Yerevan, 02.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Հայաստան մուտք գործող 2,7 մլն ուղեւոր զննվել է, 383-ի մոտ նկատվել են վարակիչ հիվանդությունների ախտանշաններ

Society

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) աշխատակիցները այս ընթացքում ավտոմատ ջերմաչափում եւ վիզուալ զննում են իրականացրել Հայաստան մուտք գործող շուրջ 2,7 մլն ուղևորի շրջանում։ Վարակիչ հիվանդությունների ախտանշաններ (ջերմություն, ցանավորում) նկատվել են 383 անձի մոտ։ Այս մասին նշվում է ԱԱՏՄ հաշվետվության սեղմագրում։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) ՀՀ վարչապետի 2018թ. հունիսի 11-ի 755-Լ որոշմամբ հաստատված  իր կանոնադրության շրջանակում 2019թ․ իրականացրել է, մասնավորապես, հետեւյալ աշխատանքները։

Ստացված դիմում-բողոքների հիման վրա և սեփական նախաձեռնությամբ  հարուցվել է 1674 վարչական վարույթ (2018-ի համեմատ՝ 8 անգամ ավելի), որոնց արդյունքում նշանակվել է շուրջ 500 տուգանք։ Դրանցով ընդհանուր առմամբ սահմանվել է շուրջ 247 մլն դրամի տուգանք, որից բյուջե մուտքագրվել է ավելի քան 28 մլն դրամ։ Վարչական վարույթների արդյունքում հայտնաբերված խախտումների համար տնտեսավարող սուբյեկտներին տրվել են խախտումները վերացնելու կարգադրագրեր։

Ամենաշատ դիմում-բողոքներն առնչվել են սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտին՝  161։ Այս առումով տեսչական մարմինն օրենքով սահմանված կարգով հարուցել է  1069 վարչական վարույթ։ Դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության ոլորտում ստացվել է 24 դիմում (բողոք), հարուցվել է 271 վարչական վարույթ։ Բժշկական սպասարկմանն առնչվող դիմում-բողոքները 36-ն են, հարուցվել է 309 վարչական վարույթ։ Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտին առնչվող 42 դիմում-բողոք է ստացվել, օրենքով սահմանված կարգով հարուցվել է 25 վարչական վարույթ։

Դիտարկվել են  տնտեսավարողների կողմից օրենքների առավել հաճախակի խախտումները, դրանց պատճառները և տարածվածությունը։ Ըստ այդմ՝ խախտումները հիմնականում պայմանավորված են օրենսդրության պահանջների չիմացությամբ և ոչ բավարար իրազեկմամբ:

Դեղերի շրջանառության և դեղագործության ոլորտում առավել հաճախ խախտվում են դեղերի պետական գրանցման, ներմուծման  և արտահանման հետ կապված օրենքների պահանջները։  Բուժսպասարկման ոլորտում հաճախ խախտվում է բժշկական փաստաթղթերի լրացման և վարման կարգը։ Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում օրենսդրության խախտումներն առավելապես առնչվում են աշխատատեղերում, շենքերում և կառուցապատման տարածքներում առկա աղմուկին, բնակտարածքներում սանիտարական նորմերի պահպանմանը, բժշկական թափոններին, բժշկական նշանակության արտադրատեսակների ախտահանմանը եւ մանրէազերծմանը, ջրի որակին: Սանիտարական նորմերի խախտումներ արձանագրվել են նաև նախադպրոցական կազմակերպություններում։ Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտում տնտեսավարող սուբյեկտներն առավել հաճախ խախտում են աշխատողներին աշխատանքի կոլեկտիվ և անհատական պաշպանության միջոցների տրամադրման և կիրառման, գործատուի կողմից աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության վերաբերյալ ներքին իրավական ակտեր չընդունելու նորմերը։

Գործարկվել են տեսչական մարմնի նոր կայքը՝ www.hlib.am հասցեով եւ նոր «Թեժ գիծ» ծառայությունը՝ 8107 հեռախոսահամարով։ 2019-ին ԱԱՏՄ նախկին թեժ գծով ստացվել է 351 զանգ։ Դրանց գերակշիռ դեպքում հարցերը վերաբերել են աշխատանքային իրավունքի և սանիտարահիգիենիկ ոլորտի ամենատարբեր խնդիրներին։ Զանգերի ակտիվությունը կտրուկ բարձրացել է հուլիսին (62 զանգ)՝ պայմանավորված ամռանը հանրային օբյեկտներում աղմուկի ավելացման, սննդի որակի, վարակների հավանական ավելացման ու աղբի խնդիրների հետ։ Զանգերի վիճակագրությունը փաստում է, որ աճի միտում ունեն հատկապես աշխատանքային հարաբերություններին առնչվող հարցերը։

Իրականացվել է 1673 իրազեկման եւ կանխարգելիչ աշխատանք ԱԱՏՄ վերահսկման բոլոր ոլորտներում՝ դեղերի շրջանառության  և դեղագործական, բժշկական սպասարկման, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ուղղություններով։ Մասնավորապես,  ուղարկվել է 396 գրություն, որից 101-ը՝ դպրոցական հաստատություններին՝ ջերմային ռեժիմի վերաբերյալ, 17-ը՝ բուժօգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին՝ սուր շնչառական վարակների և գրիպի կանխարգելման միջոցառումների վերաբերյալ, 196-ը՝ դպրոցական և նախադպրոցական հաստատություններին՝ իրականացվող հակահամաճարակային միջոցառումների վերաբերյալ, 22-ը՝ համայնքների ղեկավարներին՝ խմելու ջրի լաբորատոր հետազոտություններով արձանագրված շեղումների վերաբերյալ եւ այլն։

ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերը մշտապես հետևել են երկիր մուտք գործողների մոտ կասկածելի լաբորատոր ախտանշանների առկայությանը՝ կատարելով ավտոմատ ջերմաչափում եւ վիզուալ զննում։ Այս ընթացքում հսկողություն է իրականացվել շուրջ 2,7 մլն ուղևորի նկատմամբ։ Վարակիչ հիվանդությունների ախտանշաններ (ջերմություն, ցանավորում) նկատվել է 383 անձի մոտ, որոնց մասին հաղորդվել է տարածքային ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններին՝ ախտորոշումը ճշտելու և հետագա հսկողության նպատակով։ Ուժեղացվել է հսկողությունը կարմրուկի կլինիկական նշաններով կասկածելի դեպքերի վաղ հայտնաբերման նպատակով: Հսկողություն է իրականացվել 247 աճյունի տեղափոխման նկատմամբ․ ուսումնասիրվել են փաստաթղթերը և տեղափոխման պայմանները։

Կառավարությանը, համապատասխան ոլորտների քաղաքականություն մշակող պետական մարմիններին ներկայացվել է 32 առաջարկություն։

2019-ին հաստատվել եւ հրապարակվել է 2020թ․-ի ստուգումների տարեկան ծրագիրը՝ որպես այդպիսին՝ առաջինը, որով այս տարի ստուգումներ կիրականացվեն 191 տնտեսավարողի մոտ։

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023