Մահացել է «Սասնա Ծռեր» կուսակցության համակիր Անդրանիկ Պողոսյանը
BlogՄայիսի 29-ին, Արցախում՝ ճամբարում, մահացել է «Սասնա Ծռեր» կուսակցության համակիր Անդրանիկ Պողոսյանը: Մահվան պատճառը ինֆարկտն է եղել: «Սասնա ծռեր» կուսակցությունից հայտնում են, որ Անդրանիկ Պողոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ մայիսի 30-ին Շահումյանի գերեզմանատան հարակից տարածքում գտնվող «Լուառ» սգո սրահում, ժամը 18։00-ից 21։00։ Հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 31-ին, ժամը 14։00-ին։
Նշենք, որ լուսանկարներն արվել են մահից ժամեր առաջ: