Yerevan, 06.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Ցուլերի համար օրվա առաջին կեսը շատ բարեհաջող կդասավորվի․ նոյեմբերի 28-ի աստղագուշակը

Lifestyle

Խոյ

Ընդհանուր առմամբ օրը բարեհաջող է, թեև որոշ սպասելիքներ կարող են չարդարանալ: Կհարմարվեք փոփոխվող հանգամանքներին, արագ կկողմնորոշվեք ձեր հետագա անելիքների մեջ: Չգիտես ինչու, շրջապատին ձեր այս մոտեցումը չի գոհացնի: Ոչ միայն լեզու կգտնեք մտերիմների հետ, այլ նաև հնարավորություն կունենաք ուրախացնել նրանց: Հրաշալի օր է ընտանեկան տոների, հավաքույթների կազմակերպման, հյուրընկալության համար: Անգամ եթե գործերը շատ լինեն, միևնույն է՝ հոգնածություն չեք զգա: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունը՝ լավ։

Ցուլ

Օրվա առաջին կեսը շատ բարեհաջող կդասավորվի: Այս ժամանակահատվածում հնարավոր են մասնագիտական հաջողություններ: Գործընկերների հետ հարաբերությունները կկարգավորվեն: Նշանի շատ ներկայացուցիչներ ձեռք կբերեն համախոհներ, նոր գործարքներ կկնքեն: Երեկոյան հնարավոր են որոշ անախորժություններ, թյուրիմացություններ, դրանք կարող են բացասաբար ազդել ընտանեկան կամ սիրային հարաբերությունների վրա: Տրամադրությունը փոքր-ինչ կվատանա:

Երկվորյակ

Շտապում եք կարծիք կազմել մարդկանց մասին, գնահատում եք իրավիճակն՝ առանց վերլուծելու որոշ կարևոր հանգամանքներ: Նման մոտեցումը կհանգեցնի մի շարք սխալների, որոնք, սակայն, չեք ընդունի և կշարունակեք պնդել ձեր տեսակետը՝ սրելով առանց այն էլ լարված իրավիճակը: Հարմար օր է ուշադրություն պահանջող հարցերով զբաղվելու համար: Սկզբում ձեզ չի հաջողվի կենտրոնանալ, սակայն ընթացքում, ինքներդ էլ չեք նկատի, թե ինչպես կտարվեք գործով: Տարեց ազգականների հետ հնարավոր են տարաձայնություններ: Նրանց խորհուրդներին այսօր չեք հետևի:

Խեցգետին

Հագեցած օր է սպասվում: Հնարավոր են մի շարք իրադարձություններ, որոնց միանգամից ճիշտ գնահատական տալ չի հաջողվի: Նշանի շատ ներկայացուցիչներ կմտահոգվեն ապագայի հետ կապված խնդիրներով, կսկսեն հստակ ծրագրեր կազմել: Պետք է հաշվի առնել այն, որ հանգամանքները փոխվում են, և հետագայում հնարավոր է ստիպված լինեք վերանայել ձեր մտահաղացումները: Սպասվում են հետաքրքիր հանդիպումներ, հաճելի շփումներ ինքնատիպ մարդկանց հետ: Հնարավոր են նոր սիրային հարաբերություններ, որոնք դժվար թե լուրջ զարգացում ստանան: Ուղևորությունները տպավորիչ կլինեն:

Առյուծ

Օրը նվիրեք ստեղծագործական գործունեությանը: Նշանի շատ ներկայացուցիչներ կարող են ոգեշնչվել նոր գործերով: Անգամ ընթացիկ հարցերին ինքնատիպ մոտեցումներ կցուցաբերեք, և անկասկած հաջողության կհասնեք: Նպատակահարմար օր է նոր նախագծի շուրջ աշխատելու համար: Այն առավել արդյունավետ կլինի, եթե հանդես գաք ղեկավարի դերում: Անձնական կյանքում հնարավոր են որոշ դրական փոփոխություններ,և, ամենայն հավանականության, դրանք ձեր նախաձեռնությամբ կլինեն: Այսօր հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, կվայելեք շատերի համակրանքը: Հնարավոր է նոր սիրավեպ:

Կույս

Օրը վատ չի դասավորվի, եթե զերծ մնաք ավելորդ լարվածությունից: Փորձեք հնարավորինս սահմանափակել շփումները: Այսօր խորհուրդ չի տրվում գործ ունենալ վեճեր հրահրող, կռվարար անձանց հետ, ովքեր հեշտությամբ են կորցնում ինքնատիրապետումը: Նման մարդիկ այսօր կարող են վատ ազդեցություն ունենալ ձեզ վրա: Փորձեք հանգիստ վերլուծել և գնահատել ստեղծված իրավիճակը, այլ ոչ թե խուճապի մատնվել: Հավատացե՛ք, ձեր տագնապներն անտեղին են: Ամեն դեպքում հանգստություն պահպանեք, անգամ եթե որոշ խնդիրներ առաջանան, միևնույն է շատ շուտով ամեն բան իր տեղը կընկնի:

Կշեռք

Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Օրը բարեհաջող կդասավորվի: Բոլոր նրանք, ովքեր խոչընդոտել են ձեր մասնագիտական աճին, այսօր խիստ զբաղված կլինեն սեփական խնդիրներով, հետևաբար հնարավորություն կունենաք դրսևորել ձեր հմտությունները և որոշակի հաջողության հասնել: Բարեհաջող օր է գործնական ծանոթությունների, նաև գործատուների հետ հանդիպումների համար: Ոչ միայն լավ տրամադրություն կպահպանեք, այլ նաև դրական լիցքեր կհաղորդեք շրջապատին: Պատահական չէ, որ շատերին ձեր ընկերակցությունն այսօր հաճելի կլինի: Կարող եք անսպասելի խոստովանություն լսել, նաև ժամադրության հրավեր ստանալ:

Կարիճ

Այսօր հակառակորդները ձեզ հանգիստ չեն տա: Վերջիններս ձեզ համար նորանոր անախորժություններ ստեղծելու առիթը բաց չեն թողնի: Բարեբախտաբար, կհաջողվի շրջանցել նրանց կազմակերպած ծուղակները, ինչը սակայն շատ ժամանակ կխլի: Ստիպված կլինեք որոշ գործեր կիսատ թողնել: Օրվա երկրորդ կեսը շատ ավելի բարեհաջող կդասավորվի: Հարմար օր է որոշ գործեր ձեռնարկելու, նաև հին ծրագրերն իրագործելու համար: Նախապես նշանակված հանդիպումները լավ կանցնեն: Իսկ անսպասելի ժամադրությունները կարող են չարդարացնել ձեր սպասելիքները:

Աղեղնավոր

Հանգստություն պահպանեք, միայն այդպես կկարողանաք գլուխ հանել ստեղծված իրավիճակից: Ճիշտ որոշումներ կայացնելը հեշտ չի լինի, սակայն, քիչ թե շատ ծանոթանալով իրավիճակին, կհասկանաք, թե ինչպես է պետք գործել: Այսօր կարող եք ապավինել միայն սեփական դատողությանը, քանզի շրջապատի մարդկանց խորհուրդներն այնքան էլ տեղին չեն լինի: Անձնական կյանքում կարող եք որոշ փոփոխություններ կատարել, միայն թե աստիճանաբար: Մի շտապեք բարձրաձայնել կայացրած որոշումները, իսկ անկեղծ զրույցները հետաձգեք: Դրանցով կզբաղվեք այն ժամանակ, երբ գործողությունների հստակ ծրագիր ունենաք:

Այծեղջյուր

Ոչինչ հեշտ չի տրվի, սակայն անհաղթահարելի դժվարություններ ևս չեն առաջանա: Թեկուզ և դանդաղ, սակայն վստահ քայլերով նշանակալի հաջողությունների կհասնեք: Հանգամանքներից դժգոհելու փոխարեն, փորձեք դրանցից օգուտ քաղել: Նպատակահարմար օր է նոր ռազմավարություն մշակելու, մտահղացումներն իրագործելու համար: Կենսական ներուժը ցածր է: Խնայեք ինքներդ ձեզ, հետևելով ճիշտ սննդակարգի և առողջ ապրելակերպի սկզբունքներին՝ կկարողանաք խուսափել որոշ հիվանդություններից: Այսօր ալերգիայի հավանականությունը մեծ է:

Ջրհոս

Ձեռքբերումներն այսօր շատ կարևոր են, քանզի դրանց շնորհիվ այսօր կկարողանաք անտեսել մանր անախորժություններն ու դժվարությունները: Նշանի շատ ներկայացուցիչներ այնպիսի կանխազգացում կունենան, թե իրենց կյանքի անհաջող փուլն ավարտին է մոտենում, և այդ մտքից տրամադրությունը կբարձրանա: Հրաշալի օր է կանանց հետ շփվելու համար: Նրանցից կարող եք կարևոր տեղեկություններ, օգտակար խորհուրդներ, նաև բարոյական աջակցություն ստանալ: Հնարավոր են հաջող գնումներ, ձեր ճաշակն այսօր չի հիասթափեցնի: Ձեռք բերված իրերը մտերիմների հավանությանը կարժանանան:

Ձկներ

Օրվա ընթացքում դրական միտումների ազդեցությունը մեծ կլինի: Միայն երեկոյան հնարավոր են որոշ դժվարություններ: Դրանք ձեզ ամենևին էլ չեն վշտացնի, մանր խնդիրները սրտին մոտ չեք ընդունի՝ ինչն էլ կօգնի շատ արագ դուրս գալ ստեղծված իրավիճակից: Հնարավոր են նոր ծանոթություններ: Գործնական բնույթի հարաբերությունները կարող են սիրային զարգացում ունենալ: Հարմար օր է ուղևորությունների, երկար ճանապարհորդությունների, կամ աշխատանքի հետ կապված տեղափոխությունների համար: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունից չեք դժգոհի:

 

Շարունակությունն՝ այստեղ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal