Yerevan, 18.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Հերոս հայ կանայք (լուսանկարներ)

Lifestyle

Wnews.am-ը գրում է.

Հարգելի’ ընթերցողներ, Wnews.am-ը կայք է կանանց համար, բայց դա չի ենթադրում միայն ու բացառապես նորաձևություն, գեղեցկություն, կանացի ինչ որ թեմաներ:

Փաստը ցույց է տալիս, որ անհրաժեշտության դեպքում հայ կանայք կարող են մոռանալ այդ ամենը, դնել մի կողմ և պայքարել տղամարդկանց հետ հավասար, ոչ միայն պայքարել, այլև` հերոսանալ այդ պայքարի ընթացքում: Մենք չենք ուզում, դրա անհրաժեշտությունը լինի, բայց վստահ ենք, որ մեր  հերոս կանանց օրինակով շատ հայուհիներ հիմա էլ պատրաստ են պայքարել հանուն հայրենիքի:

 
Ասրյան Ստալինա Խորենի
Ազատամարտիկ, Արժանացել է ԼՂՀ «Արիության համար» և «Մայրական երախտագիտություն` Արցախի քաջորդիներին» մեդալների:
 
Ծնվել է 1973 թ. սեպտեմբերի 11-ին, Բաքու քաղաքում, ուր 8-րդ դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է պրոֆտեխուսումնարանում:
Մի կերպ փրկվելով 1990թ. Բաքվի հունվարյան հայկական ջարդերից` ընտանիքով տեղափոխվել է Ստեփանակերտ: Սովորել է Ստեփանակերտի բժշկական ուսումնարանի բուժակների ֆակուլտետում եւ միաժամանակ աշխատել զինվորական հոսպիտալում: Անուհետեւ զինվորագրվել է ԿՊՇ-ի թիվ 3 գումարտակում՝ որպես բուժքույր:
 
Զոհվել է 1993թ. մարտի 20-ին, Հակոբ Կամարի գյուղում, ականի պայթյունից: Հետմահու պարգեւատրվել է ԼՂՀ «Արիության համար» եւ«Մայրական երախտագիտություն` Արցախի քաջորդիներին» մեդալներով: Ամուսնացած չէր: Հանգչում է Ստեփանակերտի Հուշահամալիրում:
 
 
Առաքելյան Նարինե Ալեքսանի
Ազատամարտիկ, կապավոր
 
Ծնվել է 1976թ. օգոստոսի 31-ին, Շուշիի շրջանի Քարին-տակ գյուղում։ Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում։
 
1991-1992-ին մասնակցել է գյուղի ինքնապաշտպանական մարտերին: Մարտական գործողությունների ժամանակ ազատամարտիկներին զինամթերք է հասցրել, կատարել կապավորի դեր: Երբ անհնար է դարձել դիրքերին մոտենալը, Նարինեն իր շան վրա կապել-տեղավորել է զինամթերք և ուղարկել ազատամարտիկներին: Հակառակորդը սպանել է շանը, 16-ամյա Նարինեն ինքն է զինամթերք հասցրել ազատամարտիկներին: Հմուտ ու համարձակ աղջիկ էր։ Զոհվել է 1992թ. հունվարի 26-ին, Քարին-տակի պաշտպանության ժամանակ։
 
Հետմահու արժանացել է «Արիության համար» մեդալի։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Քարինտակի գերեզմանատանը:

Առուստամյան  Տանյա Սեպեյի

Բուժքույր, ազատամարտիկ։

ՊԲ բժշկական ծառայության ենթասպա (1993)։ Ավարտել է Ստեփանակերտի բժշկական ուսումնարանը (1986)։ 1991թ-ից ծառայել է ՊԲ Ասկերանի, Մարտակերտի զորամասերում։ 2003-ից՝ 14° զորամասի առաջին հրաձգային գումարտակի բուժկետի պետ։

Մասնակցել է Շուշիի, Լաչինի, Աղդամի, Մարտակերտի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, վիրավոր ազատամարտիկների բուժսպասարկման ու տարհանման աշխատանքներին։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։

Հայ կանայք՝ մարտի դաշտում

Աիդա Սերոբյան  Արցախյան ազատամարտի մասնակից կանանց ՀԿ-ի հիմնադիր նախագահ, փոխգնդապետ 
 
 «Արցախյան ազատամարտին մասնակցել է շուրջ 300 կին, 42-ը զոհվել է: Իհարկե տղամարդկանց համեմատ կանայք քիչ էին, բայց երբ մտածում ես, որ կինը կարող է թողնել իր փոքրիկ երեխաներին և իր ձեռքը զենք վերցնել, դա մեծ հերոսություն է: Չէ որ մոր համար իր երեխայից թանկ ոչինչ չկա: Ոչ մի թշնամի չի փրկվի, երբ կինը գնում է հայրենիքը պաշտպանելու»:
 
 
 
Կարինե Դանիելյան. կին զինվոր , բուժքույր
 
Երբ սկիզբ  առավ Արցախյան շարժումը, Կարինեն տրվեց Շարժմանը. շատերի հետ իրականացնում էր ընդհատակյա աշխատանքներ: Գիտակցելով, որ պատերազմն անխուսափելի է՝ մի օր մորն ասում է. «Երբ պատերազմը սկսվի, ես էլ պիտի զինվորագրվեմ, չեմ կարող տանը նստել»:
 
Մոր թախանձանքներին Կարինեն չի զիջում, որոշել էր…Սկզբում նա զբաղվում էր զենք-զինամթերքի գաղտնի տեղափոխմամբ: Տղերքը նրան հարգում  ու սիրում էին՝ որպես քրոջ, սակայն չէին ցանկանում, որ նա ռազմադաշտ մեկներ: «Շատ տեղեր դիմեցի զինվորագրվելու համար, սակայն անընդհատ մերժում էին: Դիմեցի Աշոտ-Բեկորին, սակայն չընդունեց:
 
Այսօրվա պես հիշում եմ նրա խոսքերը՝ ջահել աղջիկ ես, ամուսնացիր, ընտանիք կազմիր,  ի՞նչ գործ ունես կռվի դաշտում…Սակայն իմ որոշումը որոշում էր ու այն իրագործելուց ետ չէի նահանջում»,- ասում է Կարինեն: Կարինեն մասնակցել է Մարտակերտի, Հադրութի, Քաշաթաղի, Շուշիի շրջանների պաշտպանական ու ազատագրական մարտերին: Բաշարաթ գյուղի ահեղ մարտերում 7 տեղից վիրավորվել է:
 
ANNA SARGSI AVANESYAN.jpg
 
Աննա Սարգսի Ավանեսյան (06.12.1935 – 03.05.1993), հայ կին ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Աշխատել է Ստեփանակերտի հիվանդանոցում, որպես քույր-տնտեսվար, այնուհետև տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։

Բազում անգամ է իր արյունը ներարկել վիրավոր ազատամարտիկներին։

Մահացել է 1993 թվականի մայիսի 3-ին, ծառայողական պատականությունները կատարելու ժամանակ։ Ամուսնացած էր, ուներ վեց երեխա։

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication Day "Artashisyan" branch of Amio Bank was reopenedFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for Armenia Grigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion Instant transfers to Russia and from Russia to Armenia via phone number IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024 "Amio Era". Education is a chance to change life!Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024