Yerevan, 03.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


ՔՀԿ-ները պահանջում են պատասխանատվության ենթարկել ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին

Society

ՀՀ ոստիկանության կողմից երեկ՝ օգոստոսի 19-ին, խաղաղ հավաքի ազատության ոտնահարման կապակցությամբ ՔՀԿ-ները հրապարակել են հայտարարություն՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել այն բոլոր ոստիկաններին, որոնք բռնություն են կիրառել խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ, կոպտել են քաղաքացիներին ու բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունք, եւ նաեւ պատասխանատվության ենթարկել ոստիկանության այն պաշտոնյաներին, որոնք հրամայել են խոչընդոտել քաղաքացիների խաղաղ հավաքը և հրապարակային տեղեկացնել ձեռնարկած միջոցների վերաբերյալ:

ՔՀԿ-ների հայտարարության տեքստը՝ ստորեւ․

«2019թ. օգոստոսի 19-ին, առաջին անգամ՝ 2018թ. հեղափոխությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան հավաքների ազատության լրջագույն և ծավալուն ոտնահարումներ, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է, որ երկրի ղեկավարությունը տա իր գնահատականը և վերանայի գործող պրակտիկան:

2019թ. օգոստոսի 19-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրականացնում էին խաղաղ հավաք՝ իրենց աջակցությունն արտահայտելու Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ պայքարի դուրս եկած Ջերմուկի և հարակից բնակավայրերի քաղաքացիներին, որոնք Բաղրամյան 26 հասցեում հանդիպում էին ՀՀ վարչապետի հետ: Ոստիկանական ուժերը մի քանի շարքով պահպանում էին ՀՀ նախագահական նստավայրը՝ արգելելով քաղաքացիներին մոտենալ նստավայրի արդեն իսկ փակ դարպասներին, ինչը ստիպել էր քաղաքացիներին հավաքն անցկացնել պողոտայից հակառակ մայթին՝ հավաքի նպատակին չառնչվող այլ վայրում: Սա ամբողջությամբ կրկնում էր նախկին՝ բռնապետական ռեժիմի օրոք տարվող պրակտիկան:

 

Բաղրամյան 26-ում քննարկումն ավարտվելուց հետո, քաղաքացիները, հիասթափված վարչապետի հետ հանդիպման ընթացքից և արդյունքներից, որոշեցին դրանց վերաբերյալ հանրային քննարկում անցկացնել Ազգային Ժողովի հարակից այգում: Վերջինիս դարպասները 2018թ. հոկտեմբեր ամսից բաց են եղել հանրության առջև և տարածքն օգտագործվում էր տարբեր հանրային միջոցառումներ կազմակերպելու համար: Սակայն քաղաքացիների տեղ հասնելուն պես՝ նրանց մուտքը Ազգային Ժողովի հարակից այգի արգելափակվեց ոստիկանների կողմից։

Առնվազն 20 րոպե սպասելուց հետո՝ քաղաքացիները, փաստացի չունենալով հանրային քննարկում անցկացնելու տարածք, ստիպված եղան դուրս գալ Բաղրամյան պողոտա: Սակայն նրանց հավաքը կասեցվեց ոստիկանության բիրտ ուժի կիրառմամբ և քաղաքացիներին «ասֆալտին փռելու» միջոցով, ինչին հաջորդեց առանց իրավական հիմքի ոստիկանության բաժանմունք բերման ենթարկելը։ ՀՀ ոստիկանության կիրառած խիստ անհամաչափ ուժի  արդյունքում եղան տուժողներ, որոնցից մեկը տեղափոխվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Հարկ ենք համարում հիշել ու հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից իրականացված հեղափոխությունը պատասխանն էր երկրում հաստատված բռնապետական ռեժիմին, մարդու իրավունքների ոտնահարումներին, բնական ռեսուրսների թալանին, քաղաքացիների կեղեքմանը: Նախկին արժեքների և գործալաոճի շարունակությունը բացարձակ անընդունելի է՝ առավել ևս՝ հեղափոխության միջոցով իշխանության եկած և նոր արժեքներ հռչակած ղեկավարության համար, առավել ևս՝ լեգիտիմ ընտրություններով ընտրված ղեկավարների կողմից պաշտոններ ու կոչումներ ստացած պաշտոնյաների համար: Այսպիսի գործելաոճը հեռանկար չունի նոր Հայաստանում:

Մենք՝ ներքոստորագրյալներս, խստորեն դատապարտում ենք ՀՀ ոստիկանության կողմից խաղաղ հավաքների իրավունքի ոտնահարումը:

Պահանջում ենք՝

Պատասխանատվության ենթարկել այն բոլոր ոստիկաններին, որոնք բռնություն են կիրառել խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ, կոպտել են քաղաքացիներին ու բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունք:

Պատասխանատվության ենթարկել ոստիկանության այն պաշտոնյաներին, որոնք հրամայել են խոչընդոտել քաղաքացիների խաղաղ հավաքը և հրապարակային տեղեկացնել ձեռնարկած միջոցների վերաբերյալ:

Պահանջում ենք, որ վերոնշյալ գործողություններում ներգրավված ոստիկանների նկատմամբ պատասխանատվության միջոցառումների կիրառման վերաբերյալ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հանդես գա պաշտոնական հանրային հաշվետվությամբ: Նշված անձանց նկատմամբ պատասխանատվություն չկիրառելու դեպքում, պահանջում ենք ՀՀ ոստիկանապետի հրաժարականը, հաշվի առնելով, որ վերջինս, ակնհայտորեն, չի փոխել բռնապետական ռեժիմի օրոք թրծած իր արժեքները, մոտեցումներն ու գործելաոճը, ուստիև ի զորու չէ ապահովել հասարակական կարգի պահպանումն ու իրականացնել ոստիկանական համակարգի բարեփոխումները ժողովրդավարական Հայաստանում»:

 

Հայտարարությանը միացել են հետեւյալ ՀԿ-ները եւ քաղաքացիները․

Թրանփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Վանաձորի քաղաքացիական-երիտասարդական կենտրոն

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

«Մարդու իրավունքների և կոնֆլիկտների ուսումնասիրության ինստիտուտ» ՀԿ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

«Երիտասարդները հանուն փոփոխության» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ

«Երեխաների հասարակություն. մանկապատանեկան ձեռնարկումների աջակցության կենտրոն»  ՀԿ

Բոլորը հանուն հավասար իրավունքների հինադրամ

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ ՀԿ

Հայաստանի Հելսինկյան կոմիտե ՀԿ

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպություն

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն

«Սևազգեստ կանայք, Հայաստան» խաղաղաշինական նախաձեռնություն

«Մարդկային կապիտալի զարգացման տարածքային կենտրոն» ՀԿ

Եվրասիա համագործակցություն հիմնադրամ

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Մարդու իրավունքների տուն Երևան

«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ» ՀԿ

Կանայք հանուն ժողովրդավարության ՀԿ

Կանանց ռեսուրսային կենտրոն

«Ժողովրդավարությունն այսօր» ՀԿ

Իրավունքի ուժ ՀԿ

«Վելես» Իրավապաշտպան  ՀԿ

«Արմաշ» ՀԿ

Ռեգինա Տեմկինա, բժիշկ

Բորիս Տեմկին, ՀՀ քաղաքացի

Խորեն Բեգլարյան, մեդիա փորձագետ

Ստեփան Բաղդասարյան, ուսանող

Աննա Շահնազարյան, ՀՀ քաղաքացի

Լալա Ասլիկյան , հոգեբան

Նաիրա Խաչիկյան, ԹԻՀԿ անդամ

Տաթևիկ Հարությունյան, ՀՀ քաղաքացի

Արմինե Գալստյան, ՀՀ քաղաքացի

Սամվել Մինասյան, ազատամարտիկ

Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer