Մեզ հաջողվեց ժամերի ընթացքում ալկոգելի արտադրություն ձեւավորել. Արայիկ Հարությունյան
Politics«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի ընկերությունն Արցախում ալկոգել է արտադրում: Այս մասին այսօր` մարտի 29-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց Արայիկ Հարությունյանը:
«Մեզ հաջողվեց ժամերի ընթացքում ալկոգելի արտադրություն ձեւավորել մեր երկրում եւ լուծել ամբողջ խնդիրը: Ի դեպ, դա իմ ընկերությունն է, որի հիմնադիրներից մեկն եմ եղել ժամանակին, այսօր այն ապահովու է ամբողջ Ղարաբաղը ալկոգելով, ինչքան գիտեն բանակին նվիրատվություն են տվել, բոլոր նրանք ովքեր ցանկանում են, անվճար ապահովում են»,-ասաց նա:
«Ես մտածում էի դատի տալ այդ ստոր հայտարարության համար, ժամանակ է անցել, ինչու չեն ապացուցել: Եւ բոլոր հայտարարությունների հիմքում դա է դրված, փորձել սեւացնել ինձ, ուղղակի խնդրում եմ` մի արեք նման բաներ»,-հավելեց նա: