Արցախ մեկնող ԱԺ պատվիրակությունը կգլխավորի Ալեն Սիմոնյանը. ինչու չի մեկնել Արարատ Միրզոյանը
PoliticsԱզգային ժողովի պատվիրակությունը քիչ առաջ մեկնեց Արցախ՝ դիտարկելու մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրությունները: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, NEWS.am-ին հայտնեց ԱԺ նախագահի խորհրդական Վահան Կոստանյանը։
Նա հայտնեց, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը չի գլխավորելու պատվիրակությունը, քանի որ ԱԺ արտահերթ նիստեր են, եւ, որ ինքը խորհրդարանում աշխատանքային այլ գրաֆիկ ունի:
Նշենք, որ ԱԺ պատվիրակության անդամները թեստեր են հանձնել՝ Արցախ մեկնելուց առաջ: