PKK-ի դեմ կռվող թուրք զինվորները մահացել են շանթահարումից
Международные новостиԹուրքիայի Հաքքարի նահանգի Դաղլըջա շրջանում երկրում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալների դեմ իրականացվող գործողությունների շրջանում թուրք զինվորներ են զոհվել կայծակի շանթահարումից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Կայծակի հարվածից 3 զինվոր տեղում զոհվել է, իսկ 12-ը` վիրավորվել են: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: