պայքարում:
Սիրիայի նախագահը հայտարարել Է, որ իր երկրում Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի գործողության անցկացման ժամկետը կախված կլինի իրադարձությունների զարգացումից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին