PKK-ի դեմ կռվող թուրք զինվորները մահացել են շանթահարումից
ՄիջազգայինԹուրքիայի Հաքքարի նահանգի Դաղլըջա շրջանում երկրում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալների դեմ իրականացվող գործողությունների շրջանում թուրք զինվորներ են զոհվել կայծակի շանթահարումից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Կայծակի հարվածից 3 զինվոր տեղում զոհվել է, իսկ 12-ը` վիրավորվել են: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: