Yerevan, 05.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


«Մինչեւ կինը չլինի ինքնաբավ, նա չի կարող երջանկացնել տղամարդուն». Գայանե Ավետիսյանի բնական տեսքը՝ նոր ֆոտոշարքում ու անկեղծ զրույցը

Lifestyle

Դերասանուհի Գայանե Ավետիսյանը նոր ֆոտոշարք է իրականացրել լուսանկարչուհի Աննա Ալեքսանյանի հետ, որն առաջինը տրամադրել է NEWS.am STYLE-ին: Գայանեն լուսանկարներում ներկայացել է բնական տեսքով՝ ցուցադրելով նաեւ ներքին զգացողությունները: Դերասանուհին պատասխանել է մեր հարցերին՝ խոսելով առանց դիմահարդարման ներկայանալու, փոփոխություններով պայմանավորված հոգեվիճակի, կանացի երջանկության, իր հանդեպ նախանձի եւ այլ թեմաների շուրջ:

Գայանե, ո՞ւմ մտահաղացումն էրոր հենց այդպիսի՝ բնական տեսքով պետք է ներկայանաս ֆոտոշարքում:

Վաղուց էի ցանկանում բնական կերպարով ներկայանալ, որտեղ ես այնպիսին եմ, ինչպիսին կամ՝ առանց շպարի, ու ցույց տալ ներքին հոգեվիճակս, թե ինչքան եմ ես բնությանը մոտ: Մտահաղացումն իմն է, բայց լուսանկարիչը՝ Աննան, շատ լավ կարողացել է դա պատկերել: Կարծում եմ՝ հետաքրքիր լուսանկարներ են ստացվել:

Շատերը հաճախ հաշտ չեն լինում իրենց արտաքինի հետհատկապեսերբ շպարված չենԵրբեւէ եղե՞լ էոր բարդույթներ ունենաս արտաքինի հետ կապված:

Ես երբեւէ չեմ ունեցել բարդույթներ: Իհարկե, բարդույթներ ունեն բոլորը, բայց արտաքինի հետ կապված բարդույթներ չունեմ, որովհետեւ մարդ գեղեցիկ է այնպես, ինչպես ստեղծված է բնությունից: Միշտ ինձ ավելի լավ եմ զգացել առանց շպարի:

Ե՞րբ ես քեզ ավելի գեղեցիկ եւ ներդաշնակ զգում:

Ես ինձ ներդաշնակ եւ գեղեցիկ եմ զգում, երբ արտաքինս եւ ներքինս համապատասխանում են իրար, երբ կա հոգու հետաքրքիր բալանս, երբ մտքերս խառնված չեն: Այդ ամեն ինչն արտացոլվում է արտաքինի վրա: Կարելի է ասել, որ ես ինձ լավ եմ զգում հենց այս ֆոտոշարքի կերպարում, որտեղ հենց ես եմ, չկա ոչ մի ավել բան, նույնիսկ ինչ-որ հատուկ կեցվածք չեմ ընդունել լուսանկարվելիս: Պարզապես, Աննան ֆիքսել է այն էմոցիաները, որոնք տվյալ պահին ունեցել եմ:

Ամենատպավորիչ հաճոյախոսությունըորը երբեւէ ստացել ես, ո՞րն է եղել:

Ամենատպավորիչն այն հաճոյախոսությունն էր, երբ ինձ ասել են՝ ինչ սիրուն են պեպեններդ (ծիծաղում է):

Կոսմետիկայի ո՞ր պարագան ես պարտադիր օգտագործում:

Միշտ օգտագործում եմ շուրթերը փափկեցնող բալզամ:

Ե՞րբ եսսովորաբարդիմում ոճափոխություններիդա պայմանավորված է ներքի՞նթե՞ արտաքին գործոններով:

Առհասարակ, մարդը դիմում է ոճափոխությունների, երբ ինչ-որ բան չի կիսում ինքն իր հետ: Ներքին պայքարի հետաքրքիր միջոց է նաեւ արտաքին փոփոխությունը: Եղել են  դեպքեր, երբ կտրուկ փոփոխել եմ արտաքինս՝ մազերս եւ այլն, բայց փառք Աստծո՝ հիմա չունեմ նմանատիպ ցանկություն, ինչը նշանակում է, որ շատ լավ հոգեվիճակում եմ:

Ո՞վ է բոլոր ժամանակների ամենագեղեցիկ կինն ըստ քեզ:

Ինձ համար բոլոր ժամանակների ամենագեղեցիկ կինը՝ որպես դերասանուհի, Ջուլիա Ռոբերթն է, իսկ, առհասարակ, չկա տգեղ կին, բոլոր կանայք են գեղեցիկ՝ լինի արտաքին, թե ներքին գեղեցկություն: Կանայք, կարծում եմ, Աստծո ստեղծած ամենագեղեցիկ էակներն են, եւ, իհարկե, ինձ համար ամենագեղեցիկ կինն իմ մայրիկն է:

Ավելի ճշմարիտ են տղամարդկա՞նց հաճոյախոսություններըթե՞ կանանց:

Միանշանակ, ավելի ճշմարիտ են տղամարդկանց հաճոյախոսությունները: Որքան էլ՝ մենք չնկատենք, կանայք չեն սիրում անել հաճոյախոսություններ: Հաճոյախոսություն կարելի է լսել այն կանանցից, որոնք վստահ են իրենց ուժերի վրա, հաջողակ են եւ գնահատում են իրենց արժեքը: Այդ դեպքում նրանք կարողանում են տեսնել գեղեցիկն ու բարձրաձայնել այն:

Երբեւէ զգացե՞լ ես նախանձ քո հանդեպ:

Որքան էլ հիմա տարօրինակ թվա ասածս, իսկապես, զգում եմ նախանձ իմ հանդեպ, եւ այն զգում եմ անգամ կիլոմետրերից: Նախանձող մարդկանց վատ էնեգիան միանգամից գալիս է ինձ մոտ, իհարկե, շատ մոտ չեմ թողնում, բայց շատ շուտ կարողանում եմ զգալ նախանձն ու, ուղղակի, պատ եմ շարում, որ այն ինձ չհասնի: Չգիտեմ՝ ինչու է այդպես, բայց աշխարհում նախանձը շատացել է:

Ինքդ մարդկանց ո՞ր հատկանիշներին կամ ձեռքբերումներին կարող ես նախանձել:

Առհասարակ, ես ոչ ոքի չեմ նախանձում եւ չեմ էլ սիրում դրա մասին խոսել, բարձրաձայնել, որովհետեւ ինձ համար այդ հատկությունը հիվանդություն է, եւ փառք Աստծո, որ ես դրանով հիվանդ չեմ: Ես, պարզապես, կարող եմ տեսնել, նպատակասլաց, շատ կամեցող, բարի ու չհանձնվող մարդկանց, որոնցից կարող եմ օրինակ վերցնել, որոնց քայլերը կարող եմ հասկանալ… Դա նախանձ չեմ համարում, դա համարում եմ լավ օրինակ: Մարդ միշտ էլ կարող է տեսնել դիմացինի լավ հատկանիշները եւ փորձել դրանցից գտնել իր մեջ, կամ ձեռք բերել:

Կանացի երջանկությունը պարտադի՞ր էոր կապված լինի տղամարդու ներկայության հետ:

Ինձ համար պարտադիր չէ, որ կանայք երջանիկ լինեն միայն այն ժամանակ, երբ իրենց կողքին կա տղամարդ: Կինը պետք է ինքն իրենով, իր կյանքով, իր առօրյայով, իր ներքինով, իր գեղեցկությամբ, հոգեւոր արժեքներով, իր առավելություններով կարողանա լինել երջանիկ: Մինչեւ կինը չլինի ինքնաբավ, նա չի կարող երջանկացնել տղամարդուն: Իհարկե, տղամարդը լրացնում է կնոջ երջանկությունը:

«Երկուսով» սերիալի քո կերպարի ո՞ր գծերը կցանկանայիր ունենալ նաեւ իրական կյանքում:

«Երկուսով» սերիալի կերպարի հատկությունները, որոնք ես կուզեի ունենալ, չեմ պատկերացնում իրական կյանքում, որովհետեւ այնտեղ ես խաղում եմ հոգատար մոր կերպար, ինչն ավելի շատ փորձել եմ վերցնել կողքից՝ նայելով այլ մարդկանց հատկանիշները: Քանի որ իրական կյանքում ես դեռ չունեմ մայր լինելու այդ փորձը, դեռ չգիտեմ՝ ինչ կսպասվի ինձ, կուզենա՞մ ունենալ այդպիսի բնավորություն, թե՞ ոչ… Չնայած՝ ցանկացած կերապար դերասանն անցկացնում է իր միջով, ու այս կերպարի մեջ կան գծեր, որոնք իմ կողմից եմ դրել՝ հոգատարությունը, չափից դուրս անհանգստանալու, շատ սիրելու բնավորությունը եւ այլն:

Եթե լինեիր նկարչուհիինչպիսի՞ն ու ի՞նչ գույների մեջ քեզ կնկարեիր:

Քանի որ իմ մեջ հոսում է պապիկիս՝ Արամ Ավետիսյանի արյունը, որը հրաշալի, տաղանդավոր, նկարիչ է, կարծում եմ՝ հետաքրքիր կլիներ, եթե ես էլ նկարեի, չնայած՝ կարծում եմ, որ մարդ պետք է զբաղվի նրանով, ինչը նրա մոտ լավ է ստացվում: Շատ տարիներ առաջ ես փորձել եմ, եւ որքան էլ տարօրինակ է, վերջերս էլ ցանկություն առաջացավ նկարելու: Իսկ եթե ինձ նկարեի, կնկարեի անտառի կանաչի, երկնքի սպիտակի ու երկնագույնի, բաց վարդագույնի ու ոսկեգույնի մեջ: Չգիտեմ՝ ինչու, բայց այդ գույները մտքիս եկան այս պահին:


Շարունակությունն՝   այստեղ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal