Աննախադեպ ջերմաստիճան է գրանցվելու. Սուրենյան
BlogԱռաջիկա օրերին աննախադեպ ջերմաստիճան է գրանցվելու: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Հունիսի 5-6-ին Արարատյան դաշտում եւ Երեւանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +38․․․+39 աստիճանի։ Մեր ողջ օդերեւութաբանական պատմության ընթացքում, հունիսի առաջին տասնօրյակում Արարատյան դաշտում եւ Երեւանում նման ջերմաստիճան երբեւիցե չի գրանցվել»,-նշել է նա: