Վարչապետը հրապարակել է զինծառայողների ամսական վարձատրության բարձրացման ցուցանիշները
BlogՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այսօր Հայոց բանակի օրն է
Փաստ համար 35/2 - Կառավարության որոշմամբ 2019 թ. հունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների ամսական վարձատրության բարձրացման կոնկրետ ցուցանիշները հետեւյալն են.
-Գնդի հրամանատար–22 հազար դրամ, 4.6 տոկոս:
-Գնդի հրամ. տեղակալ-51 հազար դրամ, 12.7 տոկոս:
-Գումարտակի հրամանատար- 88 հազար դրամ, 23 տոկոս:
-Վաշտի հրամանատար -97 հազար դրամ, 32.6 տոկոս:
-Դասակի հրամանատար- 72 հազար դրամ, 26.2 տոկոս:
-Ավագ ենթասպա-38 հազար դրամ, 18 տոկոս:
-Շարքային պայմանագրային- 23 հազար դրամ, 13.7 տոկոս:
-Սերժանտ պայմանագրային (դասընթաց անցած) - 49 հազար դրամ, 22 տոկոս:
Վերը բերված թվերը վարձատրության ավելացած մասն են՝ հարկումից հետո: Այսինքն՝ սա այն հավելյալ գումարն է, որ մարդիկ կոնկրետ ամեն ամիս տանում են իրենց տուն: Կախված ծառայության բնույթից, կոչումից՝ այս թվերը կարող են ավելանալ կամ մի փոքր պակասել: Ընդ որում, ավելացումները, կախված ծառայության բնույթից, էական և շոշափելի են, իսկ նվազեցումները՝ կախված նորից ծառայության բնույթից, ոչ էական են:
Շնորհավոր տոնդ Հայոց հաղթանակած, փառապանծ բանակ»։