Yerevan, 02.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Կառավարության այս քայլերով որեւէ էական արդյունք չենք ունենա. Սուրեն Պարսյան

Interview

Կառավարության հակաճգնաժամային տնտեսական ու ֆինանսական միջոցառումների, դրանց արդյունավետության, Հայաստանի տնտեսության ու դրամի կայունության հեռանկարների, բանկային ու վարկային կազմակերպությունների գործունեության, ապրանքների դեֆիցիտի, բեռնափոխադրումների, տնտեսական տարաբնույթ գործիքակազմ կիրառելու, սոցիալ-տնտեսական նոր  քայլերի դիմելու թեմաներով NEWS.am-ի հարցերին է պատասխանել տնտեսական գիտությունների թեկնածու, իրավաբան Սուրեն Պարսյանը։

Սուրեն Պարսյանի հետ հարցազրույցը՝ ստորեւ։

Որոշ վարկային կազմակերպություններ հրաժարվում են վարկառուներին տրամադրել վարկային արձակուրդ։ Ի՞նչ լծակներ ունեն կառավարությունը և Կենտրոնական բանկը՝ այդ խնդիրը կարգավորելու համար։

Կառավարությունն ուղղակի լծակ չունի բանկերի եւ վարկային կազմակերպության նկատմամբ, որպեսզի պարտադրի, որ նրանք բոլոր ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրամադրեն վարկային արձակուրդներ, վարկերի տոկոսների մարման հետաձգում այս դեպքում։ Այստեղ շատ կարեւոր են Կենտրոնական բանկը եւ Ֆինանսների հաշտարարի ինստիտուտը, որոնք երկուսն էլ կարող են, ուղղակի եւ անուղղակի եղանակով ազդել բանկային համակարգի վրա, վարկային համակարգի վրա, հաշվի առնելով այն, որ դրանք արդեն իսկ հայտարարություններ արել են, հրապարակային ընդունել են որոշակի պարտավորություններ։ Բայց նաեւ նշեմ, որ այդ հրապարակային հայտարարությունները բավականին լղոզված են եւ կարող են յուրովի մեկնաբանվել։ Շատ կարեւոր է, որ Կենտրոնական բանկը եւ Ֆինանսական հաշտարարի ինստիտուտը, բանկերի միությունն, ըստ բանկերի, կարողանան այդ չափորոշիչները դնել, կարողանան այդ պայմանները ֆիքսել, որպեսզի կարողանան նաեւ վերահսկել, հակառակ դեպքում հիմա ուղղակի վերահսկողություն չեն կարող անել։ Այս պահին կա նման խնդիր. ֆիզիկական անձինք, իրավաբանական անձինք, նախ չգիտես թե ինչպես պետք է դիմեն բանկին, ֆինանսական կազմակերպությանը եւ այդ բանկը, ֆինանսական կամ վարկային կազմակերպությունը ինչ չափորոշիչներով են գնահատելու իրենց։ Այդ տեղեկատվության պակասը կա հիմա, ցավոք, Կենտրոնական բանկը այս դեպքում, որեւէ ակտիվ քայլեր չի ձեռնարկում, զուտ հորդորով սահմանափակվեց, հայտարարեց, որ բանկերը հետաձգեն եւ այդքանը միայն։

Մի քանի օր առաջ վարչապետն իր ելույթում նշեց, որ այդքան էլ կողմ չէ, որ բանկերը տրամադրեն այդ վարկային արձակուրդը, ասելով, որ մարդ կա՝ միշտ էլ անպարտաճանաչ է վճարել, ինչի՞ համար պետք է բանկը նրա համար արտոնություն սահմանի, եւ առհասարակ, եթե մարդն ի վիճակի է հարկային պարտավորվածությունը կատարել, թող կատարի։ Որքանո՞վ է ճիշտ այս մոտեցումը։

Մարդը կամ ֆիզիկական անձը լավ օրից չէ, որ վարկ է վերցնում։ 2019 թվականի ընթացքում մեր սպառողական վարկերն աճեցին 32 տոկոսով։ Սա նշանակում է, որ մեր բնակչությունը չունի խնայողություններ՝ մի խոշոր մասը, ստիպված է վարկ վերցնել իր համար առաջին անհրաժեշտության կամ ոչ առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելու համար։ Մարդկանց եկամուտներն արագ չեն աճում, ինչպես կառավարության կամ ԱԺ–ի ներկայացուցիչների աշխատավարձերը, որոնք կրկնապատկվում են։ Մարդկանց աշխատավարձը 5–10 տոկոսով են ավելանում, բայց մարդիկ ուզում են լավ ապրել, իրենց բարեկեցության մակարդակը, կյանքի որակը փոխել, դրա համար անհրաժեշտ է ավելի մեծ ծախսեր կատարել եւ հիմա մարդիկ վարկերի տակ են մտել սպառողական ապրանքներ ձեռք բերելու համար։ Իսկ բիզնեսի համար, բիզնեսը ոգեւորող, տնտեսական անցած տարվա տնտեսական հեղափոխության հայտարարություններից, խոստումներից հետո մարդիկ վարկեր են վերցրել, օրինակ՝ գնացել, ավտոմեքենա են բերել, վարկ են վերցրել՝ փորձել ձեռնարկատիրական գործունեություն սկսել եւ այլն։ Հիմա իրենք էլ իրենց հերթին ունեն խնդիր եւ տարբեր պատճառներով հետաձգվել է գործը զարգացնելը։ Այսինքն, զուտ այն, որ գիտես մի քանի օր ուշացրել ես կամ դու միշտ ուշացող ես ու քեզ որեւէ աջակցություն չեն ցուցաբերում, դա ճիշտ մոտեցում չէ։ Ավելին ասեմ, այս մոտեցումով մենք հեռու չենք գնա եւ արդեն այս տարվա տնտեսական հեղափոխությունը հաստատ տեղի չի ունենա։ Ես ուղղակի վստահեցնում եմ, որ կառավարության այս քայլերով, որեւէ էական արդյունք չենք ունենա։

Համացանցում օգտատերերը տեղադրում են լուսանկարներ, որ սուպերմարկետներում գյուղմթերքի կտրուկ թանկացում է, թե ներկրված, թե Հայաստանում արտադրված։ Ներկրվածի պարագայում հայտարարում են, դե Իրանի կամ Վրաստանի հետ սահմանը փակ է, մինչդեռ բեռնափոխադրումներին այդ սահմանփակումը չպետք է որ վերաբերվեր, ապրանքը պետք է ներկրվեր։

Սննդի թանկ լինելը մի քանի հանգամանքներով է պայմանավորված։ Առաջինն այն է, որ սննդի նկատմամբ պահանջարկը մեծացել է համաշխարհային առումով։ Մարդիկ մի քանի շաբաթվա գնում են կատարում, սնունդ են ձեռք բերում, իսկ արտադրական հզորությունները մի քանի շաբաթում այդքան անգամ չեն ավելանա, հետեւաբար որոշակի դիֆիցիտ կառաջանա, այսինքն ապրանքի առաջարկը համապատասխան չի կարողանալու աճել։ Եթե պահանջարկը 3 անգամ ավելացավ, արտադրողները չեն կարողանա մի քանի օրում օրինակ վարուգի արտադրության ծավալները այդքան անգամ ավելացնել։ Դա հնարավոր չէ։ Բնականաբար՝ սա էլ հանգեցնում է գների աճի։ Սա մեկ։ Երկրորդ խնդիրը՝ բեռնափոխադրման սահմանափակումները, որոնք կան տարբեր պատճառներով։ Հիմա մենք ունենք բեռնափոխադրումների բաց ռեժիմ, այսինքն, Վրաստանով կարող ենք ապրանքները տեղափոխել, բայց միաժամանակ կան այլ խնդիրներ, օրինակ՝ լոգիստիկայի հետ կապված, դժվար է գտնել վարորդ, որը հիմա պատրաստ է օրինակ բեռները տեղափոխել, դժվար է նաեւ այդ բեռնափոխադրման լոգիստիկայի հարցերը լուծել, հիմա իրոք խնդիր է սա։ Դա էլ իր հերթին է դժվարացնում, բեռնափոխադրումը դառնում է ավելի ծախսատար, նաեւ դա է ապրանքի գնի վրա ազդում։ Եվ երրորդ գործոնը՝ դրամի արժեզրկումը բնականաբար իր ազդեցությունը թողնելու է ներկրվող ապրանքների գների վրա։ Մենք ունեցանք դրամի արժեզրկում, որը պետք էր մեր տնտեսությանը, հակառակ դեպքում մեր ապրանքներն ուղղակի արտահանման շուկաներից դուրս կմղվեին, բայց զուգահեռաբար պետությունը պետք է ավելացներ սոցիալապես խոցելի խմբերի եկամուտները։ Այս պահին, կարծում եմ, շատ տեղին կլիներ, որ պետությունը մի քանի ամսվա համար վերանայեր օրինակ՝ նպաստները, թոշակները, նաեւ պետական աշխատողների աշխատավարձերը, ինչը թույլ կտար այս գնաճը փոխհատուցել, մեղմել։

Որոշ տնտեսվարողներ ստիպում են աշխատողների մի մասին, որոնք պետք է մեկուսացման պատճառով տանը մնան, իրենց հաշվին արձակուրդ վերցնել։ Մինչդեռ կառավարությունն ասում էր, որ գործատերերը պարտավոր են վճարել հարկադիր արձակուրդը։ Դա ինչ որ կերպ հնարավո՞ր է վերահսկել։

Գործատու–աշխատող աշխատանքային հարաբերությունները  կառավարության վերահսկողությունից դուրս են։ Կառավարությունը չի կարող պարտադրել ոչ գործատուին, ոչ աշխատողին, որ աշխատողին ուղարկի հարկադիր պարապուրդի կամ արձակուրդի։ Պետությունը, կառավարությունը միայն պետական աշխատողների մասով ստանձնեց այդ պարտավորությունը, որ իր աշխատողները կամ տանը հեռավար ձեւով կաշխատեն, կամ տանը կնստեն ամբողջ աշխատավարձը կստանան։ Մասնավորի դեպքում այլ է իրավիճակը։ Մասնավոր–գործատու հարաբերությունները կարգավորվում է աշխատանքային օրենսգրքով, որտեղ կա մի դրույթ, որի համաձայն արտակարգ իրավիճակում գործատուն պարտավոր չէ վճարել աշխատողի  աշխատավարձը։ Սա նշանակում է, որ եթե գործատուն այս արտակարգ վիճակի պատճառով չի աշխատում, ինքը կարող է չվճարել իր աշխատողին, որովհետեւ ձեռնարկատիրական գործունեություն ուղղակի չի ծավալում։ Բնականաբար, աշխատողը եւ գործատուն մի տեսանկյունից են փորձելու գնահատել իրավիճակը, մեկը դիտելու է անհաղթահարելի ուժ կա, մյուսը՝ չէ։ Ամեն դեպքում կարող է, ասենք, գործատուն դիտի անհաղթահարելի ուժ կա, չվճարի, աշխատողը դա կարող է դատական կարգով բողոքարկել եւ պահանջոլ, որ վճարի։ Այսինքն մենք ունենք այդ հնարավորությունը, դատական կարգով ամեն դեպքում վերականգնել, բայց գոծատուն որեւէ դեպքում իրավունք չունի պարտադրել աշխատողին, թե դիմում գրիր ու քո հաշվին գնա արձակուրդ։ Նման մոտեցում, նման պահանջ ներկայացնելու իրավունք գործատուն չունի։

Մի կողմից պետությունը 150 միլիարդի աջակցություն է խոստանում, մյուս կողմից ակնհայտ է, որ ստեղծված պայմաններում հարկային մուտքերը նվազելու են։ Ի՞նչ միջոցների ներգրավմամբ է կառավարությունը լուծելու այս հարցը։

 Կառավարության այդ 150 միլիարդի աջակցության ծրագիրը կարող է իրականացվել եւ ճգնաժամից առաջ եւ ճգնաժամից հետո։ Դրանք անհրաժեշտ, բայց ոչ բավարար քայլեր են։ Ավելին ասեմ, այդ քայլերով իրենք տնտեսական հեղափոխություն չեն կարողանալու անել, որովհետեւ կառավարությունն ինքն ընդունեց, որ պատրաստ չէ վերցնել ռիսկը, պատասխանատվությունն, այդ գումարները ծախսելու համար։ Ինքն ի՞նչ առաջարկեց՝ եկեք բանկերին դիմենք, թող բանկերը գնահատեն առանձին տնտեսվարողի վարկունակությունը եւ նրան վարկ տա։ Այսինքն դարձյալ շահելու են այն ձեռնարկատերերը, որոնք մինչեւ հիմա լավ վիճակում են գտնվել, այսինքն բանկը վարկունակ կազմակերպություններին էլի վարկ է տալու։ Այսինքն՝ հարուստները կամ հարուստ կազմակերպությունները ավելի են հարստանալու, իսկ այն փոքր, միջին կազմակերպությունները լուրջ ֆինանսական խնդրիներ են ունենալու։ Այդ մասով որեւէ գործնական լուծում չկա։ Ավելին ասեմ՝ պետությունը փաստորեն ամեն ինչ թողել է բանկի հայեցողությանը, բանկը կորոշի կտա, չի որոշի չի տա, ինքը կֆինանսավորի բանկի ցանկացած որոշում, ելնելով բանկի հիմնավորումից։ Սա՛ է իրավիճակը, իսկ այս ձեւով, կարծում եմ, ճիշտ չէ եւ մենք լուրջ խնդիրներ ենք ունենում, որովհետեւ հիմա այդ կազմակերպությունները, հատկապես փոքր եւ միջին բիզնեսը, պարտքեր է կուտակում միմյանց հանդեպ, պետության հանդեպ, հիմա փոքր եւ միջին բիզնեսը հարկեր է կուտակում պետության հանդեպ, այդ հարցը պետք է լուծվի, իրենք չեն աշխատում, բայց կուտակում են։ Պետությունը հրաժարվեց, որեւէ ձեւով հարկային արձակուրդ տրամադրել, բայց նույն հաջողությամբ 2 տարի առաջ նույն այդ կառավարության ներկայացուցիչները մի քանի միլիարդ դրամի ակտեր նվիրեցին օրինախախտ քաղաքացիներին։ Պետք է տարբերակված մոտեցում լինի եւ, ըստ ոլորտների, մենք լուրջ խնդիր ունենք։ Մեր զբոսաշրջության ոլորտը ուղղակի ճգնաժամի մեջ է, եւ այս ոլորտին եթե չհասնի հասցեական մոտեցում, կկորցնենք այս զարգացման հնարավորությունները մի քանի տարով։ Պետք է այս պահին այս խնդիրը լուծենք եւ դրա լավագույն միջոցը պետք է լինի նաեւ գրանտային տարբեր ծրագրերի իրականացումը, այսինքն պետությունն առանձին ոլորտներին, առանձին կազմակերպություններին պետք է դրամաշնորհներ տա։

Եթե ստեղծված իրավիճակը ձգվի, հնարավո՞ր է, որ կառավարությունը բյուջետային պարտավորությունները կատարելու խնդիր ունենա։

Միանշանակ բյուջեի եկամտային մասը հավաքագրելու ռիսկ կա, սական նույն այս կառավարությունը կենտրոնական բանկում ունի 600 միլիոն դոլարի չափով ավանս, որը վերջին 2 տարիների ընթացքում է կուտակվել, կարող է այդ կուտակված՝ ինչպես նախկինում էի ասել՝ սեւ օրվա գումարը ծախսել։ Այս միջոցը կա, այս հնարավորությունը կա, ու նրանք դա կարող են օգտագործել։ Այլ հարց է, որ կառավարությունում հիմա, ցավոք, չկան նոր գաղափարներ, նոր միտք, չկա նոր տնտեսական թիմ, որը կարողանա այդ միջոցները արդյունավետ տեղաբաշխել տնտեսության մեջ։ Վարչապետին շրջապատող տնտեսական թիմը արդեն 15–20 տարի է նույն բանն է ասում եւ նույն բանն էլ անում է ու երեւէ տնտեսական հեղափոխություն նրանք չեն կարող իրականացնել։

Կարծում եք՝ Հայաստանը հարկադրված կլինի՞ մեծացնել արտաքին պարտքը՝ ճգնաժամը հաղթահարելու համար։

Մենք այս պահի դրությամբ լրացուցիչ վարկային միջոցների անհրաժեշտություն չունենք, քանի որ ունենք խնայողություններ։ Այս իրավիճակում բոլոր պետությունները նախատեսում են հակաճգնաժամային միջոցառումներ, բավականին մեծ ծավալով, նույնիսկ իրենց ՀՆԱ–ի կամ բյուջեի 5 տոկոսը, 3 տոկոսը, 10 տոկոսը, տարբեր չափերով։ Խնդիրն այն է, որ այդ վարկային միջոցները  ո՞ր ուղղություններով պետք է ծախսվեն։ Եթե ավանդաբար բերելու ենք բանկերին զրոյական փողեր տանք, բանկերը դրանք 5-ից 10 տոկոսով տեղաբաշխելու են տնտեսության մեջ, սա մեզ ոչինչ չի տալու, տնտեսությանն օուտ չի տալու։ Եթե պետությունն այդ գումարները վերցնի, ինքը դառնա տնտեսվարող ու լուրջ ծրագրեր, գյուղատնտեսական ծրագրեր, ավիացիոն եւ այլ ծրագրեր իրականացնի, կասենք ճիշտ մոտեցում է, նոր մոտեցում է։ Պետությունը պետք է դառնա տնտեսվարող, պետք է չվախենա տնտեսական պրոցեսներին մասնակցելուց, պետք է վախենա կոռուպցիոն ռիսկերից։ Պետք է կոնկրետ գործով զբաղվի, ոլորտներ ղեկավարի, ոլորտներ ֆինանսավորի եւ նաեւ պետական ձեռնարկություններ ստեղծի առանձին ոլորտներում։

 Վերջին շրջանում դրամը դոլարի նկատմամբ էականորեն արժեզրկվել է։ Ինչո՞վ է սա պայմանավորված, և մինչև որքա՞ն կարող է այդպես շարունակվել։

 Դրամի արժեզրկումը տրամաբանական է, ելնելով ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունից։ Առաջինը, որ համաշխարհային շուկայում նավթի եւ մետաղի գինը նվազել է եւ մենք հանդիսանում ենք պղինձ արտահանող խոշոր երկրներից մեկը։ Մեր արտահանման 24 տոկոսը կազմում է պղինձը, իսկ պղնձի գինը համաշխարհային շուկայում նվազել է, այսինքն Հայաստան արտարժույթի հոսքերը նվազել են։ Մյուս ուղղությունը՝ նավթի էժանանալը բնականաբար նվազեցնում է ՌԴ–ից արտարժույթի հոսքը Հայաստան։ Դա եւս խնդիր է։ Բացի այդ, ճգնաժամի ժամանակ մարդիկ նախընտրում են իրենց գումարները պահել ոսկով կամ դոլարով եւ դրա արդյունքում եւս դոլարն արժեւորվում է։ Չորրորդ հանգամանքն այն է, որ Կենտրոնական բանկը որոշեց 0.25 տոկոսով նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որը ճիշտ էր, բայց քիչ, թերեւս 0.5 տոկոսով պետք է իջեցներ, քանի որ հիմա համաշխարհային գերտերությունները շատ արագ են իջեցնում  վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Արդյունքում իրենց արժույթը արժեզրկվում է, գների աճ է լինում, բայց ուրիշ կերպ նրանք չեն կարող, որովհետեւ իրենց ապրանքները թանկանում են համաշխարհային շուկայում։ Հիմա մեր ապրանքը թանկացել է Ռուսաստանում, Եվրոպայում, ԱՄՆ–ում, քանի որ մեր դրամի արժեզրկումն ավելի քիչ է, քան օրինակ ռուսական ռուբլու դեպքում։

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023