Սերբիայի ԱԳ նախարարը, վարչապետի հրաժարվելու դեպքում, կառաջադրվի նախագահական ընտրություններին
Международные новостиՍերբիայի ԱԳ նախարար, առաջին փոխնախագահ Իվիցա Դաչիչը նախագահական ընտրություններում կառաջադրի թեկնածությունը, եթե վարչապետ Ալեքսանդր Վուչիչը հրաժարվել մասնակցությունից: Ըստ ՏԱՍՍ-ի՝ այս մասին լրագրողներին հայտարարել է Դաչիչը:
ԱԳ նախարարը վստահ է, որ Վուչիչը կհաղթի դեռեւս ընտրությունների առաջին փուլում:
Եթե վարչապետը հրաժարվի նախագահի պաշտոնից, Դաչիչը չի սատարի գործող նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի թեկնածությունը եւ ինքը կառաջադրվի:
Դաչիչը Սերբիայի Սոցիալիստական կուսակցության առաջնորդն է: Նա վարչապետ Վուչիչին (Սերբական առաջադիմական կուսակցության առաջնորդ) կոչ է արել «
Սերբիայի նախագահի պաշտոնի պոտենցիալ թեկնածուների թվում են գործող նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը, որը նախագահության երկրորդ ժամկետի իրավունք ունի, ինչպես նաեւ Սերբական ռադիկալ կուսակցության առաջնորդ Վոիսլավ Շեշելն ու նախկին ԱԳ նախարար Վուկ Երեմիչը, որոնք նույնպես արդեն հայտարարել են թեկնածությունն առաջադրելու մասին: