«Ադեկվադ»-ի՝ բերման ենթարկված անդամներն ազատ են արձակվել
Politics«Ադեկվադ» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում գրված է.
«2․5 ժամ ոստիկանության բաժանմունքում գտնվելուց հետո բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել։
Ինչպես պարզվեց, ոստիկանությունը գործել է ինչ-որ ահազանգի հետքերով, ահազանգողը տեղեկացրել է, որ նկատել է մեքենայով ընթացող «մորուքով և սև շապիկներով անձանց», ինչն էլ հանդիսացել է ոստիկանական գործողությունների հիմք։
Ցավում ենք, որ իշխանությունների ապիկար կառավարման և խուճապային հրահանգավորումների հետևանքով այնպիսի լուրջ կառույցի աշխատանքը, ինչպիսինն է Ոստիկանությունը, զավեշտի է վերածվում, և վարկաբեկվում իրավապահ մարմինների համբավն ու գործառույթները։
Շնորհակալ ենք աջակիցներին և ԶԼՄ-ներին ուշադրության համար»։
Հիշեցնենք, որ «Ադեկվադ»-ի անդամներն այսօր՝ հունիսի 15-ին հրավիրվել էին Գորիսի ոստիկանություն։