Քարդաշյան քույրերը գրառում են կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում
PoliticsՀանրաճանաչ ամերիկահայ հեռուստաաստղեր Քիմ եւ Քորթնի Քարդաշյանները Հայոց ցեղասպանության թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում գրառում են կատարել։ Այս մասին տեղեկանում ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի լրատվության բաժնից։
ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը Քարդաշյան քույրերին նվիրել է իր հեղինած «Հայ ինքնության պատկերագրությունը. ցեղասպանության հիշողությունը եւ Ղարաբաղյան շարժումը» հատորը եւ ՀՑԹԻ այլ հրատարակություններ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Քարդաշյանները իրենց երեխաների ուղեկցությամբ այցելել էին Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը դիմավորե էր հյուրերին եւ ներկայացրել Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, նրա խորհուրդը: