Yerevan, 04.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


ԵՊՀ հյուրատունը տարիներ շարունակ աշխատել է «մինուսով», իսկ տնօրենի սեփական հյուրանոցը մշտապես բարգավաճել է. ԵՊՀ Ռեստարտ

Politics

«Restarttimes.am»-ը գրել է. «Երբ անարդյունավետ կառավարմանը համակցվում են կոռուպցիոն գործընթացները, ստացվում է այնպիսի իրավիճակ, ինչպիսին ԵՊՀ-ում է։

ԵՊՀ Ծաղկաձորի հյուրատունը սկսեց քննարկվել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմի մասնակի փոփոխությունից հետո։ Խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը առաջին իսկ նիստում անդրադարձավ հյուրատան հետ կապված խնդիրներին։ Գլխավոր խնդիրն այն էր, որ հյուրատունը տարիներ շարունակ աշխատել է «մինուսով», այսինքն՝ գումար աշխատելու փոխարեն միայն եղել են ներդրումներ և սուբսիդիաներ։ Այս պնդման վառ ապացույցը հետևյալ փաստաթուղթն է, որտեղ նշված են հյուրատան ֆինանսական ելքերն ու մուտքերը։

Այստեղ նշված են 2016 թվականից ի վեր գրանցված տվյալները, ինչից պարզ է դառնում, որ ԵՊՀ բյուջեից միլիոնավոր դրամներ տրամադրվել է Ծաղկաձորի հյուրատանը, իսկ հյուրատունը միայն վատնել է այդ գումարները, և հյուրատան ղեկավարներին ոչ մի տարի չի հաջողվել գոնե զրոյական արդյունք գրանցել։

Առաջին հայացքից թվում է, թե այս ամենը միայն վատ և ձախողված կառավարման արդյունք է, բայց երբ իրավիճակը առավել խորապես ենք ուսումնասիրում, բազմաթիվ այլ փաստեր են առաջ գալիս։ Այսպես ուրեմն, հյուրատան նախկին տնօրենը, ով երկար տարիներ ղեկավարել է այն, Միրզոյան Հրանտն է, ով, պարզվում է, հյուրանոցներ ղեկավարելու բավականին հարուստ և լավ փորձ ունի։ Բայց փորձ ունենալուն զուգահեռ Հրանտ Միրզոյանը ԵՊՀ Ծաղկաձորի հյուրատան տնօրեն լինելու տարիներին ունեցել է և ունի սեփական հյուրատուն՝ «Ալվա» Հոթել անվանմամբ, հենց նույն Ծաղկաձորում։ Նրա սեփական հյուրանոցը մշտապես բարգավաճել է և այս տեսքն ունի.

Հրանտ Միրզոյանը միաժամանակ հանդիսացել է և՛ «Ալվա» Հոթելի, և՛ ԵՊՀ Ծաղկաձորի հյուրատան ղեկավարը, բայց ստացվել է այնպես, որ ԵՊՀ հյուրատունը մշտապես գոյատևել է համալսարանի բյուջեից փոխանցված գումարներով և երբեք շահույթ չի բերել, իսկ պարոն Միրզոյանի սեփական հյուրատունը բավականին արդյունավետ աշխատում է և շահույթ է բերում։ Շահույթ բերելու պնդումը մեր կողմից արդարացի է, քանի որ ոչ մի ձեռնարկատեր այնքան էլ անմիտ չէ, որ տարիներ շարունակ շահագործի «մինուսով» աշխատող կազմակերպություն։ Համենայն դեպս, e-register.am էլեկտրոնային ռեգիստրում այն պաշտոնապես գրանցված չէ, որպես բարեգործական կազմակերպություն, այլապես մենք կմտածեինք, թե պարոն Միրզոյանը բարեգործ է և իր սեփական գրպանից գումար ծախսելով՝ լավություն է անում ՀՀ քաղաքացիներին՝ հաճելի հանգստի հնարավորություն ընձեռելով քաղաքացիներին։

Այն պնդումը, որ «Ալվա» հոթելը պատկանում է Հրանտ Միրզոյանին միանգամայն ճիշտ է. դրա աներկբա ապացույցն են e-register.am պաշտոնական կայքում հրապարակված տվյալները.

Հարց է առաջանում. եթե պարոն Միրզոյանը վատ կառավարիչ է, և միայն խայտառակ կառավարման արդյունքում է ԵՊՀ բյուջեից մշտապես անհատույց գումարներ փոխանցվում Ծաղկաձորի հյուրատանը, ապա ինչպե՞ս է ստացվում, որ պարոն Միրզոյանի սեփական հյուրանոցը արդարացնում է իրեն և շահույթ բերում նրան։ Ցավոք սրտի, «ատկատ» ասվածը դժվար և գրեթե անհնար է բացահայտել, և նախորդ տարի ԵՊՀ-ում ՊՎԾ-ի կողմից իրականացված ուսումնասիրություններից հետո էլ որևէ բացահայտում չի եղել։

Մի քիչ էլ անդրադառնանք Հրանտ Միրզոյան անհատին։ Պարոն Միրզոյանը հանդիսանում է Ծաղկաձորի նախկին քաղաքապետ Գարուն Միրզոյանի եղբայրը։ Տարբեր լրատվական ծառայություններ բազմիցս անդրադարձել են այս հանգամանքին։ Բայց կբավարարվենք միայն 1 հղմամբ՝ կապված այս հանգամանքի հետ՝ Armdaily.am։ Գարուն Միրզոյանի անունը մշտապես կապվել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, և հանրության լայն շրջանակներում տարբեր լեգենդներ են հյուսվում Գարուն Միրզոյանի անվան հետ կապված։

Վերջին ժամանակներում նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը աշխատանքից ազատել էր Հրանտ Միրզոյանին, վերջինս էլ դատական գործ էր սկսել Արամ Սիմոնյանի դեմ՝ հայտարարելով, որ իրեն աշխատանքից անհիմն են ազատել, և այժմ պարոն Միրզոյանը ցանկանում է վերադառնալ իր նախկին աշխատանքին։ Անհասկանալի է, թե ինչու է Հրանտ Միրզոյանը իր հեռացումը համարում անհիմն, եթե նրան ոչ մի տարի չի հաջողվել գոնե զրոյական մակարդակի վրա աշխատեցնել ԵՊՀ Ծաղկաձորի հյուրատունը։

Հրանտ Միրզոյանի պաշտոնավարման ընթացքում միայն 2016 թվականին ԵՊՀ-ից 34․639․550 դրամ է անհրաժեշտ եղել հյուրատունը պահպանելու համար։ Սա այն հավելյալ գումարն է, որ պահանջվել է սուբսիդավորել, այսինքն՝ այսքան դրամով հյուրատունը «մինուս» է գնացել։ Հաջորդաբար 2017 և 2018 թվականներին ԵՊՀ-ից պահանջվել է 27,654, 488 և 19,055,323 դրամ գումար՝ հյուրատունը պահպանելու համար։ Միայն 3 տարիների հանրագումարով՝ հյուրատունը շահույթ բերելու փոխարեն վատնել է (մինուս է գնացել) 81․349․361 դրամ։

Ինչու՞ ենք շեշտում, որ ուսանողների գումարների վատնում է։ Քանի որ ԵՊՀ տարեկան բյուջեի մոտ 70 տոկոսը գոյանում է վճարովի համակարգում սովորող ուսանողների վարձավճարներից, հետևաբար, այս հանգամանքը ապացուցում է, որ հենց ուսանողներիս գումարներն են վատնվում։ Եթե փորձենք անդրադառնալ բյուջեի գոյացման մնացյալ 30 տոկոսին, ապա կարող ենք նշել, որ այդ 30-ից 20 տոկոսն էլ տրամադրվում է պետության կողմից մեծամասամբ անվճար համակարգում սովորող ուսանողների ուսման վարձը փոխհատուցելու համար/www.ysu.am/:

Վերջում ցանկանում ենք անդրադառնալ ԵՊՀ ներկայիս վարչակազմի վարքագծին։ Այս տվյալները հավաքագրելու ճանապարհին մենք ուղարկել ենք մի քանի հարցումներ ԵՊՀ-ին, որոնցից մեկում խնդրել ենք, որ մեզ տրամադրեն ԵՊՀ Ծաղկաձորի հյուրատան ֆինանսական մուտքերը բացվածքներով։ Սա նշանակում է, որ մեզ փոխանցված տվյալների մեջ պետք է նշվեր ոչ թե ընդհանուր ծառայություններից ստացված գումարները, այլ բոլոր ծառայությունները առանձին-առանձին։ Օրինակ՝ գործուղումներից ստացված գումարներ, առձեռն վճարներ և այլն։ Այսպիսի հարցման նպատակն այն էր, որ մենք ցույց տայինք 2016,2017,2018 թթ․ հյուրատան այցելուների կանխիկ վճարումներից գոյացած գումարի չափը և համեմատեինք Հրանտ Միրզոյանի պաշտոնանկությունից ի վեր ընկած ժամանակահատվածի՝ 2019 թվականի առաջին 5 ամիսների կանխիկ վճարումներից գոյացած գումարի չափի հետ, որտեղ կարտացոլվեր զգալի տարբերություն դրամային մուտքերի համատեքստում։ Ըստ մեր տվյալների՝ հյուրատան ներկայիս տնօրինությունը այցելուներից ստացված կանխիկ վճարումներով արդեն իսկ առավել շատ գումար է աշխատել, քան նախկին շատ տարիներում դա տեղի էր ունենում (1 տարվա կտրվածքով)։ Բայց ԵՊՀ ներկայիս վարչակազմի անբարեխիղճ համագարծակցության շնորհիվ այս տվյալները չենք կարողանում հրապարակել։ Այժմ մենք կուղարկենք հաջորդ հարցումը ԵՊՀ ղեկավարությանը՝ խնդրելով, որ մեզ տրամադրեն վերջին 4 տարիների ԵՊՀ Ծաղկաձորի ուսումնական հյուրատան այցելուների կողմից վճարված կանխիկ մուծումների վերաբերյալ տվյալները, որտեղից պարզ կդառնա, որ Հրանտ Միրզոյանի պաշտոնանկությունից հետո կանխիկ մուծումները ավելացել են։

Այսպիսով՝ երբ վատ կառավարմանը օգնության է գալիս անբարեխիղճ վերաբերմունքը և ատկատի ինստիտուտը, արդյունքում տուժում են ուսանողները, այն ուսանողները, որոնցից շատերը, ելնելով երկրում առկա սոցիալական ծանր վիճակից, մի կերպ են մուծում իրենց ուսման վարձերը՝ շատ ժամանակ նեղություն տալով իրենց և իրենց ընտանիքներին»։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal