ՀՀ մարզերի 50-69 տարեկան կանայք կանցնեն մամոգրաֆիայի անվճար հետազոտություն
BlogՇուտով Հայաստանի երեք մարզերում կիրականացվեն կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման և վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտություններ: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա ՀՀ Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերի 50-69 տարեկան կանանց անցնել մամոգրաֆիայի անվճար հետազոտություն՝ կանխարգելելով հիվանդությունը:
Սքրինինգը իրականացվելու է Հայաստանի Հանրապետության և Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի միջև ստորագրված «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կատարելագործում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում»,- գրել է նախարարը: