Yerevan, 07.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Առաջին անգամ արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ում առաջ է անցել գյուղատնտեսությունից.Գործադիրը հաստատեց 2019-ի զեկույցը

Economics

Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 27-ի նիստում հավանություն տվեց ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցին:

Հարցը ներկայացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ զեկույցը մինչեւ մարտի 1-ը պետք է ներկայացնեն ԱԺ:

«Զեկույցում ներկայացված են փաստեր, որոնք դուք հրապարակել են 100 փաստ նոր Հայաստանի մասին ձեր հրապարակումներում: Իհարկե, ամփոփված են նաեւ այլ թվեր ու ցուցիչներ: Զեկույցը բավականին քննարկված է, առաջարկում եմ հավանություն տալ եւ ներկայացնել ԱԺ»,-ասաց նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց նախարարություններին ինքնաստուգում անել եւ տեսնել, թե այդ 100 փաստերի մեջ քանի փաստն է վերաբերում կոնկրետ իրենց նախարարությանը»,-ասաց նա:

Փաշինյանը նաեւ հրապարակեց զեկույցի նախաբանը՝ նշելով.

«2019 թվականը հետհեղափոխական կառավարության գործունեության առաջին լիարժեք տարին էր, եւ Կառավարությանը հաջողվել է գրանցել 2008 թվականից ի վեր ամենաբարձր տնտե¬սական աճի մակարդակը՝ 7.6%, որն ամենաբարձրն է ԵՏՄ անդամ երկրների, հարեւան բոլոր երկրների եւ եվրոպական տարածաշրջանի երկրների համեմատ:

Հաշվետու տարում Հայաստանի տնտեսական աճն ուղեկցվել է տնտեսության ճյուղային կառուց¬վածքի բարելավմամբ, ցածր գնաճով, ֆինանսական կայուն ցուցանիշներով։

Մշակող արդյունաբերությունը 2019 թվականին աճել է 12%-ով` 2008 թվականից հետո առաջին անգամ ՀՆԱ-ի կառուցվածքում 12․1% կշռով` դառնալով տնտեսության առաջատար ճյուղը: Սա ես համարում եմ շատ կարեւոր այն կոնտեքստում, որ մենք հայտարարել ենք, որ Հայաստանում տեսնում ենք որպես արդյունաբերական երկիր: Ընդ որում, այստեղ հաշվարկված չէ հանքարդյունաբերությունը»:

Փոխվարչապետ Ավինյանը նկատեց, որ առաջին անգամ մշակող արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ում առաջ է անցել գյուղատնտեսությունից:

Փաշինյանը շարունակեց զեկույցի նախաբանի ընթերցումը. «Հաշվետու ժամանակահատվածում տնտեսության մեջ ամենաբարձր աճն արձանագրել է կացության եւ հանրային սննդի ծառայությունների ոլորտը` նախորդ տարվա համեմատ աճելով 27.2%-ով, ինչը 2019 թվականի ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի 14․7%-ով աճի կարեւոր արտահայտություններից է:

Հայաստանից ապրանքների եւ ծառայությունների արտահանումը 2019 թվականի արդյունք¬ներով աճել է 10.3%-ով: Արտահանման էական աճ է արձանագրվել կոնյակի (26.4%), մրգային գինիների (70.8%), խաղողի գինու (25.3%) եւ բուսական ծագմամբ արտադրանքի (14.3%) ապրանքախմբերով:

Աճել է նաեւ միջին տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը 26.9%-ով, իսկ բարձր տեխնոլոգիա¬տար ապրանքներինը՝ 13.5%-ով:

2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2․1 միլիարդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 465 միլիոն դոլարով կամ 27․6%-ով, իսկ 2017 թվականի համեմատ՝ 635 միլիոն դոլարով կամ 41%-ով:

2018-2019 թվականների ընթացքում Կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտների հայտարարագրման ցուցանիշն ավելացնել 505․4 միլիարդ դրամով կամ 43.6%-ով, ինչը հնարավորություն է ընձեռել 199․1 միլիարդ դրամով նվազեցնելու հարկ վճարողների հանդեպ նախկինում ձեւավորված պարտքերը եւ 306․3 միլիարդ դրամով փաստացի ավելացնելու պետական բյուջեի հարկային եկամուտները։

2019 թվականին հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը կազմել է 22.3%՝ նախորդ տարվա ցուցանիշի (20.95%) համեմատ բարելավվելով 1.38 տոկոսային կետով, ինչը, այլ հավասար պայմաններում, համարժեք է 90.7 միլիարդ դրամ լրացուցիչ հարկային եկամուտների գոյացմանը:

2019 թվականի արդյունքներով առաջին 1000 խոշոր հարկ վճարողների վճարած հարկերի ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացել է 13%-ով, իսկ 2017 թվականի համեմատ՝ 31%-ով։

2018 թվականի մայիսից մինչեւ 2019 թվականի վերջ հավելյալ ի հայտ է եկել (ստեղծվել է կամ ստվերից դուրս է բերվել) ավելի քան 87 հազար աշխատատեղ:

2019 թվականի երրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակա¬հատվածի համեմատ նվազել է 2.1 տոկոսային կետով, իսկ զբաղվածության մակարդակն աճել է 2.5 տոկոսային կետով:

Հաշվետու տարում նորոգվել եւ հիմնանորոգվել է 460 կմ ճանապարհ, որից 110 կմ-ը՝ Կառավարության սուբվենցիոն ծրագրերով:

2019 թ. հունիսի 1-ից զինված ուժերի զինծառայողների ամսական վարձատրությունը, կախված ծառայության վայրից եւ պայմաններից, բարձրացվել է մինչեւ 30%-ով: Սեպտեմբերի 1-ից հանրակրթական դպրոցների շուրջ 38 հազար ուսուցիչների, բարձրագույն ուսումնական հաստատությունների 2,600 դասախոսների, առաջնային օղակի 10 հազար բուժաշխատողների աշխատավարձերը բարձրացվել են 10-30%-ով: Հոկտեմբերի 1-ից փրկարար ծառայության սպայական անձնակազմի եւ կրտսեր խմբերի աշխատավարձը բարձրացվել է մինչեւ 52%-ով:

2020 թ. հունվարի 1-ից քրեակատարողական ծառայողների աշխատավարձը բարձրաց-վել է 30%-ով: 2020 թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը 55 հազարից բարձրացվել եւ սահմանվել է 68 հազար դրամ:

Կառավարությունը 2019 թվականի հունվարի 1-ից բարձրացրել է 64,084 նպաստառուի նպաստների եւ 3,307 զինվորական կենսաթոշակառուի կենսաթոշակների չափերը՝ սահմանելով 25,500 դրամ: Հունվարի 1-ից բարձրացվել են նաեւ 21,785 աշխատանքային եւ 7583 երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացողների կենսաթոշակները՝ նվազագույն կենսաթոշակի մակարդակ սահմանելով 25,500 դրամ: 2020 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների չափը բարձրացվել է միջինը 10%-ով։

2019 թվականի ընթացքում ՀՀ միջազգային պահուստներն աճել են 26.1%-ով կամ շուրջ 590 միլիոն ԱՄՆ-ի դոլարով՝ տարեվերջին հասնելով աննախադեպ 2.85 միլիարդ ԱՄՆ-ի դոլար մակարդակի:

Բանկային համակարգի ակտիվները տարեսկզբից աճել են 16.9%-ով կամ 842 միլիարդ դրամով,  տրամադրված վարկերի ծավալը՝ 16.4%-ով կամ 482 միլիարդ դրամով, ներգրավված ավանդների ծավալը՝ 19.3%-ով կամ 527 միլիարդ դրամով:

Միջազգային վարկանիշային գործակալություններն արձանագրված տնտեսական ցուցանիշ¬ների եւ վարվող ոլորտային քաղաքականությունների գնահատման արդյունքում  բարձրացրել են Հայաստանի սուվերեն վարկանիշը, մասնավորապես, «Ֆիթչ»-ը այն բարձրացրել է «BB-», իսկ «Մուդիզ»-ը՝ «Ba3» մակարդակի։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal