Yerevan, 03.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Սարդուր Թևոսյանի իր՝ ՀՀԿ-ական լինելու և Սասուն Միքայելյանի կողմից իրեն աջակցելու մասին

Interview

Փարաքարում սեպտեմբերի 29-ին անցկացվելիք համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցում է չորս թեկնածու: Ներկայում ընթանում է նախընտրական քարոզարշավ, և այս առիթով Orer.am-ը զրուցել է թեկնածուներից համայնքապետի տեղակալ Սարդուր Թևոսյանի հետ, ներկայացնելու համար նրա նախընտրական ծրագիրը և պարզաբանումներ ստանալու մամուլում հրապարակված Ս. Թևոսյանին առնչվող որոշ հարցերի:

Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող տեղեկությունների, Ս. Թևոսյանը ՀՀԿ անդամ է, սակայն ներկայում նրան աջակցում է ԱԺ «Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: Այս և այլ հարցերի մասին է մեր զրույցը Փարաքարի համայնքապետի թեկնածուի հետ:

-  Պարոն Թևոսյան, ճի՞շտ են արդյոք մամուլում հրապարակված այն տեղեկությունները, որ լինելով ՀՀԿ անդամ, միևնույն ժամանակ Ձեզ աջակցում է Սասուն Միքայելյանը:

- Ես Հանրապետական եղել եմ 2012 թվականից մինչև 2014 թվականը, երբ ընտանիք պահելու համար աշխատանք էի գտել Երևանի Էրեբունի վարչական շրջանում: Այդ ժամանակ իմ դիմաց պայման դրեցին, որ մինչև չանդամակցեմ այդ կուսակցությանը, տվյալ աշխատանքը չեմ ստանա: Երբ դուրս եմ եկել այդ աշխատանքից, դուրս եմ եկել նաև Հանրապետական կուսակցությունից: Եվ մինչ օրս որևէ կուսակցության չեմ անդամակցել:

-  Այդ դեպքում ինչու է Ձեր համայնքապետարանի կայում  նշված, որ Դուք ՀՀԿ անդամ եք:

- Եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ դա 2012 թվականի տվյալ է, երբ ես ընտրվել եմ ավագանու անդամ: Այդ ժամանակ այնտեղ նշվել է, որ ես տվյալ պահին՝ 2012 թվականին, եղել եմ Հանրապետական կուսակցության անդամ: Այսինքն, դա 2012 թվականի տվյալ է, որը մինչև հիմա պահպանվել է:

Այդ դեպքում ինչո՞ւ չի գրված նաև, որ 2014 թվականին դուս եք եկել ՀՀԿ-ից:

- Ո՞րտեղ պետք է գրված լիներ:

Ձեր կենսագրության մեջ:

- Իմ կենսագրության մեջ ես որևէ կուսակցության անուն չեմ նշել: Եթե գրեի, որ եղել եմ ՀՀԿ անդամ, կգրեի նաև, թե երբ եմ դուրս եկել: Դա գուցեև իմ վրիպումն է: Եթե իմանայի, որ մամուլի կողմից դրան այդքան մեծ արձագանք է լինելու, ես իմ կենսագրության մեջ այդ մասին անպայման կնշեի:

Իսկ Սասուն Միքայելյանի մասով ի՞նչ կասեք:

- Սասուն Միքայելյանն իմ բարեկամն է: Ես ինչ հիշում եմ ինձ, հիշում եմ նաև իրեն: Իր հետ կան ջերմ և մտերմիկ հարաբերություններ մինչ օրս, բայց ինչ վերաբերում է նրա կողմից ընտրությունների ժամանակ ինձ աջակցություն ցուցաբերելուն, ապա ես Սասուն Միքայելյանին որևէ նման հարցով չեմ դիմել: Ինչո՞ւ, որովհետև Սասուն Միքայելյանը Հրազդանում է  ապրում, այս գյուղի ժողովրդին չի ճանաչում, իսկ ես ապրում եմ Փարաքարում: Սասուն Միքայելյանը ո՞նց կարող է ազդեցություն ունենալ մեր գյուղի որևէ բնակչի վրա: Ես դրա իմաստը չեմ տեսնում: Գա այստեղ, որ ի՞նչ անի: Ես ինքս եմ առաջադրվել, ունեմ իմ ֆեյսբուքյան էջը, իմ կատարած քայլերի մասին եմ գրում, թե որտեղ ինչ հանդիպում եմ ունեցել, ինչ եմ ասել և այլն: 

Դուք ասում եք, որ աշխատանքի ընդունվելու պատրվակով եք Հանրապետական կուսակցությանն անդամակցել: Արդյո՞ք այն ժամանակ Էրեբունի վարչական շրջան ընդունվող բոլոր անձանց էին ստիպում անդամակցել կուսակցությանը:

- Պարտադիր: Ոչ միայն Էրեբունի վարչական շրջանում, այլ ընդհանրապես քաղաքապետարանում, ուրիշ վարչական շրջաններում աշխատանքի ընդունվելու ժամանակ պետք է պարտադիր անդմակցեիր կուսակցությանը: Միայն ուժային կառույցների աշխատողներին չէր թույլատրում անդամակցել, բայց բոլորն էլ գիտեն, թե ինչպես էին նրանց աշխատակիցներին աշխատացնում:

Իսկ հիմա նման ճնշումներ չկա՞ն, կարողանո՞ւմ եք ազատ շրջել, ընտրողների հետ հանդիպումներ կազմակերպել:

- Միանշանակ: Սա մեր գյուղն է, ես այստեղ ծնվել եմ, այստեղ մեծացել եմ, որ փողոց ուզում եմ մտնում, դուրս եմ գալիս, բոլոր բնակիչների հետ շփվում եմ: Ում չեմ ճանաչում՝ ծանոթանում եմ: Ես բոլորի հետ էլ ջերմ բարև-բարի լույս ունեմ, իսկ ընտրությունների ժամանակ ինչ արդյունք որ գրանցվի, ինձ համար ընդունելի կլինի:

Ինչ կմաղթեք Ձեր ընտրողներին:

- Ընտրողներին և բոլորին մաղթում եմ առողջություն, երջանկություն և անկախ ընտրությունների ելքից, մեր երկրին, մեր հայրենիքին խաղաղություն և բարեկեցին կյանք եմ ցանկանում:

 

Արմինե Գրիգորյան

AMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank