Ереван, 23.Январь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Парламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодекс Трамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят» ААЦ подала два иска против Степана Асатряна ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и Арменией BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точности Пашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в Азербайджан «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рождения Константин Орбелян номинирован на премию Cultural Icon Award В Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООН Трамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у власти


Ցանկացած արմատական փոփոխություն կարող է առաջ բերել որոշակի բարդություններ

Սահմանադրական բարեփոխումների կոնցեպցիայի և մասնավորապես, դատական բարեփոխումների մասին Orer.am-ի զրույցը փաստաբան Հասմիկ Օհնիկյանի հետ: Վերջին օրերին ակտիվ քննարկման առարկա է դարձել երկրում սահմանադրական բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը: Հայեցակարգով առաջարկվող բարեփոխումներն առնչվում են նաև դատական համակարգին: Ինչպե՞ս եք գնահատում դատական համակարգին վերաբերող բարեփոխումները: Հայեցակարգով դատական համակարգին առնչվող բարեփոխումները, առկա խնդիրների լուծման մեխանիզմները այս պահին հստակ չեն, այնուամենայնիվ դատական համակարգում բարեփոխումներ կատարելու անհրաժեշտությունն անհերքելի է: Առաջարկվում է մասնավորապես եռաստիճան դատական համակարգից անցում կատարել երկաստիճանի: Ո՞րն է Ձեր կարծիքն այս հարցի վերաբերյալ: Գործնականում ներկայումս էլ դատական գործերի բացարձակ մեծամասնությունը քննության է առնվում երկու ատյաններում: Դատական համակարգի երրորդ ատյանի՝ Վճռաբեկ դատարանի դերը կայանում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման, իրավունքի զարգացմանը նպաստելու մեջ, հետևաբար միայն բացառիկ դեպքերում է գործի քննությունն իրականացվում երեք ատյանների մակարդակով: Այս տեսակետից, կարծում եմ, առաջարկվող փոփոխությունը գործող իրողությունից քիչ է տարբերվելու: Այդ դեպքում արդյո՞ք դատական ատյանների կրճատումն անհրաժեշտություն չէ դատավարության արագությունն ապահովելու առումով: Չեմ կարծում, որ դատական ատյանների կրճատումը կարող է այդ առումով ակնհայտ շոշափելի արդյունքներ երաշխավորել, քանի որ մենք խնդիր ունենաք նախ դատարանների կողմից միևնույն ատյանում գործի քննության ողջամիտ ժամկետի պահպանման առումով: Այս տեսակետից առավել կարևորում եմ դատավորների պատասխանատվության անխուսափելիության ապահովում՝ որպես դատական բարեփոխումների հիմնաքար: Դատավորների պատասխանատվության միջոցներն ու մեխանիզմները՝ պայմանավորված տվյալ երկրի առանձնահատկություններից, միմյանցից տարբերվում են: Օրինակ Գերմանիայի Դաշնությունում և որոշ այլ երկրներում սահմանադրորեն ամրագրված է դատավորին այսպես կոչված սահմանադրական պատասխանատվության ենթարկելու Սահմանադրական դատարանի իրավունքը, որի հիմքը դատավորի կողմից սահմանադրությամբ ամրագրված սկզբունքների կամ լիազորությունների ոչ պատշաճ իրականացումն է: Սահմանադրական պատասխանատվության միջոցներն իրենց բնույթով և առաջացնող հետևանքներով միանշանակ առավել խիստ են և միգուցե դատավորներին առավել սթափեցնող. յուրաքանչյուր երկիր, ելնելով իր առանձնահատկություններից, պետք է իր համար ընտրի խնդրի արդյունավետ լուծման ընդունելի տարբերակը, որը չի ոտնահարի դատարանների անկախության սկզբունքը և միևնույն ժամանակ չի սահմանափակվի դրանով: Այժմ արդեն որպես իրավաբան, ի՞նչ կարծիք ունեք հայեցակարգով առաջարկվող մնացյալ արմատական բարեփոխումների վերաբերյալ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է կառավարման համակարգի փոփոխմանը և դրանով պայմանավորված նոր ինստիտուտների ներմուծմանը: Դրական եմ համարում հանրային պետիցիայի ինստիտուտը գործարկելու հայեցակարգով ներկայացվող առաջարկը: Ուրախությամբ պետք է նշեմ, որ Հայաստանում ունենք կայացող քաղաքացիական հասարակություն, ուստի հանրային պետիցիայի ինստիտուտը, որպես անմիջական ժողովրդավարության գործուն մեխանիզմ, անհրաժեշտություն է: Ինչ վերաբերում է պառլամենտական կառավարման համակարգին, ապա գտնում եմ, որ այն առավել ժողովրդավարական է, քանի որ իրենից ենթադրում է երկրի այսպես կոչված «կոլեգիալ» կառավարում, առավել կայուն է՝ հանրապետության նախագահի ընտրությունը և գործադիր մարմնի ձևավորումը խորհրդարանի կողմից իրականացվելու և նրա վստահությունն ունենալու շնորհիվ, ինչպես նաև առավել արդյունավետ՝ որոշակիորեն կայուն և միմյանց զսպելու ունակ իշխանություններ ունենալու շնորհիվ: Այնուամենայնիվ, պետք է նկատի ունենալ, որ ցանկացած արմատական փոփոխություն, նոր ինստիտուտի ներմուծում և գործարկում կարող է առաջ բերել որոշակի բարդություններ, ուստի այս տեսակետից կարևորվում է ժողովրդի միասնականությունն ու հանդուրժողականությունը:
Парламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»Правительство Армения просит льгот для торговли со странами ЕАЭСРоссия может увеличить срок пребывания в стране перевозчиков из АрменииТрамп заявил, что больше не будет думать только о миреСпикер: Ереван будет пытаться найти решение для возвращения всех пленных из БакуГамбарян: Вопросы «церковь-священнослужитель» выходят за рамки государственного контроляСеть фиксированной связи Ucom доступна в Зовуни 27-29 апреля в Ереване состоится международная конференция FINTECH360Внешние «игроки» уже открыто вмешиваются во внутренние дела Армении: «Паст»Коррупция вернулась в КГД? «Паст»Отравились не едой, а... угарным газом: «Паст»Нарушение годами: нулевое производство: почему Антикоррупционный комитет «не видит» очевидного? «Паст» У Самвела Карапетяна диагностировали коронавирус, ему намеренно не оказали медпомощь: Арам ВардеванянЕАЭС и Россия — в основе экономики Армении: цифры, рынки и зависимости Министр юстиции РА приняла посла БолгарииВ Гренландии отметили спад экономической активности после угроз США«Крылья единства»: Армении необходимы четкая экономическая модель и архитектура промышленной трансформацииПо делу о смерти военнослужащего есть задержанныйУиткофф назвал четыре требования США к ИрануЗа большие деньги – да: В Армении вновь простят уклонистов«Армянские Орлы» поддерживают дружественные власти и народ Ирана: Дональд Трамп является разрушительным диктатором для независимых и суверенных государств․ Хачик АсрянДействительно «суверенная», действительно «справедливая» сделка: «Паст»Кто в итоге сдал земли? «Паст»Те, кто обогащается за счет государства, считают «завтраки» других: «Паст»