Էրդողանին հեշտ չի լինի ներողություն խնդրել Ռուսաստանից. Hurriet Daily News
Международные новостиԹուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի շնորհավորական նամակը՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի օրվա կապակցությամբ, դարձավ Մոսկվայի հետ հարաբերությունների նորմալացման Անկարայի հերթական փորձը: Այնուամենայնիվ, երկու երկրների միջև հարաբերությունների ջերմացման նշաններ առայժմ չկան, համարում է թուրքական Hurriet Daily News-ի թղթակից Մուրատ Յետկինը:
«Ինչպես Անկարան, այնպես էլ Մոսկվան հայտարարել են, որ կցանկանային երկու երկրների միջև նորմալացնել հարաբերությունները: Պուտինը հստակ ասել է, որ Ռուսաստանը միայն մեկ պայման ունի դրա համար՝ ներողություն Թուրքիայի կողմից և փոխհատուցում: Էրդողանը նույնպես հստակ հայտարարություն է արել, որ Թուրքիան ներողություն չի խնդրելու»,- գրում է Յետկինը:
Հոդվածում նշվում է, որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններում բարդ իրավիճակ է ստեղծվել: Յետկինի տարբերակով` հենց Թուրքիայի ԱԳ նախարարությունն է խորհուրդ տվել Էրդողանին ՌԴ նախագահին նամակ ուղարկել հարաբերությունների լավացման նպատակով: Որպես պատասխան՝ Ռուսաստանը հայտարարել է, որ նույնպես ցանկանում է նորմալացնել հարաբերությունները Թուրքիայի հետ, սակայն միայն այն բանից հետո, երբ Անկարան համապատասխան քայլեր կձեռնարկի:
«Հավանաբար, այդ փոխադարձ ակնարկներն արվել են, որպեսզի կոտրեն սառույցը երկու երկրների միջև, սակայն մինչև այժմ երկու երկրների միջև բանակցություններում մեղմացնող քաղաքական տոնի ոչ մի նշան չկա: Էրդողանի ներողությունը հեշտ չի լինի»,- ասում է թղթակիցը:
Հոդվածի հեղինակի տեսակետից` միջազգային հարաբերություններում անորոշության, Սիրիայում քաղաքացիական պատերազմի ֆոնի ներքո Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորում մոտակա ժամանակներում չպետք է սպասել, եթե միայն Անկարայի և Մոսկվայի քաղաքականությունում տեղի չունենան արմատական փոփոխություններ: