Yerevan, 19.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Ընդդիմությունն օր առաջ պետք է ստանձնի իշխանության պարտականությունները․ Արթուր Ղազինյան

Blog

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ժամանակն է գործել որպես իշխանություն: Ծայրահեղական ընդդիմությունը լրջագույն խնդիր է ցանկացած պետության համար, իսկ եթե այն փաթեթավորվում է պոպուլիզմի գայթակղիչ գունավորմամբ, ապա դառնում է պատուհաս պետական և հասարակական կարգի համար։ Ուժեղ պետականության և կառավարման կայացած ավանդույթներ ունեցող, ինչպես նաև ինքնաբավ հասարակություն ունեցող պետությունների պարագայում սոլիդ, հավասարակշռված և պրոֆեսիոնալ իշխանության առկայության պայմաններում այս խնդիրը չեզոքացվում է՝ թողնելով պոպուլիստ ծայրահեղականներին իրենց աջակցող մարգինալ խմբերի տիրությում։

Սակայն իրավիճակը վտանգավոր է դառնում, երբ մարգինալ փոքրամասնություններին հաջողվում է ինքնակազմակերպվել, գտնել նյութական և տեղեկատվական ռեսուրսներ, արտաքին ուժեղ և հարուստ գործընկերներ։ Նրանք արագ գտնում են իրենց պոպուլիստ առաջնորդներին, միավորվում նրա շուրջ, ատելության թույնով վարակում հասարակության առավել խելամիտ շերտերին և տապալում պետական կարգը։ Այս գործընթացում չափազանց մեծ է նաև իշխանության մեղավորությունը, որը, գտնվելով ինքնաբավության նիրվանայի մեջ և ընկղմված լինելով հասարակական բարիքի ներքին բաշխման աճուրդի մեջ, կորցնում է զգոնությունը, անտեսում մարգինալների և պոպուլիստների կողմից հասարակության լայն շերտերին նետված ատելության թունավոր կերը և ինչ որ պահի կորցնում է իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը։

Պետական կարգի իրական փորձությունը սկսվում է ծայրահեղական պոպուլիստների իշխանության գլխին հայտնվելուց հետո, երբ պայքարը տեղափոխվում է ռացիոնալիզմի և պոպուլիզմի հարթություն, որտեղ ռացիոնալ դիրքերից հանդես են գալիս ընդդիմադիր ուժերը, իսկ ծայրահեղական և պոպուլիստական դիրքերից՝ իշխանությունը։Սա հիրավի անբնական, էքստրաօրդինար իրավիճակ է, որը քաղաքագիտության մեջ կոչվում է քաղաքական համակարգի ճգնաժամ։ Այսպիսի իրավիճակներում ելակետն ու կանխավարկածը խելամտությունից և ռացիոնալիզմից վերածվում է խելագարության և պատեհապաշտության կանխավարկածի, ինչի պայմաններում հնարավոր չի լինում կանխատեսել իշխանության քայլերի հաջորդականությունը, տրամաբանությունը, մոտիվն ու նպատակը։

Խեղված իրողությունների պայմաններում ներքին կայունության և համերաշխության միջավայրի պահպանման հիմնական բեռը բաժին է ընկնում ընդդիմությանը, որը, առաջնորդվելով ռացիոնալիզմով և խելամտության բնական կանոններով, պետք է չտրվի իշխանության սադրանքներին, այլ զսպի և հակազդի ծայրահեղական իշխանության մկրտումները, քաղաքական և հասարակական գործընթացները պահի կանխատեսելի միջավայրում, մերժի իշխանության կողմից մշակված և շրջանառության մեջ դրված կեղծ, ագրեսիվ և վտանգավոր օրակարգերի քննարկումը, լեգիտիմացնումն ու էլ ավելի հանրայինացումը։

Ծայրահեղականությունն ու պոպուլիզմը երկար չեն ապրում, քանի որ իշխանության գալուց հետո, զրկվում են թշնամությունն ու ատելությունը սնուցելու և տարածելու կենարար աղբյուրներից, իսկ ընդդիմության գրագետ և կշռադատված վարքագծից ուղղակի ինքնազինաթափվում և ոչնչանում են։ Պոպուլիստին հակացուցված է իշխանությունը հենց իր շահերից ելնելով, քանի որ նա սովոր չէ աշխատել, արարել, ստեղծագործել, կառուցել և զարգացնել։ Հետևաբար նրան պետք է թողնել մենակ և նա կսպանի ինքն իրեն։ Ցանկացած քննադատություն և մեղադրանք նրան նոր ուժ և էներգիա է տալիս, ինչը նա վարպետորեն կարողանում է փոխակերպել իր կենսունակությունն ապահովող էներգիայի։

Հետևաբար, ընդդիմությունն օր առաջ պետք է ստանձնի իշխանության պարտականությունները և ձեռնամուխ լինի պետական կարգն ամրացնող ու առողջացնող ծրագրերի, ռազմավարությունների և հայեցակարգերի մշակմանը, իսկ այդ գործընթացի հիմնաքարը հանդիսանում է նոր սահմանադրությունը։ Մեր երիտասարդ պետականության հիմնական խնդիրները ի հայտ են գալու պոպուլիզմի և ռադիկալիզմի ոչնչացումից հետո, երբ մենք կգիտակցենք, որ տարված լինելով պոպուլիստ «ծեծելու» հաճելի գործով, բաց ենք թողել իսկական պատերազմին պատրաստվելու իրական պահը»։

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication Day "Artashisyan" branch of Amio Bank was reopenedFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for Armenia Grigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion Instant transfers to Russia and from Russia to Armenia via phone number IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024 "Amio Era". Education is a chance to change life!Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024