Yerevan, 02.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


«Դատապարտյալների հիվանդանոցի» 2 մասնաշենքերը լրիվ դատարկվել են և կարող են դառնալ կարանտինային գոտի

Society

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Խումբ) 2020 թվականի մարտի 31-ին այցելություն են կատարել ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ՝ պարզելու համար, թե ԿՈՎԻԴ-19 համավարակի կանխարգելման նպատակով արտակարգ դրություն հայտարարելու պայմաններում կանխարգելիչ ինչ աշխատանքներ են իրականացվում քրեակատարողական հիմնարկներում։

Այցի ընթացքում դիտորդները ՔԿՀ վարչակազմից տեղեկացել են, որ մինչ հիմնարկ մուտք գործելը բոլոր աշխատակիցները ջերմաչափվում են։ Առավոտյան աշխատակիցների անվանականչն իրականացվում է հիմնարկի վարչական շենքի հարակից տարածքում, աշխատակիցների միջև պահպանվում է սոցիալական հեռավորությունը՝ միմյանցից կանգնում են մեկ և կես մետր հառավորությամբ:

Հիմնարկի պետը տեղեկացրեց, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից առկա է բանավոր ցուցում, ըստ որի՝ հիմնարկ մտնելիս բոլոր աշխատակիցների ջերմությունը պետք է չափել, ախտահանել, նրանք պետք է կրեն դիմակ ու ձեռնոց, որից հետո նոր անցնեն աշխատանքի։

Դիտորդները տեղեկացել են նաև, որ արձանագրվել են դեպքեր, երբ առավոտյան ջերմաչափման ժամանակ աշխատակիցներից ոմանք ունեցել են ջերմություն: Նման դեպքում նրանք հետ են ուղարկվել: Անհրաժեշտության դեպքում ջերմություն ունեցող աշխատակիցները դիմում են իրենց համայնքային պոլիկլինիկա: Նույնիսկ դեպքեր են եղել, երբ նրանք թեստավորվել են, սակայն արդյունքները բացասական են եղել, իսկ ջերմությունը պարզապես մրսածության հետևանք է եղել:

Ինչպես պարզ է դարձել այցից, աշխատակիցների կամ ազատությունից զրկված անձանց հետ իրազեկման աշխատանքներ իրականացվել է միայն Միջազգային Կարմիր խաչի կողմից, որի ներկայացուցիչները երկու անգամ հանդիպել են աշխատակիցների հետ, իրազեկել ԿՈՎԻԴ-19 համավարակի մասին և աշխատակիցներին տրամադրել հեղուկ օճառներ։

Ստեղծված իրավիճակը քննարկվել է նաև «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ «Արմավիր» ՔԿՀ-ի ներկայացուցիչների հետ: Դիտորդների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ էլեկտրական ջերմաչափը բժիշկները ձեռք են բերել իրենց անձնական միջոցներով, յուրաքանչյուր բուժաշխատող իր միջոցներով է ձեռք բերում դիմակ կամ ձեռնոց, ընդ որում՝ ոչ բժշկական, այլ սովորական դիմակներ։

Պարզվել է նաև, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից ոչ հիմնարկի աշխատակիցներին, ոչ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ՔԿՀ-ի բուժանձնակազմին չեն տրամադրվել անհատական անվտանգության ապահովման միջոցներ՝ ձեռնոցներ, դիմակներ կամ ախտահանիչ նյութեր ու բժշկական արտահագուստ։ Նախարարության կողմից տրամադրվել է միայն քլոր, որով ամեն օր ախտահանում են ողջ հիմնարկի տարածքը, սակայն խցերի ներսը չի ախտահանվում։ Հիմնարկը չունի նաև առաջնային հետազոտության սարքավորումներ՝ ռենտգեն և ֆլյուրագրաֆիկ հետազոտություն անցկացնելու սարքեր, ինչը դժվարեցնում է իրենց աշխատանքը և կախվածության մեջ է դնում քաղաքացիական հիվանդանոցներից՝ բարձրացնելով հիվանդություն ձեռք բերելու ռիսկայնությունը:

Խումբը պարզել է նաև, որ ազատազրկված անձինք ապահովված չեն ախտահանիչ նյութերով կամ պարագաներով։ Զբոսանքից վերադառնալուց, փաստաբանի, քննիչի, դատախազի, ուղեկցողի հետ հանդիպելուց հետո կամ այլ դեպքերում նրանք չունեն անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներ:

Այցի արդյունքում արձանագրված տեղեկությունները խիստ մտահոգիչ են Խմբի համար, ինչի հիման վրա հրատապ հաշվետվություն է ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարություն՝ ներկայացնելով կոնկրետ առաջարկներ՝

Բոլոր հիմնարկները պետության միջոցների հաշվին ապահովել էլեկտրական ջերմաչափերով։

Բոլոր հիմնարկների աշխատակիցներին ապահովել անհատական ախտահանիչ նյութերով և պարագաներով (բժշկական դիմակներ, ձեռնոցներ, ալկոգել, սպիրտ և այլն)։

ՔԿՀ տարածքները ապահովել ախտահանիչ նյութերով։

Իրազեկման լայնածավալ աշխատանքներ իրականացնել աշխատողների և ազատազրկված անձանց հետ՝ պահպանելով անվտանգության կանոնները։

Քանի որ տեսակցությունները ժամանակավորապես դադարեցված են, ազատազրկված անձանց՝ մինչև արտակարգ դրության ավարտը տրամադրել անվճար քարտեր՝ հեռախոսակապից օգտվելու և առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու համար։

Ազատազրկված անձանց ըստ անհրաժեշտության ապահովել ախտահանիչ նյութերով և պարագաներով

Ապահովել առաջնային հետազոտության սարքավորումներով՝ ռենտգեն սարքով և ֆլյուրագրաֆիկ հետազոտություն անցկացնելու սարքով՝ հնարավորինս կրճատելով քաղաքացիական հիվանդանոցներում նման զննությունների իրականացումը։

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին ապահովել բժշկական դիմակներով, ձեռնոցներով, բժշկական արտահագուստով, ախտահանիչ նյութերով։

Ի պատասխան Խմբի 2020 թվականի ապրիլի 1-ի թիվ 20-18 հրատապ հաշվետվության՝ ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ քրեակատարողական հիմնարկներում տեղակայված ստորաբաժանումների կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ՝ ազատազրկված անձանց մոտ և առհասարակ քրեակատարողական հիմնարկներում COVID-19 համավարակի տարածումը կանխարգելելու ուղղությամբ:

Այսպես, դեռևս ՊՈԱԿ-ի տնօրենի 2020 թվականի հունվարի 10-ի թիվ 3-Լ հրամանի համաձայն՝ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների կանխարգելման նպատակով ՊՈԱԿ-ի ստորաբաժանումների ղեկավարներին հրահանգվել է սահմանափակել կալանավորված անձանց և դատապարտյալների շփումը ակնհայտ հիվանդ այցելուների հետ, ինչպես նաև խստացնել հսկողությունը սանիտարահակահամաճարակային ռեժիմի պահպանման նկատմամբ: Հանձնարարվել է նաև իրականացնել վիրուսային վարակների վերաբերյալ բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում և առողջ ապրելակերպի վերաբերյալ իրազեկման աշխատանքներ:

ՊՈԱԿ-ի դեղորայքային ապահովման պատասխանատուին հանձնարարվել է ստորաբաժանումները ապահովել անհրաժեշտ ախտահանիչ նյութերով, դեղերով և այլ պարագաներով:

2020 թվականի մարտի 13-ին ՊՈԱԿ-ի ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է առավելագույնս սահմանափակել քրեակատարողական հիմնարկներում գտնվող հիվանդների տեղափոխումը քաղաքացիական բժշկական հաստատություններ՝ այն իրականացնելով միայն անհետաձգելի սուր պաթոլոգիաների և հիվանդի կյանքին սպառնացող վտանգի դեպքերում:

ՊՈԱԿ-ի ստորաբաժանումներում մինչև 2020 թվականի ապրիլի 15-ը դադարեցվել է ստոմատոլոգիական ծառայություն իրականացնող բժշկական կաբինետների գործունեությունը, ինչի արդյունքում մատուցվում է միայն անհետաձգելի ստոմատոլոգիական բուժօգնություն:

Ի թիվս այլնի, հարկ է նշել, որ հնարավոր հիվանդների մեկուսացման նպատակով նախատեսվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի երկու մասնաշենքերի շքամուտքում հրատապ կարգով կառուցել վարակազերծման և ախտահանման համար նախատեսված նախասրահ:

Բացի այդ, նախատեսվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի մասնաշենքերը (սկզբնական շրջանում` երկուսը, իսկ վատագույն սցենարի դեպքում` բոլոր մասնաշենքերը) հատկացնել առավել ռիսկային համարվող ազատազրկվածներին և հիվանդներին` մյուսներից անջատ պահելու համար։

Արդարադատության նախարարությունից հայտնել են նաև, որ կատարված աշխատանքների արդյունքում ներկայումս «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի տուբերկուլոզային և նարկոլոգիական մասնաշենքերն ամբողջության դատարկ են և կարող են օգտագործվել բացառապես որպես կորոնավիրուսային վարակի կանխարգելման կարանտինային գոտի: Առանձնացված 2 մասնաշենքում հնարավոր կլինի տեղակայել մինչև 150 մահճակալ:

Միևնույն ժամանակ, քրեակատարողական հիմնարկներում նոր կորոնավիրուսային վարակի ախտանշաններ ունեցող ազատությունից զրկված անձանց մեկուսացման համար առանձնացվել են առնվազն 1-ական խցեր։ Բացի այդ, երկարաձգվել է կարանտինային բաժնում պահելու օրերի թիվը՝ 7-ից դառնալով 14 (հիվանդացության նշանների բացահայտման հնարավոր օրերի թվով):

Աշխատակիցների իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով.

1)      Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն ուղեցույց մշակելու և այն աշխատակիցներին տրամադրելու վերաբերյալ,

2)      Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հետ իրականացված բանակցությունների հիման վրա մշակվել են իրազեկման թերթիկներ (այս պահին հայերեն 2550 օրինակներն են, 60 ազդագիր, շուտով կտպագրվեն նաև պարսկերեն, ռուսերեն, իսպաներեն և անգլերեն տարբերակները),

3)      ՀՀ առողջապահության նախարարության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն ՊՈԱԿ-ի բուժանձնակազմին էլեկտրոնային հաղորդակցության եղանակներով վերապատրաստելու վերաբերյալ:

Ընդհանուր առմամբ 2019 թվականի դեկտեմբեր ամսից առ այսօր ՊՈԱԿ-ը քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում վիրուսային վարակների կանխարգելման նպատակով տարբեր կազմակերպություններից ձեռք է բերել և ստացել՝

1)      10.12.2019թ. Ձեռնոցներ վիրաբուժական՝ 2159 հատ,

2)      11.12.2019թ. Աբակտերիլ՝ 2100 հաբ,

3)      18.12.2019թ. Ջերմաչափ սնդիկային՝ 180 հատ,

4)      27.12.2019թ. Բժշկական հագուստ՝ 100 հատ,

5)      24.12.2019թ. Ձեռնոցներ՝ 400 տուփ (40000 հատ),

6)      24.12.2019թ. Լեյկոսեպտ 1 լ՝ 9 հատ,

7)      24.12.2019թ. Էթանոլ 1 լ` 103 հատ,

8)      24.12.2019թ. Դիմակներ բժշկ` 5000 հատ,

9)      24.12.2019թ. Դիասպրեյ 750 մլ` 6 հատ,

10)  24.12.2019թ. Լիզոֆորմին 1 լ` 60 հատ,

11)  11.03.2020թ. Հեղուկ օճառ 1լ՝ 170 հատ (ԿԽՄԿ օգնություն),

12)  11.03.2020թ. Օճառ՝ 5000 հատ (ԿԽՄԿ օգնություն),

13)  11.03.2020թ. Ախտահանիչ հեղուկ՝ 23 լ (ԿԽՄԿ օգնություն),

14)  11.03.2020թ. Ձեռնոցներ զննման՝ 7200 հատ (ԿԽՄԿ օգնություն),

15)  11.03.2020թ. Ջերմաչափ ԱԳՎ էլեկտրոնային՝ 4 հատ (ԿԽՄԿ օգնություն),

16)  11.03.2020թ. Ալկոհոլի բարձիկներ՝ 4000 հատ (ԿԽՄԿ օգնություն),

17)  11.03.2020թ.- Աբակտերիլ լ-թ -1լ՝ 4 հատ,

18)  19.03.2020թ.- Լեյկոսեպտ 5 լ՝ 18 հատ,

19)  19.03.2020թ.- Հեղուկ օճառի դիսպենսեր՝ 15 հատ,

20)  19.03.2020թ.- Աբակտերիլ հաբ.300՝ 14 տուփ,

21)  23.03.2020թ.- Ջերմաչափ էլ. Սիթիզեն՝ 14 հատ:

Այս համատեքստում ՀՀ արդարադատության նախարարությունից ներկայացրել են միայն ՊՈԱԿ-ի՝ «Արմավիր» ՔԿՀ-ում տեղակայված ստորաբաժանմանը տրամադրված բժշկական պարագաների ցուցակը.

1)      24.12.2019թ. Լեյկոսեպտ 1 լ՝ 1 հատ,

2)      24.12.2019թ. Լիզոֆորմին 1 լ՝ 1 հատ,

3)      20.01.2020թ. Ձեռնոցներ վիրաբուժական՝ 70 հատ,

4)      20.01.2020թ. Ջերմաչափ սնդիկային՝ 15 հատ,

5)      24.01.2020թ. Դիասպրեյ 750 մլ՝ 1 հատ,

6)      11.03.2020թ. Ձեռնոցներ զննման՝ 1500 հատ (ԿԽՄԿ օգնություն),

7)      11.03.2020թ. Ախտահանիչ հեղուկ՝ 5 լ (ԿԽՄԿ օգնություն),

8)      11.03.2020թ. Հեղուկ օճառ 1լ՝ 60 հատ (ԿԽՄԿ օգնություն),

9)      11.03.2020թ. Օճառ՝ 1600 հատ (ԿԽՄԿ օգնություն),

10)  11.03.2020թ. Աբակտերիլ՝ 30 հաբ,

11)  18.03.2020թ. Բժշկական սպիրտ՝ 2 լիտր,

12)  19.03.2020թ. Լեյկոսեպտ 5 լ՝ 1 հատ,

13)  19.03.2020թ. Հեղուկ օճառի դիսպենսեր՝ 1 հատ,

14)  26.03.2020թ. Ջերմաչափ էլ. Սիթիզեն՝ 1 հատ,

15)  26.03.2020թ. Աբակտերիլ հաբ. 300՝ 1 տուփ,

16)  26.03.2020թ. Բժշկական սպիրտ՝ 2 լիտր,

17)  Պարբերաբար տրամադրվել են ձեռնոցներ՝ 18 տուփ և բժշկական եռաշերտ դիմակ՝ 550 հատ։

Խումբը գտնում է, որ տվյալ իրավիճակում քրեակատարողական հիմնարկներում համավարակի կանխման դեմ ուղղված միջոցառումներն անբավարար են։ Նման միջոցառումները պետք է կրեն առավել լայնամասշտաբ և շարունակական բնույթ:

Առաջիկայում առանձին քրեակատարողական հիմնարկներում մշտադիտարկումներ իրականացնելու ընթացքում Խումբը կուսումնասիրի վերը թվարկված նյութերի և պարագաների տրամադրման վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը, ՀՀ արդարադատության նախարարության կողմից ձեռնարկված միջոցառումները և դեռևս առկա խնդիրները։

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023