Yerevan, 05.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Որ­քա­նո՞վ է աշ­խար­հին հե­տաքր­քիր Հա­յաս­տա­նի իշ­խա­նա­փո­խու­թյու­նը.ըստ երև­ույ­թին իս­կա­պես ասե­լիք չկար. «Փաստ»

Analysis

«Փաստ» օրաթերթը գրում է

Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին հանդես եկավ ելույթով։ 

Ինչպես անցյալ տարի, այս տարի նույնպես վերջինիս ելույթի սկզբնական մասը նվիրված էր թավշյա հեղափոխության փառաբանմանն ու Հայաստանի ներքին իրավիճակին։

 

Եթե անցած տարի Փաշինյանը իր մասնակցությամբ տեղի ունեցած հեղափոխության մասին պատմական էքսկուրս էր ներկայացնում ՄԱԿ-ի ամբիոնից, ապա այս տարվա ելույթում նա նպատակադրվել էր կապիտալիզացնել իշխանափոխության արդյունքում իրենց ունեցած ձեռքբերումները։ 

Հեղափոխության արդյունքները Փաշինյանը փորձեց ներկայացնել երկու ուղղություններով, որոնցից հիմնականը ժողովրդավարության աճն է, իսկ մյուսը՝ տնտեսական և ինստիտուցիոնալ բարեփոխումները։

Որպես իր կառավարության կողմից ժողովրդավարական ձեռքբերումների ապացույց՝ Փաշինյանը ներկայացրեց ընդամենը երկու ռեալ փաստ, որոնցից մեկը անցած տարի խորհրդարանական ընտրությունների անցկացումն է, որի արդյունքներն ընդունվել են ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի կողմից, իսկ մյուսը ԶԼՄների ազատության երաշխավորումն է։

Այդուհանդերձ, նկատենք, որ վարչապետի բերած հիմնավորումները բավարար չէին Հայաստանում ժողովրդավարության շեշտակի աճը արձանագրելու ուղղությամբ, քանի որ միջազգային հանրության աչքի առաջ տեղի են ունենում այնպիսի երևույթներ, ինչպես, ասենք, իշխանության ճյուղերից մեկի՝ դատական համակարգի վրա եղած ճնշումներն են, որի վառ օրինակը կարող են լինել ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացները, դատարանների դռների շրջափակումները, կոնկրետ դատական նիստերից առաջ ամենաբարձր մակարդակով կարծիք հայտնելը և այլն։ 

Սակայն դրա փոխարեն Փաշինյանը փորձեց ցույց տալ, թե նախկին իշխանությունների ներկայացուցիչները իր նախաձեռնած ժողովրդական բարեփոխումների նկատմամբ դիմադրություն են ցույց տալիս։

Ուշագրավ է, որ Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումների մասին խոսելիս Փաշինյանը կրկին շեշտեց, թե անցած տարի տեղի ունեցած հեղափոխության մեջ արտաքին միջամտության հետք չպետք է փնտրել։ 

Զարմանալի է, որ այս մասին վարչապետը անցած տարվանից սկսած գրեթե իր բոլոր ասուլիսներում և առանցքային ելույթներում հիշատակում է, որը, թերևս, պայմանավորված է նրանով, որ հայ հանրության և Հայաստանի որոշ գործընկերների շրջանում դարձյալ խոր կասկածներ կան այն առումով, թե իշխանափոխությունը չի հրահրվել դրսից։

 

Իսկ որքան վարչապետը շատ է հերքում այդ լուրերը, այնքան կասկածները խորանում են։ Ընդհանրապես, որքան շատ ես խոսում մի բանի մասին, այնքան մեծացնում ես կասկածները, որ ինչ-որ բան այնպես չէ: Սա՝ ցանկացած հարցի պարագայում:

Ինչ վերաբերում է տնտեսական և ինստիտուցիոնալ բարեփոխումների մասին վարչապետի շեշտադրումներին, ապա դրանք ավելի շատ նման էին կենացների և ցանկությունների։ Վարչապետը շատ է սիրում խոսել տնտեսական հեղափոխության մասին, սակայն ՄԱԿ-ի ամբիոնից կոնկրետ օրինակներով չնշեց, թե ինչ տնտեսական բարեփոխումներ են կատարվել, և ինչով է բարելավվել Հայաստանի ներդրումային միջավայրը։

Այս տեսանկյունից վարչապետի ելույթը քիչ առարկայական էր և ավելի շատ միտված էր ապագայում նախատեսվող բարեփոխումների իրականացմանը, սակայն միայն ապագայի բարեփոխումների մասին խոսելով հնարավոր չէ մեր երկիրը գրավիչ դարձնել գործընկեր երկրների համար ներդրումներ իրականացնելու և բարեփոխումներին աջակցելու ուղղությամբ։

Ելույթի ամենաառարկայական մասը կարելի է համարել Արցախյան հիմնահարցին անդրադարձը, այն էլ՝ չափազանց վիճելի շեշտադրումներով, ինչն արդեն իսկ հարուցել է շատերի քննադատությունը:

Ինչևէ, դժվար է ասել, թե ինչքանով է միջազգային հանրությանը հետաքրքրում անցած տարի մեր երկրում տեղի ունեցած իշխանափոխությունը: Իրականում մեր խնդիրը էական շեշտադրումներով Հայաստանը ներկայացնելը պիտի լիներ: Բայց, ըստ երևույթին, իսկապես ասելիք չկար, որ վարչապետն էլի ստիպված զբաղված էր «հեղափոխական բրենդը» հետևողական ներկայացնելով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal