Ереван, 21.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Գլոբալ ֆինանսատնտեսական ռիսկերը բարձր են, պետք է պատրաստ լինել». Սարգիս Մանուկյան

Համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող դրական և բացասական միտումների մասին Оrer.am-ը զրուցեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի դոցենտ, տնտեսագետ Սարգիս Մանուկյանի հետ: -Պարոն Մանուկյան, հաճախ կարելի է լսել, որ համաշխարհային տնտեսությունը գտնվում է վատ վիճակում՝ նախորդ տարի համաշխարհային տնտեսությունը, ըստ ԱՄՀ-ի, ունեցել է 3,3%, իսկ ըստ Համաշխարհային բանկի նախնական գնահատականի 2,6% աճ, որտեղ զարգացած երկրների ընդհանրական աճը կազմել է 1,8%, իսկ զարգացող երկրներինը՝ 4,4%: Ինչպե՞ս կբնութագրեք գլոբալ տնտեսության ներկա վիճակը, կա՞ն արդյոք վտանգավոր միտումներ: - Ընդհանուր առմամբ, նախորդ տարին ոչ շատ լավ, ոչ էլ վատ տարի է եղել համաշխարհային տնտեսության համար: Վիճակը այնքան էլ վատ չէ, ինչպես ներկայացվում է. եթե համեմատենք նախորդ 3 տարիների հետ, ապա նույնիսկ համեմատաբար բարեհաջող տարի է եղել: Տարվա երկրորդ կեսից նավթի գնի շարունակական անկումը, ինչպես նաև Եվրագոտում շարունակվող ռեցեսսիան և Չինաստանի տնտեսական աճի տեմպերի դանդաղումը պատճառ դարձան տարբեր ենթադրություների, թեև հումքի և էներգիայի նկատմամբ պահանջարկը նվազում է և գլոբալ տնտեսությունը նորից ընկղմվում է հերթական ճգնաժամի մեջ: Չնայած` գլոբալ տնտեսության մեջ առկա կառուցվածքային հիմնախնդիրներին, նավթի ցածր գները և ցածր տոկոսադրույքները նախորդ տարվա ընթացքում հանդիսացել են տնտեսական աճին նպաստող գործոններ: Եթե իսկապես, նավթի գների անկումը պայմանավորված է գլոբալ սպառողական պահանջարկի նվազման հետ, ապա դա շատ մտահոգիչ է, իսկ եթե այն պայմանավորված է գեոքաղաքական գործոններով կամ սպեկուլյատիվ գործոնների նվազմամբ, ապա ցածր նավթի գները ընդամենը խթանող հանգամանք կարող է լինել բազմաթիվ երկրների տնտեսությունների համար: -Իսկ ինչպիսի՞ն է վիճակը համաշխարհային տնտեսության առաջատար երկրներում: - Ինչ վերաբերում է համաշխարհային տնտեսության հենքային երկրներին՝ ԱՄՆ-ին, Եվրագոտու երկրներին, Ճապոնիային և Չինաստանին, ապա պատկերը հետևյալն է՝ ԱՄՆ-ում տնտեսական վիճակը վատ չի և աճը կազմել է 2,4%, ավելի բարձր քան նախորդ տարի, ինֆլացիան և գործազրկության մակարդակը վերահսկվում է: Եվրագոտում աճը կրկին ցածր է եղել՝ 0,8%, այսինքն` դեռևս ռեցեսսիան շարունակվում է, շարունակվում է նաև դեֆլացիոն միտումները, ցածր է սպառողական պահանջարկը: Մեծ Բրիտանիան նույնպես տուժում է Եվրագոտում տիրող տնտեսական վիճակից: Միաժամանակ արևելյան երկրների տնտեսական աճի տեմպերը դանդաղում են: Չինաստանի տնտեսական աճը թեև կազմել է 7,4% և վերջին տարիներին նվազման միտումներ է դրսևորում, սակայն անհանգստանալու կարիք չկա, ստեղծված իրավիճակում ընդհանուր առմամբ վատ ցուցանիշ չէ, թեև դա խուճապի առիթ է դարձել շատերի համար: Ճապոնիայում կրկին ռեցեսսիա է, տնտեսական աճը աննշան է՝ 0,4%: Կարելի է ասել, որ նախորդ տարի համաշխարհային տնտեսության լոկոմոտիվի դերը խաղացել են ամերիկյան և չինական տնտեսությունները, իսկ Եվրագոտին ու Ճապոնիան, թեև իրենց կողմից իրականացվող ագրեսիվ խթանման քաղաքականությանը, աուտսայդեր են: Երկրորդ էշելոնում գտնվող խոշորագույն երկրներում նույնպես վիճակը ոչ վատ, ոչ էլ շատ լավ կարելի է բնութագրել: Օրինակ, այն այնքան էլ վատ չէ Հնդկաստանի համար, որը նախորդ տարիների համեմատ ավելի մեծ տնտեսական աճ է ապահովել` 5,6%, իսկ Բրազիլիայում տնտեսական աճը ցածր է եղել, կազմելով 0,2%, Արգենտինայում նույնիսկ տնտեսական անկում է գրանցվել՝ -1,5%: Համեմատաբար ցածր է եղել տնտեսական աճը նաև Հարավային Աֆրիկայում և Մեքսիկայում: Միաժամանակ նավթի գների անկումը ծանր դրության մեջ է նետել մի քանի նավթարտահանող երկրների, որոնցից հատկապես տուժում են Վենեսուելան և Ռուսաստանը: -Ի՞նչ կասեիք ինֆլացիայի և գործազրկության մասին: - Վերջին տարիներին ինֆլացիան հիմնականում ավելի հեշտ է վերահսկվում ամբողջ աշխարհում, եթե ընդամենը մի քանի տարի առաջ այն չափվում էր տասնյակ տոկոսներով, ապա վերջին տարիներին այն տատանվում է 5%-ի միջակայքում: Նախորդ տարի ինֆլացիան հիմնականում չափավոր սահմաններում էր, իսկ Ճապոնիայում և մի քանի եվրոպական երկրներում դեֆլացիա է նկատվել: Ամենամեծ ինֆլացիան նկատվել է Վենեսուելայում՝ 63%, դրանից ավելի քիչ Իրանում և Ռուսաստանում՝ 15-16%: Իսկ գործազրկությունը շարունակում է մնալ համաշխարհային տնտեսության աքիլեսյան գարշապարը, այն բարձր է հատկապես աֆրիկյան երկրներում: Գործազրկության ամենաբարձր տեմպերով Եվրագոտում առանձնացել են Հունաստանը և Իսպանիան՝ 23-25% սահմաններում: Շատ բարձր է նաև աղքատության մակարդակը: Ավելացնեմ, որ բարձր պետական պարտքի խնդիրը նույնպես ակտուալ է եղել անցած տարի հարյուրավոր երկրների համար: Պարտք/ՀՆԱ հարաբերակցությամբ ամենաառաջատար երկրներն են՝ Ճապոնիան և Հունաստանը: Թեև տնտեսական աճը և ինֆլացիան հիմնականում ծայրահեղ դրսևորումներ չեն ունեցել, սակայն խնդիրն այն է, որ տնտեսական աճը աշխարհում անհավասարաչափ է և ոչ բոլոր երկրներն են շահում այս վիճակից: -Իսկ ինչպիսի՞ն էր վիճակը ապրանքահումքային բորսաներում: - Անցած տարի, բացի նավթից, նվազել են նաև մետաղների գները, օրինակ` ոսկու, ալյումինի, պղնձի, նիկելի և այլն: Եթե չեմ սխալվում նվազել են նաև շաքարի, եգիպտացորենի և հացահատկի գները: -Իսկ ֆինանսական շուկաներում ինչպիսի՞ միտումներ են արձանագրվել: - Ամերիկյան բորսաների ինդեքսները տարվա ընթացքում հիմնականում աճել են, իսկ եվրոպական բորսաների ինդեքսները մինչև հոկտեմբեր նվազել են, ապա նոյեմբերից աճման միտումներ են ցույց տվել: 10 տարի ժամկետայնությամբ պետական պարտատոմսերի եկամտաբերությունը նույնպես նվազման միտումներ է ցույց տվել: Իսկ դոլլարի նկատմամբ բազմաթիվ երկրների արտարժույթները հիմնականում նվազման միտումներ են գրանցել: -Նախորդ շաբաթ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում հայտարարեց, որ աշխարհում ընթանում են տնտեսական պատերազմներ և Հայաստանը պետք է պատրաստ լինի տարբեր սցենարների: Ինչպիսի՞ վտանգների մասին է խոսում վարչապետը: Միաժամանակ կարծիքներ հնչեցին, որ «տնտեսական պատերազմ» հասկացությունը ճիշտ չէ օգտագործել և դա ռուսների կողմից շրջանառության մեջ դրված եզրույթ է: - Տնտեսական պատերազմն ունի իր դրսևորումները՝ դեմպինգի, միջազգային սանկցիաների, արտարժութային պատերազմների, տնտեսական օբյեկտների նկատմամբ դիվերսիաները, պրոտեկցիոնիզմի և այլ տարատեսակ օրինական և ոչ օրինական միջոցների օգտագործմամբ, որոնք ուղղված են որևէ երկրի թուլացմանը: Եթե այսօր Ռուսաստանի, Կուբայի կամ Իրանի դեմ կիրառվում են սանկցիաներ, արդյո՞ք դա տնտեսական պատերազմի դրսևորումներ չեն: Կամ Սաուդյան Արաբիայի կողմից նավթի գների մանիպուլյացիան, որի օգնությամբ այդ երկիրը պայքարում է մի շարք նավթ արտահանող մրցակից երկրների դեմ, արդյո՞ք դա տնտեսական պատերազմի օրինակ չէ: Եթե Հայաստանը ենթարկվում է ցամաքային շրջափակման Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, սա ինչպես կարելի է բնութագրել, մի՞թե դա առողջ մրցակցություն է: Հավանաբար, կարծում եմ՝ վարչապետը նկատի ունի հզոր երկրների միջև տեղի ունեցող հակամարտություններից բխող վտանգները, որոնք լուրջ ռիսկեր են պարունակում մեզ համար: Եթե սրան ավելացնենք նաև համաշխարհային տնտեսության մեջ առկա այն ֆինանսատնտեսական վտանգները, որոնք դամոկլյան սրի պես կախված են ամբողջ աշխարհի գլխին, ապա վարչապետի մտահոգությունը արդարացված է: Իհարկե, չմոռանանք նաև ներքին քաղաքական և տնտեսական հիմնախնդիրները, որոնք պակաս վտանգավոր և ռիսկային չեն, քան արտաքին վտանգները: -Եվ վերջին հարցը, այդ ի՞նչ արտաքին վտանգների մասին է խոսքը: -Դրանք բազմաթիվ են, թվարկեմ մի քանիսը: Օրինակ` Ֆեդերալ պահուստային համակարգը նախատեսում է դանդաղ և հավասարաչափ բարձրացնել տոկոսադրույքները, իսկ ամերիկյան մոնետար քաղաքականության խստացումը զգալիորեն կազդի զարգացող երկրների վրա: Ինվեստորները կնախընտրեն դոլարը: Ուժեղ դոլարը տարբեր ազդեցություն կունենա զարգացող երկրների վրա: Դոլարի ուժեղացումը կբերի մեծ պարտք ունեցող երկրների պարտքային ծանրաբեռնվածությունների աճին և կմեծացնի այդ երկրների սոցիալական լարվածության մակարդակը: Մի շարք զարգացող երկրների ազգային արժույթները ճնշման տակ կլինեն և ստիպված կլինեն դեվալվացիայի ենթարկել իրենց արժույթները: Խոշոր ներմուծում ունեցող երկրների ազգային արժույթների արժեզրկումը կբերի գնաճի այդ երկրներում: Դրական կլինի այն, որ ազգային արժույթների արժեզրկումը կբերի այդ երկրների արտահանման ծավալների մեծացմանը, որոնց ապրանքները ավելի էժան կդառնան ամերիկյան շուկայում և կնպաստեն արտահանման աճին: Սակայն ոչ բոլոր երկրները կօգտվեն դրանից: Ամեն դեպքում, դոլարի ուժեղացումը ավելի շատ վտանգներ է պարունակում, քան օգուտներ՝ այն ոչ միայն զարգացող երկրների համար է վատ, այլ նաև ամբողջ աշխարհի: Ամերիկյան պետական պարտքի խնդիրը նույնպես չպետք է մոռանանք, այն ամեն պահին պայթյունի պատրաստ ռումբ է աշխարհի համար: Եթե նավթը շարունակվի էժանանալ մինչև ինչ-որ շեմի, թեև դրական օգուտներին, կարող է հանգեցնել նաև բացասական հետևանքների, օրինակ` ֆինանսական հոսքերի փոփոխությանը և ֆոնդային շուկայի ապակայունացման: Դա բացասական է ազդում Ռուսաստանի, Մեքսիկայի, Իրանի, Վենեսուելայի ու Բրազիլիայի և այլ երկրների վրա, իսկ սրանց տնտեսական իրավիճակի վատթարացումը շղթայական ռեակցիայով կհարվածի այլ երկրների տնտեսություններին, այդ թվում նաև մեզ: Նավթի գների որոշակի շեմից անցնելը, կարող է ազդել նաև ամերիկյան թերթաքարային նավթ և գազ արդյունահանող ընկերությունների վրա, իսկ այդ ընկերությունների սնանկացումը լուրջ հիմնախնդրի առաջ կկանգնեցնի ամբողջ ամերիկյան տնտեսությանը, հետևաբար նաև գլոբալ տնտեսությանը: Չի բացառվում կրկին նավթի գների կտրուկ աճ, իսկ սա կրկին շոկային էֆեկտ կունենա համաշխարհային տնտեսության վրա: Պետք է զգուշանալ արժութային ճգնաժամերից: Եվրագոտու և եվրոյի համար ռիսկային վիճակ կարող է ստեղծել կրկին Հունաստանը, որտեղ դրված է եվրոյի գոտուց դուրս գալու խնդիրը: Հնարավոր են նաև դեֆլյացիայի միտումներ այլ տարածաշրջաններում, որը պարալիզացնում է սպառողական ակտիվությունը: Բացի այդ, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով, կարող են անկանխատեսելի գործընթացներ ստեղծվել տարածաշրջանում: Ռուսաստանի տնտեսության հետագա վատթարացումը պետք է մեզ շատ լրջորեն մտահոգի: Չմոռանանք նաև իսլամական տեռորիզմի մասին, որի ստեղծած ռիսկերը նույնպես բարձր են, և հնարավոր է ստեղծվեն ֆորս-մաժորային իրավիճակներ տարբեր տարածաշրջաններում: Ինչպես տեսնում եք, գլոբալ ֆինանսատնտեսական ռիսկերը բավականին բարձր են և պետք է պատրաստ լինենք:
Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi