Yerevan, 04.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


«Տաղանդավոր գրողներին թողած՝ կարդում են «քաղքենիական ցուցակի» հայտնի վերնագրերը, որ երևան «գլամուր-կարդացող» են»

Culture

Հեքիաթագիր, դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանի «Բյուրեղապակեմարդը» ժամանակակից հեքիաթների ժողովածուն 2018 թվականին ճանաչվեց հայկական հեքիաթների բեստսելլեր և համարվեց մինչև 16 տարեկանների համար ամենապահանջարկ ուենցող գրքերից մեկը:

Հայաստանի տարբեր գրադարաններում և դպրոցներում գրականության ուսուցիչներն այսօր էլ շարունակում են բեմադրել Զոհրաբյանի հեքիաթները կամ հեղինակին հրավիրում հանդիպման, հեքիաթների քննարկման: Հեքիաթագրի հեքիաթ-պիեսները բեմադրվել են նաև տարբեր պետական թատրոններում: Մի քանի մրցանակներ արժանացած «Բյուրեղապակե մարդը» գրքի հեքիաթներից առնաց հեղինակի անունը հիշատակելու հաճախ մտքեր են ցիտվում նաև սոցիալական ցանցերում, ինչին հեղինակը հումորով է վերաբերում:

Գրականագետները Էլֆիք Զոհրաբյանի հեքիաթները որակում են որպես նոր խոսք հայ արդի հեքիաթագրության մեջ և նշում են, որ նրա հեքիաթները ժանրի զարգացման նոր մակարդակ են ապահովում և սատիրիկ տարրեր են պարունակում:

Մեր օրերում ու մեր կողքին ապրող հեղինակները, ցավոք, շատ հաճախ դուրս են մնում հասարակական-քաղաքական անցուդարձից, չնայած, որ սովորական մարդկանց նման ապրում են նույն հույզերով ու հոգսերով: Գրեթե նույնն են ապրումները երկրի երկվա, այսօրվա, ապագայի ու առհասարակ զարգացման հեռանկարների մասին: 

Orer.am-ի հետ հեղինակի զրույցն այս անգամ ոչ թե մշակույթի ոլորտում առկա խնդիրներին է վերաբերում, այլ Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունների ազդեցությանը ստեղծագործությունների, ինչպես նաև տրամադրությունների վրա:

 - Էլֆիք, ստեղծագործողի  աչքերով ինչպես կնկարագրեիք հետհեղափոխական Հայաստանը, կամ ինչպիսին է Հայաստանը իշխանափոխությունից հետո: 

- Ես դարից հետ եմ մնում և սոցցանցերում «չեմ փայլում քաղաքագիտական գոհարներով», այնինչ, պարզվում է, հեքիաթներիս մեջ, ըստ տարբեր գրականագետների  դիտարկումների, ենթատեքստերը «զերծ չեն» քաղաքական բովանդակությունից: Բնականաբար ոչ բոլորգոր ծերի մասին է խոսքը: Այս շրջանում մի քանի սատիրաներ եմ գրել, որտեղ կան քաղաքական շերտեր: Օրինակ, այն մարդիկ, ովքեր պարտավոր էին ժամանակին անել այս կամ այն գործը, բայց չեն արել, հիմա իրենք են մեղադրում նոր վարչապետին դրանք չանելու համար:

Կամ, օրինակ, զվարճալի էր հեղափոխության օրերին ցուցադրական սելֆիներ անելը մարդաշատ վայրերում՝ իբր տեսեք ինչ ազգասեր ենք: Իրականում, իմ կարծիքով, հայրենասիրությունը չեն աղաղակում, այլ դա անում են լուռ, ապա ցուցում են գործով: Երգիծական հեքիաթում հնարավոր է,  որ հեղափոխության հաջորդ առավոտյան մարդիկ արթնան ու տեսնեն,  որ ամեն ինչ իդեալական է, հայտնվել են դրախտում և միմյանց միայն ժպտում են և օգնում: Կյանքում ես դրան դեռ ՍՊԱՍՈՒՄԵՄ: Փոքր-ինչ վաղ է եղանակավորել եղածը, կան և՛ դրական, և՛, ավաղ, բացասական փոփոխություններ:

Դրականը ավելին է, բայցև կադրային հարցերում վերանայումների լուրջ կարիք կա: Կողմ եմ երիտասարդացմանը, բայց անբովանդակ էությամբ պաշտոնյաներին՝ դեմ եմ: Հանդիպումներ ունենալով բազմաթիվ դպրոցներում, տեսնում եմ,  որ ողջախոհ սերունդ է գալիս, բայցև ուսուցիչներն անելու շատ բան ունեն:

Պետք է փոխվեն դասավանդման մեթոդները,  եթե ուզում ենք ապագայում լավ հասարակություն ունենալ: Մեզ անհրաժեշտ է կարգ ու կանոն, զսպվածություն,  բարեկրթություն: Այսինքն, եթե ուզենանք, կարող ենք կառուցել հզոր երկիր: Ես հավատում եմ մեր երկրի ավելի լավ օրերին...

 

Ի՞նչ դժվարություններ կան այսօր մշակույթի ասպարեզում, որոնք խոչընդոտում են ստեղծագործելուն, հանրությանն ավելի շատ ներկայանալուն և այլն: Ինչո՞ւ այսօրվա ընթերցողը չի ճանաչում իր հեղինակին:

 

- Արվեստի ոլորտում առաջնային դժվարությունը ֆինանսն է, բայց ավելի սոսկալի է, երբ հայը հային խանգարում է: Եղա մի քանի երկրներում. պաթետիկ կարող է հնչել, բայց իրենք նախ իրենց ազգի զավակներին են «մատուցում», հետո՝ «դիվանագիտորեն»՝ դրսի մարդկանց... Մեր երկրի կեղծարար հարևանը բավական է, որպեսզի սթափ լինենք: Այնինչ, սարկազմով օրն ի բուն բզկտում ենք իրար, ասես դա մեր բոլորի սուրբ պարտականությունն է, մոռանալով, որ ընդամենը հյուր ենք կյանքում: Ինչ-որ բան փոխելու համար հարկավոր է ստեղծել մի կազմակերպություն, որն ընտրյալ ստեղծագործողներին «մատուցելով, հանրահռչակելով» պետք է զբաղվի:

Ո՞վ է մեղավոր, որ ընթերցողը չգիտի, որ  կա այսպիսի-այսպիսի հետաքրքիր հայ գրող կամ նկարիչ և այլք: Ընթերցողն էլ կարող է լավ փնտրել ու գտնել: Գրողների միությունն էլ մոտ 500 գրող ունի. ո՞ր մեկով զբաղվի: Հրատարակչությունները զբաղվում են, բայց բավարար չէ: Մի շարք հեռուստատեսությունների համար գերադասելի է ցուցադրել այնպիսի զվարճալի հաղորդումներ, որոնցից սովորում ես ինչպես պետք է հումոր չանել, քան անդրադառնալ երկրիդ պատիվը դրսում բարձր պահող, արժեքավոր գործեր ստեղծող ու նորշունչ բերող տաղանդավոր արվեստագետներին մատուցելով:

Դու տուր արժեքավորը, տես ունկնդիրը չի վերցնի՞: Հարուստ է նաև մեր գրականության աղբարկղը, և խեղճ ընթերցողը մի քանի այդպիսի գործեր կարդալուց հետո երդվում է՝ էլ չկարդալ հայ գրողի: Բայց կա և հակառակ երևույթը, երբ տաղանդավոր գրողներին թողած՝ կարդում են «քաղքենիական ցուցակի» հայտնի վերնագրերը, որ երևան «գլամուր-կարդացող»: Գլոբալ առումով տեր պետք է կանգնել եղածին, այլապես կլինի «ավանդականը»՝ գնա՛ մեռի, արի սիրեմ:

 

Արմինե Գրիգորյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal