Yerevan, 02.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Քրեակատարողական համակարգի աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա շուրջ 30 տոկոսով

Society

Երևանում հոկտեմբերի 21-ին կայացել է Քրեակատարողական ծառայության 100-ամյակին և Քրեակատարողական ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստը: Ինչպես հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վերջինին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը,  ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար Դավիթ Բեգինյանը, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձինք, քրեակատարողական ծառայության ներկա և նախկին աշխատակիցներ, այլք:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է համակարգի աշխատակիցներին և, դիմելով նրանց, նշել, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված նոր իրավիճակը պահանջում է օրինական դաշտում անբասիր աշխատանք և նվիրում: Փոխվարչապետն ընդգծել է, որ Կառավարությունը հատուկ ուշադրության կենտրոնում է պահում քրեակատարողական համակարգում առկա խնդիրները և հետևողականորեն ձեռնամուխ է լինում դրանց լուծմանը: «Վստահեցնում եմ նաև, որ քրեակատարողական համակարգի աշխատակիցների սոցիալական ապահովության և պաշտպանության արդյունավետ երաշխիքների հետևողական կատարելագործումը գտնվելու է Կառավարության ուշադրության կենտրոնում»,- ասել է Տիգրան Ավինյանը։

 
Նախարար Բադասյանը, շնորհավորելով Քրեակատարողական ծառայության բոլոր աշխատակիցներին, շնորհավորանքի խոսքն ուղղել է նաև համակարգի վետերաններին, որոնք ծառայության կայացման հարցում իրենց անգնահատելի ավանդն են ունեցել և շարունակում են աջակցել հարազատ համակարգին։  Ռուստամ Բադասյանի խոսքով՝ նոր Հայաստանը Քրեակատարողական ծառայության զարգացման համար նոր նախադրյալներ է ստեղծել։ «Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելուց հետո անձը պետք է պատրաստ լինի հասարակություն վերադառնալուն: Մեր այդ նպատակին հասնելու ճանապարհը որոշված է. քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց պետք է ապահովենք կրթություն ստանալու, աշխատելու, հոգևոր և մշակութային զարգացման, ինչպես նաև արտաքին աշխարհի հետ արդյունավետ կապի ամրապնդման հնարավորությամբ: Մեր առջև դրված նպատակին հասնելու համար ձգտելու ենք միջազգային լավագույն փորձին, միջազգային հեղինակավոր կառույցների դիրքորոշումներին և իրավունքի զարգացման արդի միտումներին համահունչ գտնել առաջադեմ լուծումները»,- վստահեցրել է արդարադատության նախարարը՝ հավելելով, որ Կառավարությունը քաջ գիտակցում է, որ քրեակատարողական համակարգում տարիների շարունակ արմատացած խնդիրները պարարտ հող են հանդիսացել մի կողմից՝ քրեական ենթամշակույթի տարածման, մյուս կողմից՝ կոռուպցիոն դրսևորումների արտահայտման համար։ Այդ համատեքստում նախարարը հավաստիացրել է, որ Կառավարությունը գործուն քայլեր է ձեռնարկում այդպիսի արատավոր երևույթների դեմ պայքարը որակապես նոր փուլ տեղափոխելու ուղղությամբ։ Դրանցից Ռուստամ Բադասյանն առանձնացրել է ազատությունից զրկված անձանց համար հավասար պայմանների երաշխավորումը, քրեական ենթամշակույթի դեմ պայքարը նաև օրենսդրական հարթությունում տանելու նախաձեռնությունը, ինչպես նաև Ծառայության աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավումը։ Վերջինի առումով նախարարը տեղեկացրել է, որ արդեն պատրաստ է նախագիծը և կա քաղաքական որոշում ՔԿԾ ծառայողների աշխատավարձը շուրջ 30 տոկոսով բարձրացնելու  վերաբերյալ:
 
Այնուհետև, նախարարը բարձր է գնահատել ոլորտային բարեփոխումների իրականացման հարցում Քրեակատարողական ծառայության՝ ի դեմս Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանի պատրաստակամությունն ու նախաձեռնողականությունը: Այդ հարցում Ռուստամ Բադասյանը կարևորել է «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ներում պահվող անձանց սննդով ապահովելու գործառույթը մասնավոր ընկերությանը պատվիրակելու փորձնական ծրագիրը, որի առաջնային արդյունքները, նախարարի գնահատմամբ, առավել քան ոգևորիչ են։ «Լիահույս եմ, որ ծրագրի հետևողական կենսագործումը կնպաստի հանձնուքների թվի կրճատմանը և քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց ընտանիքների՝ այս առումով հոգսի թեթևացմանը»,- ասել է Ռուստամ Բադասյանը։ Նախարարը բարձր է գնահատել նաև ՔԿԾ կենտրոնական մարմնի և ՔԿՀ-ների օպերատիվ և արհեստավարժ կառավարման առումով գործադրած ջանքերը, Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության մարմինների հետ համագործակցության արդյունքները, ինչպես նաև Արդարադատության նախարարությունում քրեակատարողական ոլորտի քաղաքականության մշակման համար պատասխանատուների որակյալ աշխատանքը:

Քրեակատարողական ծառայության կազմավորման 100-ամյակի և քրեակատարողական ծառայողի օրվա առթիվ երկարամյա ծառայության, ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով ծառայության մի շարք ծառայողներ և վետերաններ պարգևատրվել են կրծքանշաններով, շնորհակալագրով և հուշանվերներով:

 Ոստիկանության պետի հրամանով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պարգևատրվել է «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով:

 
 

 

Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker