Yerevan, 04.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


«Որոշ առարկաներ կմիավորվեն, բայց բովանդակության մեխանիկական կրճատում չի լինելու»․ Անափիոսյան

Politics

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ամփոփել անցած մեկ տարվա ընթացքում ԿԳՄՍՆ-ում իր համակարգած ոլորտների աշխատանքը, պատասխանել լրագրողների հարցերին։

«ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն՝ նորարարության համար» ծրագրի շրջանակում ՀԲ-ի բանկի աջակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը վերանայում է Հանրակրթության պետական չափորոշիչն ու STEM առարկաների պետական չափորոշիչները, իսկ հումանիտար առարկաների չափորոշիչները՝ Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի «Հանրակրթության որակի բարելավում՝ կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթածրագրի շրջանակում՝ Կրթական ծրագրերի կենտրոնի միջոցով»,-ասել է նախարարի տեղակալ Ա․ Անափիոսյանը՝ առարկաների ինտեգրված մատուցման լավագույն օրինակը համարելով ֆինանսական կրթությունը դպրոցներում։ Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ հուլիսից սկսել է գործել Հանրակրթության պետական չափորոշչի մշակման աշխատանքային խումբը։ Նախագիծը սեպտեմբերին քննարկվել է նախարարությունում, հոկտեմբերին տեղի է ունեցել 8 ոլորտային քննարկում։ Այս պահին առարկայական չափորոշիչների մշակման խմբերը շարունակում են աշխատել։ Գործող 15 ոլորտային աշխատանքային խմբերում ներգրավված է շուրջ 70 մասնագետ։ Նրանք ուսումնասիրել են Ֆինլանդիայի, Դանիայի, Էստոնիայի, Իսրայելի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Սինգապուրի համակարգերը: Միջազգային փորձագիտական խմբում ներգրավված են կրթության նյարդագիտության, կայուն զարգացման ապահովմամբ, ներառական կրթության խնդիրներով զբաղվող հեղինակավոր մասնագետներ։ Ներկայումս համայնքներում շարունակվում են ոլորտային քննարկումներ, որոնք ներառում են Էկոլոգիական կրթություն, առողջ ապրելակերպ, ֆիզիկական դաստիարակություն, հայոց պատմություն և կրոնների պատմություն, մեդիագրագիտություն, մարդու իրավունքներ, արվեստի կրթություն և կրթության ներառականություն թեմաները: Քննարկումների ընթացքում հավաքագրված առաջարկների հիման վրա նախագիծը կրկին լրամշակվել է: «Կրթական բարեփոխումների արդյունքում որոշ առարկաներ կմիավորվեն, բայց բովանդակության մեխանիկական կրճատում չի իրականացվելու»,-ընդգծել է փոխնախարարը՝ նշելով, որ դպրոցն ու մանկավարժներն այս փոփոխություններով բավականին մեծ ազատություն են ստանալու։ «Ուսուցիչն ունենալու է առարկայական ծրագիր և ազատ է լինելու իր դասի պլանը կազմելու հարցում, ընտրելու ուսումնառության և դասավանդման նյութերը և գնահատման ենթակա հանձնարարությունները»,- արձանագրել է Ա․ Անափիոսյանը։

Անդրադառնալով միջազգային համագործակցության լայն շրջանակին ու ծրագրերին՝ Ա․ Անափիոսյանն ասել է, որ անցնող տարում լուրջ աշխատանք է տարվել եվրոպական մի շարք համալսարաններում՝ Բուխարեստի, Զալցբուրգի, Վենետիկի և Պրահայի համալսարաններում հայագիտության բնագավառում հետազոտություններ ու ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։ Բացի այդ, 2019 թվականին վերապատրաստվել և վկայականներ են ստացել սփյուռքահայ 57 ուսուցիչներ, անցկացվել է Համահայկական հայագիտական օլիմպիադան։ «Միջազգային համագործակցության շրջանակում Հայաստանն ընտրվել է որպես երկու միջազգային կառույցների կոմիտեների բյուրոյի անդամ։ Խոսքը Եվրոպայի խորհրդի կրթության հարցերով կոմիտեի բյուրոյի մասին է, որտեղ 50 անդամ պետություններից միայն 4-ն են ներկայացված։ Մեր երկիրը նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության հարցերով կոմիտեի բյուրոյի անդամ է ընտրվել»,-տեղեկացրել է նա՝ հավելելով, որ երկկողմ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել Չինաստանի, Վիետնամի, Սինգապուրի, Իտալիայի, Լեհաստանի, Մոլդովայի, Իսրայելի, Քուվեյթի գործընկեր կառույցների հետ։ Իրականացվել են և ընթացքի մեջ են «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում», «Կայուն դպրոցական սնունդ», «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում», «Դպրոցների համալիր անվտանգության ապահովում», «EU4Innovation» և մի շարք այլ ծրագրեր։

Անդրադառնալով «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրին՝ նա ասել է, որ հանրապետության բոլոր մարզերում տարրական դպրոցների սաները պետության և դոնորների աջակցությամբ տաք սնունդ են ստանում։ «Դա միտված է երեխաների համար ճիշտ սննդակարգ ապահովելուն, ինչը նպաստում է դասերի ընթացքում առավել կենտրոնացմանը, ուղեղի զարգացմանը: Համաձայն հետազոտության՝ ճիշտ սննդակարգով նախաճաշ ստացող երեխաներն ավելի լավ կրթական արդյունք են դրսևորում, քան մյուսները»,- ասել է Ա. Անափիոսյանը։

Միջպետական համագործակցության ծրագրերի և ուսանողների կրթաթոշակային փոխանակումների շրջանակում անցնող տարում ՀՀ 227 քաղաքացիներ գործուղվել են 7 պետությունների բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու համար, շուրջ 50 օտարերկրյա քաղաքացիներ սովորում են ՀՀ բուհերում: Կազմակերպվել է շուրջ 1500 օտարերկրյա դիմորդների ընդունելության և կացության իրավունքի տրամադրման գործընթացը, ինչպես նաև շուրջ 800 սփյուռքահայ դիմորդի ընդունելություն ՀՀ բուհեր և քոլեջներ, ընդ որում 70-ը՝ պետական պատվերի տեղերի շրջանակում։ Լրամշակվել և ՀՀ կառավարություն են ներկայացվել հանրակրթական դպրոցների ֆինանսավորման նոր բանաձևը, Կրթության զարգացման տեսլականը, ԿԳՄՍՆ-ի 5-ամյա գործողությունների ծրագիրը, և ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք այլ ծրագրեր։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal