Կոշ համայնքում գործող համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդում էին ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Politics«Անկախ դիտորդ»-ը Դեկտեմբերի 8-ին մի քանի խախտումներ է արձանագրել Կոշ համայնքում` ՏԻՄ ընտրություններին: Մասնավորապես` ընտրողներին ուղղորդել են ընտրատեղամաս:
«Տեղամասում ընտրողներին դիմավորում և ուղղորդում էր նույն թեկնածուի մեկ այլ վստահված անձ՝ կարգադրություններ տալիս գրանցման կարգի վերաբերյալ և փաստացի իր վրա վերցնում հանձնաժողովի նախագահի գործառույթները: Համայնքի ղեկավարի հետ կապված անձանցից մեկը նաև մուտք է գործել տեղամաս՝ չհանդիսանալով այդ պահին ընտրող և չունենալով ներկա գտնվելու իրավունք նախատեսող որևէ կարգավիճակ:
Հանձնաժողովի նախագահը չի կարողացել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ կրկնվող պրակտիկան դադարեցնելու համար, իսկ ծառայություն իրականացնող ոստիկանը ցրել է կուտակումները միայն դիտորդների հորդորներից հետո»,-գրված է «Անկախ դիտորդ»-ի ֆեյսբուքյան էջում: